«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԴՐԱԽՏԻ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

ԴՐԱԽՏԻ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
31.01.2012 | 00:00

«ԱՍՏԾՈՒ ՏԿԱՐՆ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ Է, ՔԱՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ըստ Ավետարանի մենք գիտենք, որ դրախտի առաջին բնակիչը դարձավ Հիսուսի հետ խաչված աջակողմյան ավազակը, քանզի Տերն Իր անսուտ, խոստումը տվեց նրան` ասելով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ կլինես դրախտում» (Ղուկաս 23.42)։ Մինչ Հիսուսի հարությունը դրախտի դռները դեռ փակ էին, և բոլոր հոգիները, այդ թվում և` արդարների, գտնվում էին Հադես կամ Հոգիների բանտ կոչվող վայրում։ Բայց, ի տարբերություն մեղավորների, արդարների հոգիները գտնվում էին Աբրահամի գոգ կոչվող առանձնավայրում։ Իսկ Պետրոս առաքյալը մեզ տեղեկացնում է, թե. «Քրիստոսը թեպետև մեռավ, բայց կենդանի է հոգով, որով Նա գնաց քարոզեց բանտում եղած հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծո համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր կառուցվում» (Ա Պետրոս 3.19)։ Քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակը համարվում է սուրբ Ստեփանոս սարկավագը, որին կոչում են Նախավկա։ Իսկ հայոց մատենագրության մեջ առաջին նահատակը կանանցից համարվում է Սանդուխտ կույսը՝ ուրացող Սանատրուկ թագավորի դուստրը, իսկ հետո նաև Սանատրուկի քույր Ոգուհին։ Այդ ընտրագույն հայոց դուստրերը դարձան առաջին վկաները կանանցից, որոնց բարի օրինակը վարակեց հետագա սրբուհիներին, մինչ երեք դար հետո կգային նրանց շարքը լրացնելու Հռիփսիմյանց երեսունչորս կույսերը։
Բայց կարծես թե մեր ընտրած վերնագրի մեջ անճշտություն է սպրդել, քանզի նահատակները, որպես այդպիսիք, պետք է որ լինեն հասուն, քաջ ու զորեղ անձինք, այլ ոչ փխրուն ու տկար մանուկներ։ Բայց այդ ընդամենը արտաքնադատողության արդյունք է, քանզի Պողոս առաքյալն ասում է. «Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը, որպեսզի, ինչպես գրված էլ է. Նա, ով պարծենում է, թող պարծենա Տիրոջով» (Ա Կորնթ. 1.25)։
Որպես ապացույց այս խոսքի այժմ կարդանք մի քանի վկայություն մանուկ և պատանի նահատակների մասին ու համոզվենք Աստծո խոսքի զորության մեջ։
Քրիստոսի համար նահատակված առաջին մանուկներին նախ պետք է վերագրենք Հերովդեսի հրամանով Բեթղեհեմում կոտորված մանուկներին, որի մասին գրված է Մատթեոսի Ավետարանում. «Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում և նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին» (Բ. 16)։

ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ ՀԱՎԱՏԻ, ՀՈՒՅՍԻ, ՍԻՐՈ ԵՎ ՆՐԱՆՑ ՄՈՐ` ՍՈՖՅԱՅԻ ՄԱՍԻՆ
Այստեղ Հավատ, Հույս և Սեր բառերը պետք է կարդանք ոչ թե էության Աստվածաշնչային առումով, ինչպես Պողոս առաքյալն է իր ուղերձներից մեկում հիշեցնում, այլ որպես մարդկանց անուններ, քանզի հին Հունաստանում (այժմ նաև Ռուսաստանում, քրիստոնյաները իրենց զավակներին անվանում են այդ երեք անուններով, որպես բարձրագույն առաքինության խորհրդանիշներ. Վերա, Նադեժդա, Լյուբով։ Իսկ մենք՝ հայերս, այդ անունները չունենալով, երբեմն անվանել ենք մեր երեխաներին այլ քրիստոնեավայել անուններով,՝ օրինակ` Խաչիկ, Խաչատուր, Հարություն, Ասատուր՝ այսինքն Աստվածատուր, նաև Համբարձում և այլն, ինչն անսովոր է մնացած քրիստոնյա ազգերի համար։ Ավելացնենք նաև որպես օգտակար բացատրություն, որ Սոֆյա անունն էլ թարգմանվում է որպես աստվածային իմաստություն կամ գերիմաստություն)։
Եվ այսպես, Ադրիանոս կայսեր ժամանակ (117-138 թթ.), Հռոմում ապրում էր Սոֆյա անունով մի բարեպաշտ այրի։ Իր երեք աղջիկներին անվանելով քրիստոնեական երեք առաքինությունների անուններով, մայրը նրանց դաստիարակել էր այդ նույն ոգով՝ Աստծո հանդեպ սիրո լեցունությամբ։
Այդ կնոջ և իր դուստրերի հոգու և վարքի, ինչպես նաև արտաքին գեղեցկության մասին լուրերը շուտով նաև կայսրին են հասնում։ Իմանալով, որ նրանք քրիստոնյա են, հրամայում է նրանց իր մոտ բերել։ Բարեպաշտ ընտանիքը, հասկանալով, թե ինչ նպատակի համար են իրենց կայսեր մոտ կանչում, ջերմագին աղոթում է Աստծուն, որ Տերն իրենց զորություն տա, կարողանան արիությամբ տանել առաջիկայում սպասվող տանջանքները։
Երբ նրանք իրենց մոր հետ կանգնեցին Ադրիանոս կայսեր առջև, բոլոր ներկաները զարմացած էին նրանց հանդարտ ու տոկուն հոգեկեցվածքից, քանզի այդ դաժանաբարո կայսեր առջև նույնիսկ երկրի հզորներն ու հարուստներն էին երկյուղում։
Կայսրը, մեկ առ մեկ իր մոտ կանչելով երեք քույրերին, նրանց համոզում էր, որ կայսրության համար աստված համարվող Արտեմիդային զոհ մատուցեն։ Դեռահաս աղջիկները (Հավատը 12 տարեկան էր, Հույսը՝ 10, Սերը՝ 9) մնացին անկոտրում քրիստոնեական հավատին և հրաժարվեցին չաստվածներին զոհ մատուցելու։ Այդ ժամանակ կայսրը հրամայեց նրանց դաժան տանջանքների ենթարկել։ Սուրբ աղջնակներին այրում էին երկաթե շիկացած վանդակաճաղերի վրա, գցում էին վառվող հնոցի մեջ, ապա եռացած կուպրով լի կաթսայի մեջ ընկղմում։ Ամենակրտսերին՝ 9 տարեկանին, կապեցին տանջագլանին ու պտտեցնելով այնքան գանահարեցին, մինչև որ նրա մարմինը վերածվեց համակ վերքի։ Բայց Աստված, ի տես հեթանոսների, նրանց զորացնում էր անվարան կրելու Քրիստոսի համար տանջանքները։ Իսկ նրանց մորը՝ Սոֆյային, առավել մեծ տանջանքի էին ենթարկում, պարտադրելով ներկա լինել իր սիրասուն դուստրերի բոլոր տառապանքներին ու տանջանքներին։ Բայց նա ցուցաբերեց աներևակայելի արիություն ու դեռ իր մեջ ուժ գտավ համոզելու զավակներին, որ նրանք դիմանան այդ տառապանքներին, Երկնային Փեսայի՝ Հիսուսի անվան համար։ Եվ սուրբ կույսերը, քաջալերված իրենց մոր հորդորներից, ուրախությամբ էին կրում այդ տառապանքները, մինչև որ նրանց երեքին էլ սպանելով նահատակեցին։
Սուրբ Սոֆյային թույլ տվեցին վերցնել մեռած դուստրերի մարմինները։ Նա դիակները մի պատգարակի վրա դնելով տարավ քաղաքից դուրս ու թաղեց։ Երեք օր ու գիշեր քաջարի մայրը չէր հեռանում նրանց գերեզմանի մոտից, աղոթելով նրանց համար, մինչև որ երրորդ օրը ինքն էլ հոգին ավանդեց այդ նույն տեղում։ Տեղի քրիստոնյաները մորն էլ թաղեցին իր սիրասուն դուստրերի հետ, մխիթարվելով ու հաղթանակի վկայություն ընդունելով նրանց քաջարի նահատակությամբ։
Իսկ յոթ դար անց` 777 թ., այդ սուրբ նահատակների աճյունների մասունքները տարան և զետեղեցին Էլզասի Էնյու կոչվող եկեղեցում։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ