USD482.26
EUR557.01
RUB7.52
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
  • Ասում են...

    Ասում են...

    27.10.2017| 11:20
    ...թե Բաղրամյան 26-ին էլ արդեն դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեկեն մեծամտանալը: ՍԴ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունեցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վեր բարձրացնող «աստիճանը», ասում են, նույնքան հանկարծակի կարող է կոտրվել:
  • Ասում են...

    Ասում են...

    24.10.2017| 09:08
    ...թե ԱԺ-ում չեն սիրում խոսել հայտնաբերված կոռուպցիոն «ռիսկերի» մասին, քանզի շատ դեպքերում դրանք կապված են խորհրդարանական էլիտային ԱԺ-ի տրամադրած ավտոմեքենաների շահագործման «գործընթացների» հետ («դուրս են գրվել» թանկարժեք ավտոպահեստամասեր, սակայն մշտական հանձնաժողովների որոշ նախագահներ ու փոխնախագահներ դրանք օգտագործել են սեփական ավտոմեքենաների համար):
  • Ասում են...

    Ասում են...

    20.10.2017| 07:42
    ...թե Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները չունեն «նախկին էնտուզիազմը». քաղաքական հարցերում Ծառուկյանը ոչ միշտ է համաձայն Արգամիչի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    17.10.2017| 01:24
    ...թե Կարապետյանների կոնգլոմերատն անում է ամեն ինչ վարչապետի խոստացած 850 մլն դոլարի ներդրումները մինչև տարեվերջ ապահովելու համար, ինչը տեխնիկապես գրեթե անհնար է, քանի որ մինչև տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս:
  • Ասում են...

    Ասում են...

    13.10.2017| 02:47
    ...թե Ծառուկյան-Կարապետյաններ տարընթերցումները պայմանավորված են ոչ միայն ՊԵԿ-ի կողմից «Մուլտի գրուպի»` որպես ռիսկային «գոտու» տոտալ ստուգումներով, ինչպես նաև Կարապետյանների` «Ալեքս գրուպի» ու նրա ղեկավար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ «հայրական» վերաբերմունքով, որպես այլընտրանքային օլիգարխիկ «կենտրոն», այլև հույժ քաղաքական հանգամանքով։
  • Ասում են...

    Ասում են...

    10.10.2017| 00:17
    ...թե չնայած Հովիկ Աբրահամյանը երևութապես դուրս է ակտիվ քաղաքականությունից, սակայն առիթը բաց չի թողնում և տոնական օրերին ուղերձներ է հղում ի ծագս աշխարհի, որ «աշխարհն» իրեն չմոռանա:
  • Ասում են...

    Ասում են...

    06.10.2017| 01:43
    ...թե ԵԱՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական քննարկումների ժամանակ Արմեն Աշոտյանի «կեսկատակ» հնչեցրած մտքերը («եթե տնտեսությունից դժգոհ եք, այդ դեպքում ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը») այնքան էլ կատակախառն չեն հնչել, և կատակի մյուս «կեսը» բավական հեռուն գնացող ակնարկների կասկադ է պարունակել:
  • Ասում են...

    Ասում են...

    03.10.2017| 08:03
    ...թե Ucom-ի վաճառքից հետո «ՎիվաՍել» ընկերության գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, չնայած այդ մասին վերջինս չի ցանկանում բարձրաձայն խոսել:
  • Ասում են...

    Ասում են...

    29.09.2017| 02:33
    ...թե նոր քաղաքական նստաշրջանին ընդառաջ, ԲՀԿ «քարոզչական քիլլերներին» Գագիկ Ծառուկյանը, որը կրկին «նախագահ ջան» կարգավիճակում է հայտնվել, խստիվ զգուշացրել է` ավելորդ ձեն-ծպտուն չհանել, չքննադատել իշխանություններին, այդ թվում` կառավարությանը, «ընկերոջ համար հոգի տալ», որովհետև սպասում կա, որ 2018-ին կարող են կոալիցիայում հայտնվել, ինչի «շոշափելի արդյունքներն իրենց մաշկի վրա են արդեն զգում մի շարք ԲՀԿ-ականներ` ձեռք բերելով հէկեր, «ԲԷԿ-եր, ՇԵԿ-եր»` ժպիտով ասաց մի ԲՀԿ-ական: Մնացյալներն էլ պաշտոնի լուռ սպասմամբ են տոգորված:
  • Ասում են...

    Ասում են...

    26.09.2017| 00:48
    ...թե Անկախության տոնի առթիվ ՊՆ-ում կազմակերպված հրավերքին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել: Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկա են եղել, ինչն էլ քաղաքական շրջանակներին «հեռուն» գնացող եզրակացությունների առիթ է տվել:
Marketers CommunityԱռողջ սիրտ