USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 
  • Ասում են...

    Ասում են...

    11.07.2017| 01:22
    ...թե «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում հետաքրքիր մոտեցում կա` գործել հնարավորինս անաղմուկ և չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:
  • Ասում են...

    Ասում են...

    07.07.2017| 02:25
    ...թե չնայած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին վստահում է գործող վարչապետին, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը շարունակում է պնդել, որ իշխանության ղեկին այսօր և «հավիտյանս» տեսնում է Սերժ Սարգսյանին:
  • Ասում են...

    Ասում են...

    04.07.2017| 00:58
    ...թե այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը միանշանակ չի ընդունվում նաև իշխանությունում, սակայն, ինչպես միշտ, իշխող կուսակցությունն այն կվավերացնի:
  • Ասում են...

    Ասում են...

    30.06.2017| 01:03
    ...թե երեկ Սերժ Սարգսյանը, կառավարության նիստը վարելով, քաղաքական նոր շրջափուլի հիմք է դրել: Նա վերստին չի բացել խաղաքարտերը, հստակ չի ասել, թե վարչապետի պաշտոնում 2018-ին ով է լինելու, խոսել է ակնարկներով:
  • Ասում են...

    Ասում են...

    27.06.2017| 10:05
    ...թե չնայած «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերի վերջին երևանյան այցի հիմքում էներգետիկ խնդիրներն էին, այնուհանդերձ, թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումների ընթացքում չեն անտեսվել նաև քաղաքական որոշ հարցեր:
  • Ասում են...

    Ասում են...

    23.06.2017| 08:31
    ...թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց։
  • Ասում են...

    Ասում են...

    20.06.2017| 01:43
    ...թե Զարուհի Փոստանջյանը, կողմ լինելով քաղաքականության թատերականացմանը, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության իր երկու անդամներին «դավաճան» է որակել ու հեռացրել այն բանից հետո, երբ վերջիններս առաջարկել են այսուհետ զբաղվել իրական խնդիրների բարձրաձայնմամբ։
  • Ասում են...

    Ասում են...

    16.06.2017| 09:09
    ...թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:
  • Ասում են...

    Ասում են...

    13.06.2017| 00:35
    ...թե արտակարգ իրավիճակների նախարարությունում իրարանցում է: Նախարար Դավիթ Տոնոյանը որոշել է բաժիններից մի քանիսը միացնել իրար, սակայն աշխատակիցները համաձայն չեն:
  • Ասում են...

    Ասում են...

    09.06.2017| 01:27
    ...թե ամեն բառը չափող-ձևող, ջրից միշտ չոր դուրս եկող դաշնակցականներն արդեն մի քանի օր է իրենց խորհրդարանական խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթից հետո մեկ նրան «ուրանում» են, հայտարարելով, թե նա դաշնակցական չէ, անկուսակցական է, մեկ էլ թե` ուղղակի խոսքը ճիշտ չի ձևակերպել: