Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ասում են

    Ասում են

    18.02.2022| 12:43
    ժողովրդի կարծիքը ծառաթափ տերևների է նման, էդ խաշամը պետք է չափազանց նրբորեն հավաքել, առանց դեղնած տերև մարդկանց ցավ պատճառելու:
  • Ասում են

    Ասում են

    16.02.2022| 11:38
    դուք եք մեղավոր... Կապիտուլյանտներ, դու´ք եք մեղավոր, որ այս օրի ենք հասել, որ ադրբեջանցիների լեզուն այսքան երկարել է, որ առ այսօր նրանց վայրագությունների նկատմամբ ոչ մի միջազգային դատապարտման գործընթաց չեք նախաձեռնել:
  • Ասում են

    Ասում են

    15.02.2022| 14:23
    ինչ ցանել եք, այն էլ հիմա հնձում եք: Թանկացնողը դուք եք, այս իշխանություններին ընտրելով... Ուրեմն վայելեք:
  • Ասում են

    Ասում են

    14.02.2022| 20:30
    44-օրյա պատերազմի աղետալի հետևանքների պատասխանատուն և գլխավոր մեղավորն իշխանությունն է: Նույն իշխանությունը նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ ձևավորում է քննիչ հանձնաժողով և ասում է՝ եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը...
  • Ասում են

    Ասում են

    14.02.2022| 16:35
    բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց նախապայմանների է։
  • Ասում են

    Ասում են

    14.02.2022| 12:33
    ծնողին սովորաբար չեն դատում, նրան ընդունում են հարազատավարի, այնպիսին, ինչպիսին նա կա:
  • Ասում են...

    Ասում են...

    24.12.2020| 23:56
    ...թե այս իշ­խա­նու­թ­յան օ­րոք միակ ար­դ­յու­նա­վետ աշ­խա­տող կա­ռույ­ցը՝ ՄԻՊ-ը, վեր­ջին շր­ջա­նում թր­քա­սեր իմ­քայ­լա­կան­նե­րի ու­ղիղ նշա­նա­ռու­թ­յան տակ է հայտն­վել Փա­շի­ն­յա­նի հրա­հան­գով։ Ար­ման Թա­թո­յա­նը, որ պա­տե­րազ­մի ու դրան հա­ջոր­դած օ­րե­րին այս չկա­ռա­վա­րու­թ­յան գոր­ծա­ռույթ­ներն ան­գամ իր վրա էր վերց­րել ու ակ­տիվ աշ­խա­տում էր նաև դր­սի կա­ռույց­նե­րի հետ, ան­ցան­կա­լի անձ է դար­ձել իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րի հա­մար, քա­նի որ ընդ­դի­մու­թ­յա­նը չի քար­կո­ծում, իր լիա­զո­րու­թ­յուն­նե­րի շր­ջա­նա­կից դուրս չի գա­լիս և իշ­խա­նու­թ­յան «պո­չը չի բռ­նում»։ Ա­սում են նաև՝ սո­րո­սա­կան հա­տուկ ուղ­ղորդ­ված այս հար­ձակ­ման շա­հա­ռու­նե­րը մի քա­նիսն են, սո­րո­սա­կան հայտ­նի հիմ­նադ­րա­մին ու նրա հո­վա­նա­վոր­նե­րին Թա­թո­յա­նի խիստ պրո­ֆե­սիո­նալ ու հա­յաս­տա­նա­կենտ­րոն աշ­խա­տան­քը նյար­դայ­նաց­նում է։
  • Ասում են...

    Ասում են...

    22.12.2020| 01:02
    ...թե Սյու­նի­քից ընտր­ված իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­ներ Ար­մեն Խա­չատ­ր­յա­նը, Կա­րեն Համ­բար­ձու­մ­յա­նը ե­րեկ ա­մեն ինչ ա­րել են, որ Փա­շի­ն­յա­նը կա­րո­ղա­նա ներ­խու­ժել մարզ, օ­ղու բա­ժա­կը ձեռ­քը վերց­նի ու ի­րեն վար­չա­պետ զգա։
  • Ասում են...

    Ասում են...

    17.12.2020| 23:43
    ...թե այս օ­րե­րին իշ­խա­նու­թ­յու­նը խո­շո­րա­ցույ­ցով ի­րեն սա­տա­րող ուժ է փնտ­րում և այս հա­մա­տեքս­տում սկ­սել է ակ­տի­վաց­նել նաև «Սաս­նա ծռե­րին», վեր­ջին­ներս էլ, հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թ­յուն­նե­րը խո­րաց­նե­լու հե­ռա­հար նպա­տա­կով, կր­կին հող են պա­րար­տաց­նում՝ այս ան­գամ թի­րա­խա­վո­րե­լով ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին։
  • Ասում են...

    Ասում են...

    15.12.2020| 00:16
    ...թե իբր քիչ էր, որ պե­տա­կան կա­ռա­վար­ման օ­ղակ­նե­րում 2,5 տա­րի ան­կա­ռա­վա­րե­լիու­թ­յուն ու քաոս է, մի բան էլ աշ­խա­տա­կից­նե­րը կրակն են ըն­կել ա­րագ-ա­րագ փոխ­վող ղե­կա­վար­նե­րի ձեռ­քը։ Երկ­րի հա­մար ռազ­մա­վա­րա­կան ո­լորտ հա­մար­վող կր­թու­թ­յու­նը, ո­րը Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի թեթև ձեռ­քով լրիվ քա­րու­քանդ ե­ղավ, հի­մա էլ վս­տահ­վել է մի մար­դու, որն այդ ա­վե­րակ­ներն իբր պի­տի ղե­կա­վա­րի։