Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Վիճակագրությունը վկայում է

    Վիճակագրությունը վկայում է

    13.02.2013| 12:45
    Իննամյա ընդմիջումից հետո Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեստր Յունայթեդը» կխաչաձեւեն սրերը: Ակումբների պատմության մեջ` թվով հինգերորդ անգամ: Իհարկե` play off-ում, իհարկե` Չեմպիոնների լիգայում: Վիճակագրությունը վկայում է, որ երկռաունդանոց նախորդ չորս հանդիպումից երեքն եղել է հօգուտ «Ռեալի»:
  • InMESSIonante

    InMESSIonante

    12.02.2013| 12:46
    Որ «Բարսելոնի» ու Արգենտինայի ազգային ընտրանու հարձակվող Լիոնել Մեսին պատմություն կմտնի (չկասկածեք` մտե~լ է, մտե’լ) որպես բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ, կայացած փաստ է, ուստի խնդիրն այս կտրվածքով թողնենք մի կողմ: Սակայն այն, որ նրա խաղից ապշած աշխարհը լուրջ դժվարությունների առաջ էր կանգնում այդ խաղը բնութագրելիս, սա նույնպես նույնքան կայացած իրողություն էր մինչեւ վերջերս, քանի դեռ չէր գտնվել inmessionante բառը, որի առանցքը կազմում է ֆուտբոլիստի ազգանունը:
  • Անփոփոխ մնացած եռյակներ

    Անփոփոխ մնացած եռյակներ

    12.02.2013| 12:22
    Եվրոպական գրանդ ակումբները ներքին առաջնություններում որքան էլ զբաղված են լոկալ խնդիրների լուծումով, այնուամենայնիվ, մտոք Եվրոպական լիգաների առաջիկա խաղերի հետ են. ինչ-որ բաներ են չափում-ձևում, ինչ-որ բաներ են «կպած» փորձարկում, սակայն ոչ մեկը մեր մարզիչների խելքի կեսն էլ «չունի», որ հայտարարի, թե իր թիմը խաղում էր կամ խաղաց հնարավորությունների հիսուն տոկոսի չափով: Մի խոսքով, խաղեր են` առանց հայկական գլուխգովանությունների կամ արդարացումների:
  • Չեմպիոնը Նիգերիայի ընտրանին է

    Չեմպիոնը Նիգերիայի ընտրանին է

    11.02.2013| 14:43
    Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվեց աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը: Չեմպիոնական տիտղոսի համար Յոհանեսբուրգում մրցակցեցին Նիգերիայի ու մրցաշարի գլխավոր անակնկալի` Բուրկինա-Ֆասոյի ընտրանիները, որոնք առաջնության ընթացքում արդեն իսկ մի անգամ մրցել են միմյանց հետ ու իրարից բաժանվել մեկական գոլ խփած:
  • «Ինձ ուզում են սպանել»

    «Ինձ ուզում են սպանել»

    10.02.2013| 20:49
    Սենսացիոն այս հայտարարության հեղինակը «Անժիի» հարձակվող Էտօ’Օ-ն է, ով ասել է, որ, վախենալով վնասվածք ստանալուց, հրաժարվել է Աֆրիկայի գավաթի խաղարկությանն ազգային հավաքականի կազմում հանդես գալուց, ինչի համար էլ արժանացել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքին:
  • Օլիմպիական Սոչիի «հմայքները»

    Օլիմպիական Սոչիի «հմայքները»

    10.02.2013| 16:28
    Օլիմպիական Սոչի Վլադիմիր Պուտինի տեսչական այցը տխուր հետեւանքների է բերել: Երկրի ղեկավարը հատկապես զայրացել է նրանից, որ դահուկացատկի համալիրի շինարարությունն անավարտ է եղել (շահագործման պիտի հանձնված լիներ դեռեւս երկու տարի առաջ), իսկ այն ամբողջացնելու համար արդեն ոչ թե 1,2 միլիարդ ռուբլի է հարկավոր, այլ` ամբողջ ութ միլիարդ:
  • Երբ մարդու ուսերի վրա գլուխ կա

    Երբ մարդու ուսերի վրա գլուխ կա

    09.02.2013| 22:50
    Օրեր առաջ անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դեւիդ Բեկհեմը, հնգամսյա պայմանագիր է կնքել կատարցի շեյխ Նասեր Ալ Խելաֆիին պատկանող ֆրանսիական ՊՍԺ-ի հետ` հօգուտ բարեգործության հրաժարվելով հասանելիք 3,5 միլիոն եվրո աշխատավարձից:
  • 2:1-ը պատմություն  խմբագրող հաշիվ է

    2:1-ը պատմություն խմբագրող հաշիվ է

    08.02.2013| 13:26
    Չորեքշաբթի կայացած ընկերականների շարքը բացենք հանրահայտ «ՈՒեմբլիում» կայացած Անգլիա-Բրազիլիա դիմակայությունով: Քսաներեք տարվա ընդմիջումից հետո կղզիաբնակներն առաջին անգամ հաղթեցին Բրազիլիային: Հաղթեցին 2:1 հաշվով (Ռունի, Լեմպարդ): Ասել, թե Բրազիլիան չխաղաց կամ ատամ ցույց չտվեց, սուտ կլինի: Հիրավի գեղեցիկ, դիտարժան հանդիպում էր` սլացիկ կոմբինացիաներով, նրբագեղ, սուր փոխանցումներով, դարպասաձողի ցնցումներով, դարպասապահների հրաշալի սեյվերով (հատկապես նշենք Ռոնալդինյոյի տասնմեկմետրանոցը հետ մղած Ջո Հարտին, ով դարպասն անառիկ պահեց ակնթարթ անց հետևած նույն Ռոնալդինյոյի հարվածի փորձից):
  • Եթե սպասելիք, ապա` Մեսիից

    Եթե սպասելիք, ապա` Մեսիից

    08.02.2013| 13:24
    Ֆուտբոլի էլիտար ազգային առաջնություններում երկար ժամանակ է, ինչ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների աղյուսակում փոփոխություններ չեն լինում: Հետաքրքիրն այն է, որ մոտակա ժամանակներում նման բան չի էլ կանխանշվում` բացառությամբ իսպանականի, որտեղ հնարավոր փոփոխությունը կապվում է մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի` Լիոնել Մեսիի անվան հետ:
  • Պլյուշչենկոն չի մասնակցի

    Պլյուշչենկոն չի մասնակցի

    07.02.2013| 18:48
    Մարտի 10-17-ին կանադական Լոնդոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը բաց կթողնի լեգենդար Եվգենի Պլյուշչենկոն: Պատճառն առողջական վիճակն է, ինչի պատճառով մարզիկը կիսատ թողեց Եվրոպայի առաջնությունը: Տեղեկացնենք, որ Թուրինի օլիմպիական չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի առաջնությունների բազմակի հաղթող Պլյուշչեկոն արդեն տարել է ողնաշարի վիրահատություն, սակայն դեռ վաղ է խոսել շարք վերադառնալու մասին: