Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Մանչինիին սպասող դժվարին ժամանակները

    Մանչինիին սպասող դժվարին ժամանակները

    14.12.2012| 11:51
    Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, «Մանչեստր Սիթիի» ղեկավարությունը մինչև տարեվերջ հնարավոր է, որ պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Ակումբի սեփականատերերը չափազանց դժգոհ են թիմում ստեղծված իրավիճակից, Չեմպիոնների լիգայում ակումբի ավելի քան դժգույն մասնակցությունից:
  • Եզրափակիչը՝ դեկտեմբերի 16-ին

    Եզրափակիչը՝ դեկտեմբերի 16-ին

    13.12.2012| 17:47
    Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում հայտնի դարձավ եզրափակչի մյուս մասնակիցը: Անգլիական «Չելսին» կարողացավ կոտրել մեքսիկական «Մոնտերեյ» ակումբի դիմադրությունն ու առավելության հասնել 3:1 հաշվով:
  • Ցնծա, Մեքսիկա, վրեժդ լուծված է

    Ցնծա, Մեքսիկա, վրեժդ լուծված է

    11.12.2012| 11:38
    Առնվազն գոնե վերջին երկու տարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չորս ծեգերի միլիոնավոր երկրպագուներն անհամբեր սպասում են, թե վերջապես երբ է կայանալու մեր օրերի երկու խոշորագույն բռնցքամարտիկների՝ Մենի Պակեաոյի ու Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի դիմակայությունը: ՈՒ մինչ սպասում են, մարզիկներից յուրաքանչյուրն ամեն ինչ անում է այդ հանդիպման կայանալը խոչընդոտելու համար:
  • «Ատլանտիդան որոնելիս»

    «Ատլանտիդան որոնելիս»

    11.12.2012| 11:36
    Իսրայելում ավարտվեց ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայ ծանրորդների համար այն վերջին լուրջ քննությունն էր ընթացիկ տարում, տարի, որն ավելի շատ խորտակված հույսերի էր, իհարկե, բացառելով մեր պատանիների ու բառիս բուն իմաստով մեր երեկվա պատանիների մրցելույթները:
  • Քառասուն տարի անց

    Քառասուն տարի անց

    10.12.2012| 13:15
    «Բետիսի» հետ խաղում Լիոնել Մեսին նախ կրկնեց, ապա եւ գերազանցեց լեգենդար Գերդ Մյուլլերի օրացույցային մեկ տարում խփած գոլերի ռեկորդը, որն այս տարի «նշեց» իր քառասուն ամյակը:
  • Հայկ Հակոբյանը՝ երրորդ մրցանակակիր

    Հայկ Հակոբյանը՝ երրորդ մրցանակակիր

    08.12.2012| 21:16
    Ծանրամարտի քսան և քսաներեք տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաջող ավարտ ունեցավ Հայաստանի մարզիկների համար: Ավելի կրտսեր տարիքում հանդես եկած Գոռ Մինասյանի հարվածային ելույթն ընդօրինակելի եղավ նրա համաքաղաքացի, գյումրեցի Հայկ Հակոբյանի համար:
  • Գոռը փոխչեմպիոն է՝ գերազանց արդյունքով

    Գոռը փոխչեմպիոն է՝ գերազանց արդյունքով

    08.12.2012| 21:06
    Մեդալների համար գերլարված պայքար ծավալվեց քսան տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Ուրախալին այն է, որ այդ պայքարի գլխավոր անձերից մեկը գյումրեցի մեր հսկան էր՝ տասնութամյա Գոռ Մինասյանը, ով երկու տարով կրտսեր էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մահոմեդ Աբուևից, մեկ տարով էլ՝ վրացի Լաշա Տալախաձեից:
  • Եվս մեկ փոքր բրոնզ

    Եվս մեկ փոքր բրոնզ

    08.12.2012| 15:00
    Ծանրամարտից Եվրոպայի քսան եւ քսաներեք տարեկանների առաջնությունում Հայաստանի ընտրանին դանդաղորեն համալրում է մեդալների պաշարը:
  • Նիկոլ Հարությունովն՝ աշխարհի չեմպիոն

    Նիկոլ Հարությունովն՝ աշխարհի չեմպիոն

    07.12.2012| 23:56
    Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ավարտական օրը հաղթական եղավ Հայաստանի ընտրանուց եզրափակիչ դուրս եկած միակ ներկայացուցչի՝ Նիկոլ Հարությունովի համար, ով 81 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց ուժեղագույն:
  • Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

    Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

    07.12.2012| 23:53
    Իսրայելական Էլիաթ քաղաքում ընթացող ծանրամարտից Եվրոպայի քսան եւ քսաներեք տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ է դուրս եկել քսաներեքամյա Տիգրան Կարապետյանը: Նա ներկայացրել է 85 կիլոգրամ քաշային կարգը: