Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շոգ է լինելու

Շոգ է լինելու
01.08.2008 | 00:00

ՀՌՉԱԿԵՑԻՆ
Համաժողովրդական շարժման այսօրվա հանրահավաքը քաղաքային իշխանությունները չեն արտոնել։ Այսինքն՝ չէ, արտոնել են, բայց ո՛չ Մատենադարանի հարակից տարածքում։ Առաջարկել են հերթական մարզադաշտը՝ «ի՞նչ պակաս միտինգատեղի է» ենթատեքստով։ Սակայն շարժման անդամները կրկին կոչ են անում ոստիկանությանը՝ մշտական կապի մեջ լինել ընդդիմության ղեկավարների հետ` ապահովելու համար հանրահավաքի և երթի օրինական ընթացքն ու հասարակական կարգը: «Մենք պահանջում ենք իշխանություններից՝ զերծ մնալ օգոստոսի 1-ի հանրահավաքը խոչընդոտելու փորձերից: Առաջարկում ենք ոստիկանությանը՝ համատեղ ջանքերով ապահովել հնարավոր սադրիչների արագ և արդյունավետ վնասազերծումը: Միևնույն ժամանակ մենք տարակուսանք ենք հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ հինգ ամիս շարունակ իբրև թե օպերատիվ տվյալներ ունենալով հնարավոր անկարգությունների մասին, ոստիկանությունը մինչ օրս չի բացահայտել, ձերբակալել կամ այլ կերպ վնասազերծել հանցավոր նպատակ ունեցող մի քանի սադրիչների»,- ասված է Համաժողովրդական շարժման տարածած հայտարարությունում: «Օգոստոսի 1-ի հանրահավաքը շրջադարձային նշանակություն է ունենալու շարժման համար, որտեղ նրա հիմքը կազմող կուսակցությունները ստորագրելու են Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին հռչակագիր»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ «եթե որոշ ուժեր անգամ չմիանան կոնգրեսին, չի նշանակում, թե նրանք դուրս են մնում Շարժումից, ուղղակի կոնգրեսում համագործակցությունն ավելի սերտ կլիներ»։ Նա նաև դժգոհել է, որ հուլիսի 4-ից մինչ այժմ 82 քաղբանտարկյալներից միայն 6-ն են ազատ արձակվել: «Չեն կատարվել Ռոբերտ Քոչարյանին և մարտի 1-ի սպանդի մյուս մեղսակիցներին պատասխանատվության կանչելու պահանջները: Որևէ քայլ չի կատարվել մարտի 1-ի դեպքերի անաչառ և վստահելի հետաքննության մարմին ստեղծելու, ինչպես հայ հասարակության, այնպես էլ միջազգային հանրության պահանջը բավարարելու ուղղությամբ»,- Համաժողովրդական շարժման կենտրոնի դիրքորոշումն է փաստել Զուրաբյանը։ Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայում շարունակվող նստացույցերին, ՀՀՇ ներկայացուցիչը դրանք «պայքարի արդյունավետ միջոց է համարում, քանի որ ժողովուրդը ցույց է տալիս իր համառությունն ու հետևողականությունը»:

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ