Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • 2013-ի ամենաաղմկոտ ապահարզանները

    2013-ի ամենաաղմկոտ ապահարզանները

    03.01.2014| 14:18
    2013թ. Հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները հայտարարեցին, որ ավարտվել է իրենց համատեղ կյանքը։ Ավելի ուշ Պուտինը նշել է, որ կնոջ հետ եկեղեցով չի ամուսնացել, ուստի ամուսնալուծության կրոնական կողմի մասին խոսք լինել չի կարող։ Նրանց ամուսնությունը տևել է 30 տարի, ունեն 2 դուստր՝ Մարիան և Եկատերինան։
  • Հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու (տեսանյութ)

    Հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու (տեսանյութ)

    03.01.2014| 14:10
    2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:
  • Դուռդ պինդ փակիր

    Դուռդ պինդ փակիր

    03.01.2014| 14:09
    Եթե սոցցանցի միջոցով անհայտ օգտատերերը ձեզ նամակ են գրում` փորձելով հայտնել շատ կարևոր մի տեղեկություն, նաև պատասխանել «Ո՞րն է կյանքի իմաստը», «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապել», «Ինչպե՞ս կարելի է հասնել իսկական երջանկության» և այլ հարցերի, ուրեմն ձեր բախտը չի բերել…
  • Մասսայաբար «հանձնվում» են Կարմիր խաչին

    Մասսայաբար «հանձնվում» են Կարմիր խաչին

    03.01.2014| 14:05
    Անցնող տարի արտագաղթի ծավալների մասին ահազանգում էին ոչ միայն ընդդիմադիրների հայտարարություններն ու անհանգստությունները, այլև պաշտոնական տվյալները, որոնք իհարկե, այնքան էլ իրականությանը մոտ չէին: Պատկերն ամբողջական ունենալու համար պետք է այցելել հեռավոր դատարկված գյուղեր, տեսնել դեսպանատներ դիմած քաղաքացիների հերթը և, ի վերջո, գնալ օդանավակայան:
  • Մեր փոքրիկներին չիր-չամիչ, պնդուկ-մանդարինով չես խաբի

    Մեր փոքրիկներին չիր-չամիչ, պնդուկ-մանդարինով չես խաբի

    02.01.2014| 16:43
    Տարեցտարի փոխվում են ժամանակները, ժամանակի հետ էլ` մեր սերունդը: Տարիքի հետ փոխվում են նաև նրանց նախասիրությունները, հետաքրքրասիրությունները: Թերևս դա բնական, նորմալ երևույթ է, բայց նրանում շատ մեծ տխրություն կա:
  • Տաջիկստանում Ձմեռ պապն ու տոնածառը արգելանքի տակ են

    Տաջիկստանում Ձմեռ պապն ու տոնածառը արգելանքի տակ են

    02.01.2014| 16:34
    Տաջիկստանի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կարծում է, որ ազգային մենթալիտետի համար Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարները խորթ են և օտարածին: Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունը հունվարի 1-ի նախօրեին երկրի բոլոր ուսումնական հաստատություններին առաջարկություն է ուղարկել, որի համաձայն՝ Ամանորին ոչ միայն նվերներ պետք է չգնել, այլև կտրականապես պետք է արգելել ամանորյա տոների անցկացումը:
  • Ինչու Հայաստանում պետք է կայանա «Մայդան»

    Ինչու Հայաստանում պետք է կայանա «Մայդան»

    02.01.2014| 15:32
    Միշտ ավանդույթ է եղել, որ Ամանորից հետո տարին ամփոփեն մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները: Բայց որքան հետևել եմ, այս տարի պերճախոսություն չկա:
  • «Կնեղեք…  չենք կաղող»

    «Կնեղեք… չենք կաղող»

    02.01.2014| 13:25
    Տոնական օրը չաշխատելն էլ մի բան չէ: Երկու օրվա հանգիստը ստիպեց, որ հայկական հեռուստաալիքներով դիտեմ լիքը աղբ ու հատուկենտ հաջողված հաղորդումներ: Տարիներն անցնում են, բայց հեռուստատեսություններին տրված ստեղծագործական ազատությունը առանձնապես դիտարժան նախագծեր չի ծնում: Հիմնականում ռուսականներից կՏոնական օրը չաշխատելն էլ մի բան չէ: Երկու օրվա հանգիստը ստիպեց, որ հայկական հեռուստաալիքներով դիտեմ լիքը աղբ ու հատուկենտ հաջողված հաղորդումներ: Տարիներն անցնում են, բայց հեռուստատեսություններին տրված ստեղծագործական ազատությունը առանձնապես դիտարժան նախագծեր չի ծնում: Հիմնականում ռուսականներից կապկած տարբերակներ են և հումորային համարվող շոու-ծրագրեր: ապկած տարբերակներ են և հումորային համարվող շոու-ծրագրեր:
  • Իշխանությունն ինքն իր համար թակարդ է լարում

    Իշխանությունն ինքն իր համար թակարդ է լարում

    02.01.2014| 13:21
    «Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, Նոր տարիդ շնորհավոր, քեզ առողջություն»: Ընդամենը այսքան բան պիտի ասեր Շահեն Հարությունյանը իր ԱԱԾ-ի նկուղում փակված հորը` Շանթ Հարությունյանին, և այս մի նախադասության համար նրան երեկ օրենքի պահապանները գցել են գետնին, խոչընդոտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ ամրագված` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Շահենն, ի վերջո, բարձրախոսով հորը շնորհավորել է, քանի որ Ազատության հրապարակից մեկնարկած «Հանուն ազատ անկախ Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցներին վերջում թույլ են տվել մոտենալ ԱԱԾ շենքին: Ոստիկանները հրել-գցել են նաև Շանթ Հարությունյանի կնոջը` Ռուզան Բադալյանին, հրմշտոցի ժամանակ պոկել ակտիվիստներից մեկի պայուսակը
  • Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    31.12.2013| 00:54
    Իրանում ձերբակալվել է երկրում ամենահարուստ մարդը՝ գործարար, միլիարդատեր Բաբակ Զանջանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ մեղադրանք է ներկայացված նրան, սակայն վերջերս Իրանի խորհրդարանի պատգամավորների խումբը մեղադրել էր Զանջանիին կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ գործարարը, հերքում է բոլոր մեղադրանքները։