Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 
  • Ասում են...

    Ասում են...

    17.07.2015| 00:28
    ... թե արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անակնկալ հրաժարականը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով:
  • Ասում են...

    Ասում են...

    10.07.2015| 00:37
    ...թե արձակուրդ մեկնած պատգամավորների շրջանում արդեն իսկ լուրջ անհանգստություններ կան իրենց ապագայի առնչությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    07.07.2015| 01:06
    ...թե իշխանությունները, ամենայն հավանականությամբ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցեն այն միջոցներից, որոնք բարեգործական նպատակներով տրամադրում է «Տաշիր գրուպը»՝ ամեն տարի Հայաստանին նվիրաբերելով քսան միլիոն դոլար: Իսկ ՀԷՑ-ին այս պահին անհրաժեշտ է 23 միլիոն դոլար:
  • Ասում են...

    Ասում են...

    03.07.2015| 00:45
    ...թե «իշխանական տանը», Սեյրան Օհանյանի «թեմայից» հետո, նորից «կռիվ» է ընկել: Թեման «հավերժական» է` ով է իրավահաջորդը, այս անգամ արդեն սահմանադրական շտաբի պետի պաշտոնում:
  • Ասում են...

    Ասում են...

    30.06.2015| 01:21
    ...թե ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունն այս անգամ բառի ամենաուղիղ իմաստով իրեն կոտորել, «հետապնդել» է ԵԽԽՎ պատգամավորներին, թույլ չի տվել վերջիններիս շնչել, հետևել է նրանց ամեն մի շարժին, հերթապահել անգամ, ինչպես կասեր Վարդան Օսկանյանը, «ինքնաթիռի օկուպացիոն» տարածքների մոտ, որ հանկարծ քվեարկությունից «չթռնեն», անվերջ հիշեցրել, որ իրենք «տղամարդու» խոսք են տվել քվեարկելու:
  • Ասում են...

    Ասում են...

    26.06.2015| 00:13
    ...թե Արմեն Աշոտյանի նկատմամբ միտինգի ժամանակ ծայրահեղ անհանդուրժողականության կազմակերպիչները ԲՀԿ-ի ջահելներն են եղել, և քանի որ միտինգը համակարգողներ չունի, ցանկացած մեկը ցանկացած պահի կարող է ինչ ասես բարձրաձայնել, նրան էլ ձայնակցեն մնացածները։
  • Ասում են...

    Ասում են...

    23.06.2015| 00:39
    ...թե կառավարությունում լրջորեն հիասթափված են այն հանգամանքից, որ մեծ հայ Քըրք Քրքորյանը ցանկացել է, որ իր հուղարկավորությանը հնարավորինս սահմանափակ մասնակցություն լինի:
  • Ասում են...

    Ասում են...

    19.06.2015| 00:40
    ... թե «Տաշիրի» ու Կարեն և Սամվել Կարապետյանների դեմ սկսված դեմարշը հայաստանյան առաջիկա զարգացումներում վերջիններիս որոշիչ դերակատարության առնչությամբ է տեղի ունենում:
  • Ասում են...

    Ասում են...

    16.06.2015| 01:06
    ... թե որոշված է` օգոստոսին դաշնակցությունը մաս կկազմի խորհրդարանական կոալիցիայի: ՀՅԴ-ն ոտքը դրել մի կոշիկի մեջ` պահանջել է կրթության նախարարությունը, Սերժ Սարգսյանն էլ, ասում են, տեղի է տվել:
  • Ասում են...

    Ասում են...

    12.06.2015| 00:29
    ...թե Իրաքի Քիրկուկի քրդական հատվածում իր բիզնես-ծրագրերն առաջ տանող, այնտեղ նաև իր «արտադրած» վիսկին սպառող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը «ծավալվել» է նաև պարսից կողմերում, սակայն հանդիպել է ֆունդամենտալ Իրանի համապատասխան մարմիններին. նա փորձել է Պարսկաստան տանել բավականին մեծ քանակությամբ վիսկի, սակայն «սառել» է, և այժմ գումարային լուրջ դեբոշների մեջ է, քանզի Իրանում արգելվում է ոգելից խմիչքների օգտագործումը, էլ առավել ներմուծումը, ու հիմա իրեն հատուկ աճպարարությամբ ԱԺ պատգամավորը փորձում է դուրս գալ բավականին բարդ իրավիճակից: