Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Հատկացվել է ինսուլին

    Հատկացվել է ինսուլին

    24.12.2013| 20:03
    ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամաններով Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը` երկու ամսվա կտրվածքով:
  • «Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»

    «Հիմա խեղճ հայերի վրա կգրանցեն բոլոր չբացահայտված սպանությունները»

    24.12.2013| 12:28
    ՌԴ Արզամաս քաղաքում տեղի ունեցած սպանությունը կատարվել է ազգամիջյան թշնամանքի հողի վրա: Նման կարծիք է հայտնել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ավագանու խորհրդի անդամ Վիդադի Աբասովը: Vgoroden.ru կայքի տեղեկացմամբ` Աբասովը երեկ ասուլիսի ժամանակ ասել է, թե տեղի ունեցածը ոչ պատահականություն էր, ոչ էլ անակնկալ:
  • Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին

    Ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին

    24.12.2013| 12:19
    Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի վերահսկողությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձյան ու մերկասառույցի մաքրման աշխատանքները:
  • Չի կարելի ազատության ձայնը լռեցնել, եթե չես ուզում այն ավելի բարձր հնչի

    Չի կարելի ազատության ձայնը լռեցնել, եթե չես ուզում այն ավելի բարձր հնչի

    24.12.2013| 12:12
    ՌԴ նախագահը նախ ազատություն շնորհեց ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն, ապա` Pussy Riot-ի երկու անդամներին` Մարիա Ալյոխինային և Նադեժդա Տոլոկոննիկովային:
  • Անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքը

    Անվճար ներբեռնում են իրենց ուզած գիրքը

    24.12.2013| 02:44
    «Բուկինիստ» գրախանութից մեզ տեղեկացրին, որ տարվա գեղարվեստական գիրք է ճանաչվել Պ. Կոելյոյի «Ալքիմիկոսը», որի տպաքանակն արդեն սպառվում է: Տարվա մանկական գիրքը «Մաշան ու արջը. առաջին հանդիպում» գրքույկն է, որից մի քանի օրում «Բուկինիստ» գրախանութը մանրածախ վաճառքով իրացրել է 150-ից ավելի օրինակ: Տարվա ոչ գեղարվեստական գիրք է ճանաչվել Կառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել նրանց վրա» ձեռնարկը:
  • «Հոգ տար քո հաճախորդների համար,  և շուկան հոգ կտանի քեզ համար»

    «Հոգ տար քո հաճախորդների համար, և շուկան հոգ կտանի քեզ համար»

    24.12.2013| 02:13
    Ձեռնարկատիրական գործունեության մեջ կարևոր է, թե ինչպիսի քաղաքականությամբ է այն իրականացվում: Գործարարությունը կամա, թե ակամա մասնակից է հասարակության ոչ միայն տնտեսական կյանքի վրա ազդեցություն ունենալու հարցում, այլև արժեհամակարգի ձևավորման գործում:
  • Տեղաբնի՞կ է, արդյոք, հայկական էթնոսը

    Տեղաբնի՞կ է, արդյոք, հայկական էթնոսը

    24.12.2013| 02:11
    Հասկանալի է, որ 14,5 հազարամյակ առաջ գետը Հրազդան անվանած լեզուն հայերենն է, իսկ այդ լեզուն կրողը` հայ ժողովուրդը: Հետպատերազմյան երկրաբանական ճշգրիտ տվյալների հիման վրա կառուցված այս փաստարկը հայերիս ծագումնաբանությունը տանում է անհիշելի ժամանակներ. բառ կա, որ աշխարհ արժե:
  • Հակագովազդ

    Հակագովազդ

    24.12.2013| 01:02
    Երևանում գովազդային խախտումները նորություն չեն, բայց կան բոլոր սահմանները հատող վահանակներ: Իսահակյան 28 հասցեում «Արմենպրես» անվամբ հայտնի շենքի դիմաց է տեղադրված այս օղու գովազդը: Հետաքրքիր է, որ այս շենքում գործող ոչ մի կազմակերպության լոգոն չեն թույլատրում շենքի մուտքի պատին փակցնել: Հակոբ Մեղապարտի արձանի կողքին այս օղու գովազդը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ հարաբերությունների մեջ են մեզանում գիրքն ու զվարճանքի օբյեկտները:
  • «Բոլորն էլ գիտեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու»

    «Բոլորն էլ գիտեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու»

    23.12.2013| 20:24
    ՀՀ ԱԺ-ն 77 կողմ ձայնով վավերացրեց հայ-ռուսական գազային պայմանագիրը, իսկ ԱԺ չորս խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, դիմել են Սահմանադրական դատարան՝ հայտարարելով, որ պայմանագրի վավերացման մասին որոշում ԱԺ-ն չի ընդունել: Ի թիվս այլ պատճառների՝ հայտարարության մեջ նշված է նաև, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որևէ որոշում չի կայացրել, քանի որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի:
  • Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

    Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

    23.12.2013| 20:22
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովան ազատ է արձակվել Կրասնոյարսկի բանտից: Մյուս մասնակիցը՝ Մարիա Ալյոխինան, ով այսօր նույնպես հայտնվել է ազատության մեջ, թռչել է Կրասնոյարսկ: «Ես նրա հետ խոսել եմ հեռախոսով, նրան ազատել են: Այժմ ես մեկնում եմ օդանավակայան»,- ասել է Ալյոխինան: