-
Աշխարը, առավել ևս քրիստոնյա աշխարհը, դեռ շատ կզղջա, որ վերջին հինգ-վեց դարերի ընթացքում թուրքական մարտնչող իսլամին չհակադրվեց իր ողջ կարողությամբ: Խոսքս մահմեդական կրոնին և նրա հավատացյալներին չի վերաբերում. կրոնը ներպետական ուղղորդող ուժ է՝ ժողովրդին կառավարելու համար:
-
Քաղաքականությամբ զբաղվողներին պետք է պարտադրել Կանտ կարդալ կամ նախապես գաղտնազերծված մտքեր . հասկացողը կհասկանա:
-
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ա. Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:
-
Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` «Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով:
-
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության «մանրամասն, թափանցիկ ու իրական հետաքննությունը»:
-
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները պաշտոնը լքելուց առաջ ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
-
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 27-ին հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին:
-
Էստոնիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել վեց կուսակցություն՝ հաղորդել է ԿԸՀ-ն:
-
Տաջիկստանի խորհրդարանական ընտրությունները անցել են առանց միջադեպերի՝ հաղորդել է ԿԸՀ նախագահ Ադդուման Դոդոզոդան:
-
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը փետրվարի 28-ին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում: