Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    18.03.2016| 00:56
    ...թե «Քաղաքացիական պայմանագրի» համար աշխարհաքաղաքական կողմնորոշման «իքս» ժամը հասունացել է։
  • Ասում են...

    Ասում են...

    15.03.2016| 00:46
    ... թե «Նոր Հայաստանը» շատ գոհ է Արարատի մարզից և հատկապես Աբրահամյանների դինաստիայից, ի տարբերություն Սյունիքի մարզի և այնտեղի «ցար ի բոգ» Սուրեն Խաչատրյանի:
  • Ասում են...

    Ասում են...

    11.03.2016| 00:49
    ...թե Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր քարոզչական մարտավարություն է առաջարկել իրականացնել. անկախ իրենց «թունդ ընդդիմադիրի» համբավից, ակտիվորեն օգտագործել հետևյալ քաղտեխնոլոգիան` «Սասունը նախագահականից «դաբրո» ունի»:
  • Ասում են...

    Ասում են...

    04.03.2016| 01:45
    ...թե քաղաքական «վերադասավորություններն» ընթանում են ոչ միայն կուսակցությունների մակարդակում, այլև համատիրությունների:
  • Ասում են...

    Ասում են...

    01.03.2016| 00:53
    ... թե ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը տարածաշրջան «անհուն տենչանքով» է լցրել Ռուսաստանի անչափ խանդոտ սիրտը, մանավանդ` Հայաստանի մասով:
  • Ասում են...

    Ասում են...

    26.02.2016| 01:32
    ...թե ԲՀԿ-ում սկսված փոշիացման երկրորդ փուլի նպատակն առանց այն էլ ահավոր թուլացած Հովիկ Աբրահամյանին թուլացնելն է, որպեսզի վերջինս ապագա խորհրդարանում ԲՀԿ-ի` երկրորդ քաղաքական ուժ լինելու որևէ հայտ չներկայացնի:
  • Ասում են...

    Ասում են...

    23.02.2016| 00:55
    ... թե լուրը, իբր Արմեն Աշոտյանը կզբաղեցնի ԱԺ նախագահի աթոռը, բացառապես մեկ նպատակ է հետապնդում` լարել-փչացնել հարաբերությունները Գալուստ Գրիգորիչի և Աշոտյանի միջև, ինչպես նաև Գրիգորիչի որդու` Արմանի և նրա լավագույն ընկեր Աշոտյանի միջև. «Դա ոմանց օդ ու ջրի պես պետք է այս փուլում»:
  • Ասում են...

    Ասում են...

    19.02.2016| 08:44
    ...թե ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակն է մոտենում, և նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են:
  • Ասում են...

    Ասում են...

    16.02.2016| 00:45
    Հները կարծում են, թե Արմեն Աշոտյանին խաղից հանելուց հետո (իրականում Արմեն Աշոտյանին նոր, ավելի բարձր թռիչքի համար «վայրէջքային» դաշտ են տարել, ինչի մասին խոր լռություն է, որովհետև մտավախություն կա, որ բարձրաձայնումը հների ինքնազգացողության վատացման նոր նոպայի առիթ կդառնա) հները սկսել են լրջորեն աշխատել Երևանի քաղաքապետի «պոստի» «ուղղությամբ»։
  • Ասում են...

    Ասում են...

    12.02.2016| 00:51
    ...թե Հովիկ Աբրահամյանն իր անցած «բեղմնավոր» ուղու բավականին դժվար փուլում է և ստիպված է բազում-բազմաթիվ խոչընդոտներ ոստնել: