Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Սպասենք կիսաեզրափակիչներին

    Սպասենք կիսաեզրափակիչներին

    23.07.2013| 11:51
    Շվեդիայում ընթացող ֆուտբոլի կանանց Եվրոպայի առաջնությունում ավարտվել է խմբային փուլը, եկել է մեկ քառորդների ժամանակը: Այն արդեն իսկ հաջողությամբ շրջանցել է տանտերերի ընտրանին: Աշխարհամասի վերջին առաջնության բրոնզե մեդալակիրները, առանց մեծ ջանքերի գործադրման, շրջանցեցին իսլանդացիներին` խփելով չորս անպատասխան գնդակ:
  • Աղասյանի ոսկե ցատկը

    Աղասյանի ոսկե ցատկը

    23.07.2013| 11:50
    Պատանիների թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնության (Իտալիա, Ռիետի) եզրափակիչ օրը բացառիկ հաջող է եղել Հայաստանի ընտրանու համար: Եռացատկորդ Լևոն Աղասյանը երրորդ փորձի ժամանակ ցույց է տվել 16,01 մետր արդյունք, որն այդպես էլ մնացել է անգերազանցելի:
  • Ամառն ամեն տեղ է թեժ

    Ամառն ամեն տեղ է թեժ

    19.07.2013| 12:19
    Ռուսաստանի առաջնությունում «Կռիլյա Սովետովի» հետ արտագնա խաղում անդրանիկ հաղթանակն է տոնել Մոսկվայի «Սպարտակը»: Գոլի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Եթե հիշում եք, առաջնության մեկնարկային խաղում Կրասնոդարի «Կուբանի» կազմում գոլի հեղինակ էր դարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արաս Օզբիլիսը` իր թիմին Կազանի «Ռուբինի» հետ խաղում փրկելով պարտությունից:
  • Լավ է` դրոշն էլ չէին շփոթել

    Լավ է` դրոշն էլ չէին շփոթել

    19.07.2013| 12:17
    Կազանում ավարտվեցին ամառային ուսանողական քսանյոթերորդ խաղերը: Դրանք աննախադեպ էին թե՛ իրենց ծավալներով, թե՛ մասնակից երկրների, թե՛ ներգրավված մարզաձևերի թվով: Վստահաբար կարելի է ասել, որ ռուսներն ամեն ինչ արեցին համաշխարհային հանրությանը բարձր մակարդակով ներկայանալու համար և հաջողեցին ոչ միայն կազմակերպական հարցերում: Խաղերն անցան նրանց բացահայտ առավելությամբ: Ռուս ուսանող մարզիկները շահեցին ռեկորդային` ընդհանուր թվով 292 մեդալ, որոնցից 155-ը` ոսկե, 75-ը` արծաթե, 62-ը` բրոնզե: Երկրորդ և երրորդ տեղերում էին նախորդ խաղերի հաղթող Չինաստանի (26-29-22) ու Ճապոնիայի ուսանողական ընտրանիները (24-28-32):
  • Ֆրանսիայի երիտասարդականը` աշխարհի չեմպիոն

    Ֆրանսիայի երիտասարդականը` աշխարհի չեմպիոն

    16.07.2013| 11:47
    Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի երիտասարդական U-(20) առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և ՈՒրուգվայի ընտրանիները: Որքան էլ վերջիններս դարձել էին այս առաջնության ամենամեծ սենսացիայի հեղինակը` մրցաշարից դուրս մղելով թիվ մեկ ֆավորիտին` Իսպանիայի ընտրանուն (հիշեցնենք, որ դա եղավ մեկ քառորդում, լրացուցիչ ժամանակամիջոցում), այդուհանդերձ մասնագետները չէին հավատում, որ հարավամերիկյան թիմը կարող է երկրորդ անակնկալի հեղինակ էլ դառնալ, մանավանդ որ փլեյ օֆի փուլում Ֆրանսիան պարզապես բարձր որակի խաղ էր ցուցադրում:
  • Տրանսֆերային պատուհանում թեժ է

    Տրանսֆերային պատուհանում թեժ է

    16.07.2013| 11:46
    Ներկայացնենք համաշխարհային ֆուտբոլի անցած շաբաթվա տրանսֆերային պատուհանի ամենանշանակալի գործարքները: Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» մեր Հենրիխ Մխիթարյանի տեղափոխվելու մասին ընթերցողն ավելի քան իրազեկված է:
  • Ռաուլին կվերապահվի այդ պատիվը

    Ռաուլին կվերապահվի այդ պատիվը

    16.07.2013| 11:44
    Ավանդույթի համաձայն, ի պատիվ Մադրիդի «Ռեալի» հանրահայտ նախագահի, այս տարի էլ ակումբը կազմակերպելու է Սանտյագո Բեռնաբեուի գավաթի խաղարկությունը:
  • Գվարդիոլայի հետքերով

    Գվարդիոլայի հետքերով

    16.07.2013| 11:43
    Ընթացիկ տրանսֆերային պատուհանում Մյունխենի «Բավարիայի» նոր ձեռքբերումներից եղավ Տյագո Ալկանտարան, ով մինչ այդ ներկայացնում էր «Բարսելոնը»: Հիշեցնենք, որ երիտասարդ կիսապաշտպանը իրեն փայլուն դրսևորեց Եվրոպայի վերջին երիտասարդական առաջնությունում` միանգամայն օրինաչափորեն ճանաչվելով լավագույն ֆուտբոլիստ:
  • Օզբիլիսը սկսեց գոլով

    Օզբիլիսը սկսեց գոլով

    16.07.2013| 11:42
    Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային խաղում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալել ու ոչ-ոքի է ավարտել Կազանի «Ռուբինի» հետ խաղը: Իր թիմին պարտությունից փրկել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի տուգանայինից խփած գոլը:
  • Մենք էլ իմացանք`  ոսկին ինչ բան է

    Մենք էլ իմացանք` ոսկին ինչ բան է

    16.07.2013| 11:39
    Ավարտին մոտեցող համաշխարհային ուսանողական խաղերը վերջապես երջանկացրին և մեզ, իսկ ավելի կոնկրետ, այդ երջանկացնողը Տիգրան Կիրակոսյանն էր` 52 կգ քաշային կարգում հանդես եկած սամբիստը, ով փայլուն անցավ մրցումային փուլն ու արժանացավ ոսկե մեդալի: