Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Պոլիոմիելիտի կանխարգելման միջոցառումները շարունակվում են

    Պոլիոմիելիտի կանխարգելման միջոցառումները շարունակվում են

    19.11.2013| 11:43
    Հայաստան պոլիոմելիտի վարակի ներբերման դեպքում վարակի հետագա տարածման կանխարգելման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում ուսումնասիրվում են մինչև վեց տարեկան բոլոր երեխաների բժշկական փաստաթղթերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
  • Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    19.11.2013| 11:33
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
  • Ֆրանսիացիներն «արթնացան»

    Ֆրանսիացիներն «արթնացան»

    19.11.2013| 11:26
    Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի բարեկամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով: Երկար տարիներ ապրելով Ֆրանսիայում` Վարդան Պետրոսյանն ունի կրկնակի՝ հայկական և ֆրանսիական քաղաքացիություն:
  • «Վենեցիան»  անվանափոխության  շեմին

    «Վենեցիան» անվանափոխության շեմին

    19.11.2013| 10:59
    Այո՜, հասունացել է պահը, Հրազդանի կիրճում անհրաժեշտ է անվանափոխություն կատարել. գետի ձախ ափին դիրքավորված «Վենեցիա» ռեստորանը այսուհետև կոչել «Նոր Բաբելոն»։ Ինչո՞ւ, հարցրեք Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի, Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի և Բլուր թաղամասի բնակչությանը, հարցրեք և նրանք կպատասխանեն ձեզ, որ ցանկացած զվարճավայրի (սույն պարագայում՝ «Վենեցիա» ռեստորանի) անվանումն ու գործը պիտի համահունչ լինեն։
  • Ովքե՞ր են նրանք

    Ովքե՞ր են նրանք

    19.11.2013| 10:54
    Սուվորով, Կուտուզով, Բեռնս, Մոցարտ, Պուշկին, Օսկար ՈՒայլդ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջին, Կարլ Մարքս, Լև Տրոցկի, Վոլտեր, Գյոթե, Հայդն, Ռադիշչև... Որքան էլ տարօրինակ լինի, այս մարդկանց կենսագրություններում կա ընդհանուր մի բան, որ միավորում է նրանց։ Նրանք բոլորը եղել են մասոնական օթյակների անդամներ։
  • Խեղված ճակատագրերի հետնախորշերում

    Խեղված ճակատագրերի հետնախորշերում

    19.11.2013| 10:30
    Մտասևեռումն իմ մեջ վաղուց ու անընդհատ կար, պարզապես հարմար պահի էի սպասում: Եթե որոնման տենդում էլ չէի, գոնե առիթը ձեռքիցս բաց չէի թողնելու: Այդ մեկը` հաստատ: Անկման, մարդու անկման տապալող թափը իր մեջ մի ստվերոտ, թանձր շերտ ունի, որից դենը մարդու մտքերը շաղվում են: ՈՒ տակը մնում է գայթակղությունը, վարագույրի փեշը հետ տանելու գայթակղությունը, գոնե մեկ կենսագրությամբ պարագծված սահմաններում մտովի մասնակիցը դառնալու չարաղետ վայրէջքի: Որովհետև երևույթը սրվում է օր օրի, ատամի սուր ցավի պես ուղեղիդ միջով անցնում, խփում է սրտիդ: ՈՒ հարցը կախվում է օդում` ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, որ մեր կողքին այսքան շատացան թափառական, անտուն մարդիկ, ինչպե՞ս պատահեց, որ այսպես հեշտացավ մարդու անկումը: Ահա և իմ մտասևեռումը, որ, նախախնամության կամոք, վերջապես գտավ իր թիրախին:
  • Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

    Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

    19.11.2013| 00:47
    Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել և ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը ևս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:
  • Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

    Գյումրու «տարօրինակ» ոստիկանները

    19.11.2013| 00:27
    Օրերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Տեղի մեր աղբյուրները պատմում են, որ քաղաքի «Կենտրոն» համատիրության նախագահի տեղակալ Համլետ Հովհաննիսյանը (մականունը` Միլիցա Համլետ), որ նախկինում ոստիկանության աշխատակից է եղել, յուրացրել է համատիրության հավաքած աղբի և բնակսպասարկման վարձերի գումարը ու «թռել»:
  • «Ընդվզման ճիչերն են, որ կվերածվեն հեղափոխության»

    «Ընդվզման ճիչերն են, որ կվերածվեն հեղափոխության»

    18.11.2013| 18:25
    irates.am-ը արվեստագետ Կարինե Մացակյանից հետաքրքրվեց, թե հասարակական գիտակցության փոփոխության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարութունյանի նախաձեռնած հեղափոխության փորձը:
  • Շանթի պես մտածում է մեր հանրության 95 տոկոսը

    Շանթի պես մտածում է մեր հանրության 95 տոկոսը

    18.11.2013| 18:24
    Սոցիալական ցանցերում անցած օրերին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը տեղեկություն էր տարածել, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանին երկուշաբթի օրը պատրաստվում են տեղափոխել հոգեբուժարան՝ իբր դատահոգեբուժական քննության ենթարկելու նպատակով: Շատերն էին իրենց վրդովմունքը հայտնել՝ հիշելով, որ դա սովետական, ԿԳԲ-ական մեթոդ է, որը խորհրդային տարիներին կիրառվում էր այլախոհությունը լռեցնելու նպատակով: