Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • «Միլանն» ընդդեմ «Բարսելոնի»

    «Միլանն» ընդդեմ «Բարսելոնի»

    20.02.2013| 12:12
    Օրվա «Միլան»-«Բարսելոն», «Գալաթասարայ»-«Շալկե-04» հանդիպումներով խաղարկված կլինեն Չեմպիոնների լիգայի play off-ի բոլոր առաջին հանդիպումները: Հասկանալի տրամաբանությամբ մարզասերների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես առաջին դիմակայությունը:
  • «Արսենալ»-«Բավարիա». ո՞վ` ո՞ւմ

    «Արսենալ»-«Բավարիա». ո՞վ` ո՞ւմ

    19.02.2013| 16:17
    Հաշված ժամեր անց Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի շրջանակում Լոնդոնում իրար կբախվեն տեղի «Արսենալն» ու Մյունխենի «Բավարիան»: Եթե մի կողմ թողնենք ուրիշ շատ գործոններ, ապա միայն այն, որ, ի տարբերություն մրցակցի, ընթացիկ մրցաշրջանում բավարական թիմը խաղում է խելահեղ հզորության ֆուտբոլ ու բառի բուն իմաստով իր ճանապարհին սրբում-տանում է ամեն ինչ, ապա երիցս ճշմարիտ են նրանք, ովքեր հենց «Բավարիային» են համարում հանդիպման ֆավորիտ:
  • Հիմնականում պահպանեցին բարձր տոնայնությունը

    Հիմնականում պահպանեցին բարձր տոնայնությունը

    19.02.2013| 12:22
    Եվրոպական բարձրակարգ խաղարկությունների հերթական փուլի առաջին հանդիպումների քննությունն իրենց համար մասամբ կամ ամբողջապես դրական ելքով ավարտած գրանդ ակումբները (խոսքը, բնականաբար, չի վերաբերում Չեմպիոնների լիգայում հանդես եկող «Բարսելոնին», «Բավարիային» ու էլի վեց ակումբի, որոնք այս չորեքշաբթի-հինգշաբթի պիտի անցկացնեն play off-յան իրենց առաջին խաղերը) նորից լծվեցին առտնին խնդիրների լուծմանը: Ասել է թե` կենտրոնացան ներքին առաջնությունների, ուրիշներն էլ` գավաթային խաղերի վրա:
  • Ի՞նչ է տալու սեպտեմբերը

    Ի՞նչ է տալու սեպտեմբերը

    19.02.2013| 12:21
    Հաշված օրեր առաջ Պատայայում (Թաիլանդ) կայացած Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) բյուրոյի արտակարգ նիստում պաշտոնանկ է արվել այդ ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետին: Ֆեդերացիայի կառավարումն անցել է հատուկ ստեղծված Ճգնաժամային խմբին, որը գլխավորել է Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: Բացի նրանից, բյուրոյի կազմում, ի դեմս օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի, Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ կա: Ճգնաժամային խումբ ստեղծելու այս աննախադեպ քայլը ձեռնարկվել է ընդդեմ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի որոշման: Նպատակն է` մարզական ըմբշամարտն օլիմպիական մարզաձևերի շարքում պահելը:
  • Բացարձակ արդյունքով

    Բացարձակ արդյունքով

    19.02.2013| 12:15
    Ռյազանում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության տասնյոթ տարեկան ու կրտսեր տարիքի պատանիների ու աղջիկների ծանրամարտի առաջնությունը: Առաջնությանը փայլուն է մասնակցել երկրի պատանեկանի հիմնական կազմի անդամ, Ստավրոպոլի երկրամասը ներկայացնող Էդուարդ Անանյանը:
  • Հաղթեց Անանդը

    Հաղթեց Անանդը

    19.02.2013| 12:10
    Կիրակի Բադեն-Բադենում (Գերմանիա) ավարտված շախմատային տոնահանդեսի եզրափակիչ պարտիայում, սև խաղաքարերով առավելության հասնելով Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 6,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:
  • Հոբելյանական 300-րդն ու նրան հաջորդածը

    Հոբելյանական 300-րդն ու նրան հաջորդածը

    17.02.2013| 16:17
    «Գրանադայի» հետ արտագնա խաղում «Բարսելոնը» կամային հաղթանակ տարավ` հանդիպումը շահելով 2:1 հաշվով: Գոլերի հեղինակը Լիոնել Մեսին է` արգենտինյան մարդ-գոլը, ով խփեց ֆուտբոլային իր կարիերայի հոբելյանական 300-րդ, ապաեւ 301-րդ գոլը:
  • Ե՛վ քանակ ենք, և՛ որակ

    Ե՛վ քանակ ենք, և՛ որակ

    15.02.2013| 12:55
    Հրապարակվել են ծանրամարտի Ռուսաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիների 2013 թվականի հիմնական ու պահեստային կազմերը: ՈՒրախալի է դրանցում տեսնել հայազգի մարզիկների անուններ: Այսպես` ազգայինի հիմնական կազմում տեղ են գտել 69 կգ քաշայիններ Արմեն Ղազարյանը (1982 թ.), Արմեն Ալեքյանը (1989 թ.), Ալեքսանդր Սաֆարյանը (77 կգ, 1989 թ.), Դավիթ Բեջանյանը (105 կգ, 1988 թ.): Պահեստայինների կազմում են ընդգրկված 62 կգ քաշային Սերգեյ Պետրոսյանը, Վլադիմիր Վանիկի Լազովը (77 կգ, 1987 թ.), Արթուր Մկրտումովը (105 կգ, 1988 թ.): Ինչ վերաբերում է կանանց ընտրանուն, այստեղ պահեստայինների կազմում է Ելենա Վահանովան (63 կգ, 1990 թ.): Քսան տարեկանների ընտրանիում են Վանիկ Մկրտումյանը (56 կգ, 1993 թ.), Ռազմիկ Հունանյանը (77 կգ, 1994 թ.), 63 կգ քաշային Անի Սարգսյանը (1995 թ.): Տարիքային այս խմբի ընտրանու պահեստայինում են աշխարհի պատանիների կրկնակի չեմպիոն Ռազմիկ Հունանյանի կրտսեր եղբայր Գոռը (56 կգ, 1995 թ.), Արտակ Բեգլարյանը (69 կգ, 1994 թ.): Պատանեկանի հիմնական կազմում են Աշոտ Կարիմանյանը (50 կգ, 1996 թ.), Էդուարդ Անանյանը (62 կգ, 1996 թ.):
  • Play off-ն այլ տրամաբանություն ունեցող խաղային փուլ է

    Play off-ն այլ տրամաբանություն ունեցող խաղային փուլ է

    15.02.2013| 12:53
    Երեքշաբթի օրվանից սկսվեցին Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերը: Եվս չորս դիմակայություն մյուս շաբաթ, ու play off-ի երկռաունդանոց հանդիպումների առաջին արարը կավարտվի` ում համար արդեն մեկ քառորդ տանելիք կանխորոշված ելքով, ում համար էլ դեռ իրենն ապացուցելու չկորցրած հեռանկարով:
  • Մեկնարկեց Play off-ի փուլը

    Մեկնարկեց Play off-ի փուլը

    14.02.2013| 13:26
    Երեկ ուշ գիշեր կայացած «Ռեալ» Մադրիդ-«Մանչեստր Յունայթեդ», «Շախտյոր»-Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումերով ավարտվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա հանդիպումները: