29.12.2013|
19:22
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր քննչական խմբի ղեկավարը: