Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Արոնյանը`  հինգերորդ տեղում

    Արոնյանը` հինգերորդ տեղում

    21.05.2013| 11:13
    Ստավանգերում (Նորվեգիա) ավարտվեց շախմատային հերթական գերմրցաշարը: Վեյկ ան Զեեի, աշխարհի թագի հավակնորդների ու Ալեքսանդր Ալյոխինի առաջին հուշամրցաշարից հետո սա Լևոն Արոնյանի ընթացիկ տարվա չորրորդ մրցաշարն էր, որտեղ, հանդես գալով փոփոխական հաջողությամբ, հայ գրոսմայստերը, ի վերջո, հանգրվանեց աղյուսակի հինգերորդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով միանձնյա առաջատար Սերգեյ Կարյակինին (6 միավոր), 5,5-ական միավոր վաստակած Մագնուս Կառլսենին ու Հիկարու Նակամուրային, ինչպես նաև իր պես հինգ միավոր ունեցող Պյոտր Սվիդլերին, ում չորրորդ տեղը զիջեց լրացուցիչ գործակիցների պատճառով: Ի դեպ, նույնքան միավոր վաստակեց նաև Արոնյանին հաջորդած Վիշվանաթան Անանդը:
  • Մրցաշրջանի վերջին խաղերը

    Մրցաշրջանի վերջին խաղերը

    21.05.2013| 11:11
    Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Ինչպես վայել էր չեմպիոնին, մրցաշրջանում «Շիրակի» ավարտականը եղավ հաղթական: Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ գյումրեցիների 2։0 հաշվով առավելությունը նրանց միավորները դարձրեց 88, ինչն ամբողջ իննով ավելի է հանրապետության փոխչեմպիոն «Միկայի» վաստակածից:
  • Թախտից փախար, բախտից ո՞ւր ես փախչելու

    Թախտից փախար, բախտից ո՞ւր ես փախչելու

    21.05.2013| 01:12
    Չափազանց հարուստ կլիներ համաշխարհային ֆուտբոլը, եթե ընտրության շատ ավելի լայն հնարավորություն ունենայինք` արքայական գավաթի եզրափակչին չանդրադառնալու համար: Սակայն, սրա հետ մեկտեղ, մադրիդյան երկու թիմերի` «Ռեալի» ու «Աթլետիկոյի» բախումն առանձնահատուկ էր նաև մեկ ուրիշ առումով` արքայական ակումբի պատմության մեջ սկզբունքորեն վերջակետ դրվեց մի էջի, որը բացվել էր սրանից երեք տարի առաջ: Խոսքս «Ռեալի» մոուրինյոյական ժամանակաշրջանի մասին է:
  • Բացառիկ անհաշտ տուր

    Բացառիկ անհաշտ տուր

    18.05.2013| 11:35
    Ստավանգերի միջազգային մրցաշարի ութերորդ տուրն աչքի ընկավ բացառիկ անհաշտությամբ: Փաստորեն խաղաղության միակ աղավնիները Տոպալովն ու Արոնյանն էին, որ միմյանցից բաժանվեցին միավոր կիսած:
  • Լեգենդար մարզիչն անցավ հանգստի

    Լեգենդար մարզիչն անցավ հանգստի

    17.05.2013| 12:00
    Կիրակի «Մանչեստր Յունայթեդի» գլխավորի իր քսանվեցամյա անփոփոխ մարզչական կարիերայի ավարտի մասին հայտարարեց սըր Ալեքս Ֆերգյուսոնը` համաշխարհային ֆուտբոլի լեգենդար դեմքերից մեկը: Իր հրաժարականը մարզիչը փորձել է բացատրել հոգնածությամբ, մշտական սթրեսներով, վերջապես կողակցի հետ շուրջերկրյա ճանապարհորդության դուրս գալու ցանկությամբ:
  • Տասնօրյակը մտավ ուժի մեջ

    Տասնօրյակը մտավ ուժի մեջ

    17.05.2013| 11:57
    Միանգամից բացենք օտարահունչով դեկադա կոչվող տասնօրյակի առանձնապես չունեցած գաղտնիքն ու նոր հանգիստ խղճով անցնենք առաջ, թե չէ ընթերցողների մեջ հնարավոր է լինեն մի քիչ հին ժամանակների մարդիկ, ովքեր նոստալգիայի ուժով հանկարծ կարող է մտածեն, թե վերադարձել են խորհրդային ժամանակներն ու, առանց նյութի բուն ասելիքի մեջ խորանալու, ոգևորված, ծակուծուկերից հանեն Լենին պապիկի թաքնված դիմապատկերներն ու առավոտ կանուխ շտապեն Հանրապետության վերանվանված Լենինի հրապարակ` շքերթի: Չէ, մոլորյալ բարեկամներս: Նախ` մոռացեք «հին ու բարի ժամանակները», որովհետև մեզ մոտ վաղո՜ւց մարդակեր կապիտալիստների հասարակարգ է, երկրորդ` այս գիշատիչները զուտ բնազդի ուժով ձեզ թույլ չեն տա իրենց տիրածին հետողորմյա անել, և, երրորդ, խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին է, իսկ ավելի կոնկրետ, մայիսի 15-ին կայացած ամստերդամյան եզրափակչի «Բենֆիկա»-«Չելսի» հանդիպման, որտեղ, եթե հաղթեր լոնդոնյան ակումբը, ապա տասն օրով կդառնար երկու լիգաների գավաթների տիրակալը:
  • Արոնյանը միավոր կիսեց

    Արոնյանը միավոր կիսեց

    16.05.2013| 20:17
    Ստավանգերի միջազգային մրցաշարի յոթերորդ տուրում հաղթանակներ են տարել Կարյակինը`Նակամուրայի, Կառլսենը` Համմերի, Անանդը` Ռաջաբովի նկատմամբ: Ոչ-ոքի խաղացած գրոսմայստերների թվում է Լեւոն Արոնյանը, ում մրցակիցը սպիտակ խաղաքարերով հանդես եկած չին Վանգն էր: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Կարյակինը:
  • Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ

    Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ

    14.05.2013| 23:51
    Նորվեգական մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակից Ջոն Լյուդվիգ Համմերը չհասցրեց էլ սկզբնախաղից մի կարգին դուրս գալ` ընկնելով հայ գրոսմայստերի անկասելի գրոհի տակ:
  • Լավ է, բայց  այնքան էլ լավ չէ

    Լավ է, բայց այնքան էլ լավ չէ

    14.05.2013| 11:33
    Տոնական օրերը նկատելիորեն հետ գցեցին մարզական իրադարձություններն ընթերցողին ժամանակին ներկայացնելուց, թեպետ աշխատեցինք բացը լրացնել էլեկտրոնային էջով: Հիմա կարելի է վիճակը փոքր-ինչ շտկել, սակայն, կներեք, մեծագույն ցանկության դեպքում անգամ, եթե ուզենանք էլ, դա անկարող ենք անելու ի հաշիվ ծանրամարտի երիտասարդական առաջնությանը մեր մարզիկների ելույթի ներկայացման, որովհետև… ինձնից լավ գիտեք` ինչո՛ւ որովհետև:
  • Կառլսենը հաղթեց առաջատարին

    Կառլսենը հաղթեց առաջատարին

    13.05.2013| 21:53
    Ստավանգերի միջազգայինի հինգերորդ տուրում Մագնուս Կառլսենին հաջողվեց վերջապե անել այն, ինչը նախորդ տուրերում անել չկարողացավ ոչ-ոք: Նորվեգացին սեւերով հաղթեց Սերգեյ Կարյակինին ու հնարավորինս ինտրիգ մտցրեց մրցաշարում: