Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արայիկ Հարությունյանը հայտնել է կադրային որոշումների մասին

Արայիկ Հարությունյանը հայտնել է կադրային որոշումների մասին
13.05.2020 | 21:07

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արցախի ապագա կառավարության ձևավորման հետ կապված որոշ կադրային որոշումների մասին։ Արայիկ Հարությունյանը կադրային որոշումների մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։


«Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:
Նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:


Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության եւ սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:
Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»,- գրել է Հարությունյանը:

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ