-
14.04.2015|
00:01
Իսկ թե ի՞նչ է իմաստությունը և ինչպե՞ս է ծագել այն, ես կպատմեմ։ Ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից և կբացահայտեմ նրա իմացությունը։
-
13.04.2015|
23:04
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանիե ՈՒեսթի և դստեր՝ Նորթի և քրոջ՝ Քլոեի հետ մեկնել է Իսրայել։ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրավանքում 2-ամյա Նորթին մկրտել է Պարետ վարդապետ Երեցյանը:
-
13.04.2015|
23:01
Rai 1 TG1 լրատվական հաղորդումն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագին և նրա հայտարարությանը՝ խոսելով դրանց կարևորության մասին:
-
13.04.2015|
11:17
Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի «Ավանդատուն» թանգարան, ինչպես նաև ` «Ռուբեն Սևակի» անվան պատկերասրահ:
-
13.04.2015|
11:00
Հավարտ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հետ և իր երախտագիտությունն է հայտնել պապին պատարագի համար:
-
12.04.2015|
18:22
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Արամ Ա կաթողիկոսն իր երախտիքի խոսքն ասաց սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ հայ ժողովրդի զավակներին նման հոգեվառ առիթ ընձեռելու համար, որ Աստծո այդ տաճարում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
-
12.04.2015|
18:21
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ այսօր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ ավելացնելով, որ սա Թուրքիայի հետ դիվանագիտական լարվածության առիթ կդառնա: Ֆրանցիսկոս պապը մասնավորապես ասել է, որ 20-րդ դարի առաջինը համարվող ցեղասպանությունը հարվածել է հայ ժողովրդին:
-
12.04.2015|
18:18
Սա է այն պտուղը, որ պետք է աճի նահատակության արմատից. Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ իր խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, իբրև երախտիքի խոսք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ մատուցված սուրբ պատարագի համար, որի ժամանակ էլ Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
-
12.04.2015|
18:13
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց: Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:
-
12.04.2015|
18:11
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: