«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                

Ֆավորիտների ու մերժվածների պարահանդես

Ֆավորիտների ու մերժվածների պարահանդես
27.04.2012 | 00:00

Ամեն քարոզարշավ բնորոշվում է ոչ միայն ընտրողների հետ ստանդարտ հանդիպումներով, կուսակցական ծրագրերով, նախընտրական գեղեցիկ ձևավորված բուկլետներով, որոնք գրեթե ոչ ոքի չեն հետաքրքրում, այլև բուռն քաղաքական գործընթացներով:

Այս փուլում է, որ քաղաքական դաշտը բաժանվում է սևի և սպիտակի, քաղաքական ուժերը ճամբարների են բաժանվում, կամ, ինչպես դաշնակցական գործիչը կասեր` շարքերը սկսում են բյուրեղանալ: Այդ ժամանակ հստակ երևում է, թե ով է իշխանական ուժ, ով ընդդիմադիր, ով «կեղծ ընդդիմադիր», և վերջապես, որ ամենակարևորն է, ով է քարոզարշավի ֆավորիտը, այլ կերպ ասած, ունի ամենաբարձր վարկանիշը և ժողովրդականությունը, որ ուժի հետ է հասարակությունը կապում իր հույսերն ու սպասելիքները, և ովքեր են մերժվածները, որոնց «երեսն էլ տեսնել չի ուզում» ժողովուրդը:

Այս ընտրությունները բացառիկ են ՀՀ պատմության մեջ: Իսկ ո՞վ էր ասում, որ ամենաբարձր վարկանիշն ու ժողովրդականությունը միշտ պիտի ընդդիմադիր ուժն ունենա: Այս ընտրությունները ջարդեցին այդ կարծրատիպը:

Այն, որ ԲՀԿ-ն այս քարոզարշավի բացահայտ ֆավորիտներից էր, հայտնի էր վաղուց, այն, որ այս ընտրությունների հիմնական ինտրիգը պտտվում է ԲՀԿ-ի շուրջ, գիտակցում է ցանկացած թերթ կարդացող, հեռուստացույցով լուրեր դիտող քաղաքացի: Իսկ համացանցից ինֆորմացիա քաղող քաղաքացու մասին չենք էլ խոսում: Սրանք ամենատեղեկացվածն են:

Այն, որ ԲՀԿ-ն այս ընտրությունների բացահայտ ֆավորիտն է, գիտակցում են մինչ այժմ բոլոր ընտրություններում ֆավորիտներ հանդիսացող ընդդիմադիր ուժերը, որոնք հասկացել են, որ արդեն կորցրել են իրենց վաղեմի «ֆավորիտության մենաշնորհը»:

Այն, որ ԲՀԿ-ն այս ընտրությունների ֆավորիտն է, գիտակցում են անգամ մյուս իշխանական ուժերը:

Այս դեպքում նույնիսկ Ադիբեկյանն ու Գելափը չեն կարողանում իրավիճակը շտկել, քանի որ Գելափը` Գելափ, իսկ բազմաչարչար Ադիբեկյանն էլ թեկուզ ամեն օր ասուլիս տա, միևնույն է, հասարակ մարդու աչքն ուրիշ բան է տեսնում:

Համաձայնեք, որ ՀՀ պատմության ընթացքում, երբ մեզանում քաղաքական դաշտը բաժանված է եղել սևի ու սպիտակի, իշխանականի և ընդդիմադիրի միջև, ԲՀԿ-ն իսկական նորույթ է հասարակության կողմից քաղաքական դաշտի ընկալման առումով:

Ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, շարքերը վերջնականապես բյուրեղացել են, ֆավորիտներն ու ժողովրդից մերժվածները հայտնի են: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկական խնդիր է, մնում է ժողովուրդն այս ամենն իր ձեռքով վերածի թվերի, և վերջ:

ՈՒ մենք մայիսի 7-ին կարթնանանք նոր Հայաստանում, այլապես կրկին ամեն ինչ կարող է կորչել սև ու սպիտակի հավերժական տիրույթում:

Մխիթար ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ