09.05.2014|
14:05
Ռիխտերի սանդղակով 4,9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավ-արևելյան Քերման գավառում: Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում է հողի մակերևույթից 9 կմ խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա: