Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լևոնը չի ներում Սերժին` իր հետ չխաղալու համար

Լևոնը չի ներում Սերժին` իր հետ չխաղալու համար
20.04.2012 | 00:00

Քաղաքական այն իրականությունը, որին ականատես են լինում ՀԱԿ-ն ու նրա լիդերն իրենց քարոզարշավի ընթացքում, օբյեկտիվ պատասխանն է անցնող երեք տարում դրսևորած գաղափարամտային խոր նահանջի:

ՀԱԿ-ի հանդիպումներին, մեղմ ասած, «մեկուկես» մարդ է մասնակցում: Եվ դա ոչ վախի պատճառով: Եվ ոչ էլ` արտագաղթի: Ինչպես փորձում են մխիթարվել ՀԱԿ-ում:

Բայց դե, միամիտ էլ չենք` կարծելու, որ «հանուն այլոց» քարոզարշավի դուրս եկած Տեր-Պետրոսյանին չի «դզում» այդ սակավամարդությունը: Խիստ հստակ է` նա ամենևին էլ շահագրգռված չէ շատ ձայներ հավաքելով (հա՛մ փողը կտնտեսվի, հա՛մ իր ուզածով կլինի):

Անչափ տրիվիալ պատճառով. հասկանում է` շատ պատգամավորներ, այս դրությամբ, ՀԱԿ-ը չի կարող ունենալ (որքան էլ միասնական շտաբիստները բրթեն ու բրթեն ՀԱԿ-ին` թե՛ փողով, թե՛ «մնացյալով»): Իսկ ՀԱԿ-ն ինչ-որ բան կարող է ներկայացնել, երբ ունենա ոչ թե 7-8, այլ շատ պատգամավոր:

Ելքը միակն է. ստանալիք 7-8 մանդատով` ա) ոչ լեգիտիմ, անարդար համարել այս ընտրությունները, բ) բոյկոտել ապագա պառլամենտի աշխատանքները, գ) պատրաստվել 2013-ի նախագահական ընտրություններին` բազարի նոր դաշտ ապահովելով` արդեն այսօր իսկ կենաց ու մահու պայքարի ելած «բազարչիների» հետ:

Ի դեպ, Լևոնն այսօր այնքան էլ հանուն իր «բազարչիների» չի միախառնվել այդ կենաց ու մահու գոտեմարտին` ապրելով ահարկու գաղափարական նահանջ (այս մասին` քիչ ներքևում), որքան որ` ներելով չի ներում Սերժին, ով չուզեց խաղալ իր հետ, սկսեց երկխոսել, ապա տեսավ, որ ՀԱԿ-ն ամեն բան «ուրիշ տեղ» է տանում, ասաց` գնացեք, սրտներդ ուզածի չափ նստեք Ազատության հրապարակում ու էդ «պոզայով» էլ դիմավորեք Սարկոզիին:

Ընդ որում, ՀՀԿ-ի և նրա լիդերի նկատմամբ այդ սև ատելությունը (թե՞ մոգությունը) քաղաքական, թե սեփական գենետիկայի արտահայտություն է, թող որոշեն իր հետ խաղացողները, որոնց վրա ինչ-որ պահից սկսած սույն թունաքիմիկատը նույնպես կտարածվի:

ՀԱԿ-ի այս փուլի առանձնահատկություններից մյուսն էլ այն է, որ ՀԱԿ-ի հետ աշխատանքները կոորդինացնում է Օսկանյանը:

Ի դեպ, Օսկանյանը միշտ է եղել ՀԱԿ-ի «կապավորը»` թե՛ 2008-ին, թե՛ հետո: ՀԱԿ-ում նրանից են իմացել իրենց հետաքրքրող, այդ թվում և` միջազգային «առնչություններին» վերաբերող ինֆորմացիաները:

Ճիշտն ասած` էդ «առնչությունը» ծիծաղելի է էն պարզ պատճառով, որ արդյունքում հա՛մ Օսկանյանը, հա՛մ Լևոնը սրտատրոփ սպասում էին, որ Սերժը Ղարաբաղը հրես տալու է, իրենք գալու են իշխանության (միակ «բազարչիության» հարցն էր` ով ինչ կարգավիճակում)։

«ՉԾԱԽԵ՜Ց» ՍԵՐԺԸ ՂԱՐԱԲԱՂԸ, «ՉԾԱԽԵ՜Ց»

Բայց դա չէ էականը: Որպես ականավոր «քաղաքագետ ու դիվանագետ» (բա մի դիվանագետ-հոդաբաշխ, կուսակցական գծին հարիր բան չգտա՞ր, Մինասիչ, ասելու Ծառուկյանի զենքի մասին, վերցրիր-ասիր` «պիստալետո-ստրելյատո», հը՞. հերի՞ք չէ, որ ՀՀԿ-ում ասեն` էս Օսկանյանը լրիվ մեզ համար է աշխատում), ԲՀԿ-ում ներդրված Օսկանյանը, որը, իբր, հասկանում եք, Եվրոպան ու Արևմուտքը, Ռուսաստանն էլ` վրադիր, պետք է «մեկտեղեր» առանձին վերցրած մեկ կուսակցությունում, պարզվում է` բացարձակապես ինֆորմացված չէ արևմտյան պասաժներից (այն պարզ պատճառով, որ Սերժի արտաքին քաղաքականությունը «վիշի պիլոտաժ» է), Ղարաբաղի հարցից ու նրա զարգացումներից, այլապես ՀԱԿ-ում (Օսկանյանի կապը, ըստ լավատեղյակների, իրականացվել է առավելապես Դավիթ Շահնազարյանի և Վլադիմիր Կարապետյանի միջոցով) չէր պնդի, որ Ղարաբաղի հարցը հրես լուծվել է, Լևոնն էլ դա կրկներ միտինգներում, որպես մարգարե, նրա մարգարեությունը չիրականանար, մնար «մեկուկես» մարդու հույսին:

ՈՒ սա ամենասարսափելին, եթե չասենք` ահավոր ծիծաղելին չէ. ողբերգությունն սկսվում է այնտեղից, երբ Լևոնը, Վարդան-Վարդանն (հոգիս էղնի քեզ ղուրբան) էլ, ըստ իրենց կողքը կանգնած մարդկանց, հավատում էին` իրապես, որ հենց էդպես էլ լինելու է` Ղարաբաղը ծախվելու է:

Եթե ուզում եք անկեղծ` ապա գոնե խոնարհ ծառաս մտածում էր, որ Լևոնը միտինգային իր հոգեխանգարիչ ելույթներում խաղում է, որովհետև հնարավոր չէր հարյուր տարվա ծեր «աղվեսը» (Մարի Յովանովիչին ենք ցիտում) այդքան նաիվ լիներ ու հավատար իր ասածներին:

Բայց ահա վերջին ժամանակահատվածի նրա պահվածքը հուշում է` կարո՛ղ էր: Զի գտնվում է ահավոր հոգեբանական ցիկլի մեջ. ոչ միայն խժռում է իր զավակներին (գիտենք` «հեղափոխությունը» խժռում է նրանց), բայց և այլոց:

Իսկ եթե լրի՜վ անկեղծ ու ազնիվ, ապա բոլորին, ու թե ճշգրիտ` ով պատահի:

Լսենք.

-Ես անձամբ համաձայն կլինեմ, թող երկիրը ղեկավարեն դաշնակցականները, կոմունիստները, քանի որ նրանք քաղաքական կուսակցություններ են, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպես ՀՀԿ-ն է։

Չե՞ք հավատում ձեր ականջներին: Ե՛ս էլ: Բայց` ոնց տեսնում եք:

Մարդ, որի կենսագրությունն աշխարհը կապում է կոմունիստական ռեժիմի տապալման հետ, որպես առաջինը Սովետմիությունում` մերձբալթյան երկրներից առաջ ընկած, մարդ, որն իր երկրին անկախություն է բերել, մարդ, որի օրոք էս երկիրը կարողացել է կոմունիստական անարդարության ճիրաններից պոկել Ղարաբաղը` պատերազմի ու արյան գնով, մարդ, որը կարողացել է վեց հարյուր տարվա ճեղքումից առաջին անգամ հայոց տարածք պոկել, այսօր ատելությունից մոխրացած ի՜նչ է ասում:

Էլ հիմա իմաստ ունի՞ անդրադառնալու իր կողմից փակված դաշնակցությանը (ամբողջ երեք տարի ես` «ՀՀ» օրաթերթի նախկին հատուկ թղթակիցս, կարդում-կարդում էի նախագահականից մեր թերթ ուղակված նյութերը, ու որ էսօր էսքան «անտիդաշնակ» եմ, համ էլ էդ է պատճառը, և որ առայսօր համարում եմ, որ դաշնակցությունը իսկապես նիցշեիզմի, այն է` ֆաշիստիկ, զենքի, սպանության հատիկ ունի իր մեջ, որ դաշնակը, բացի հայից, ուրիշի չի սպանել` որպես հայդատականության ու ծովից ծով գաղափարախոսության կրող, նաև Տեր-Պետրոսյանի` մեր աչքերը «բացելու» շնորհիվ էր). բա հիմա էլ ի՞նչ ասես:

Ասես, որ Արարատում, որն Արամ Սարգսյանի ծննդավայրն է, Լևոնն արձանագրում է. Արևմուտքը չի թողնում իշխանափոխություն լինի, որովհետև Արամը, հասկանում եք, ՀԱԿ-ում արևմտյան թևն է ներկայացնում, ու Արամին էլ դրա համար չի ներում Լևոնը, իսկ Մեծամորում էլ ատոմակայանի բազար է անում, որ ռուսների աչքին քաղցր երևա, իմաստ ունի՞:

Չունի՛:

Էս գործը «վերջացածներից ա»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ