Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մանրաքանդակներ

Մանրաքանդակներ
18.09.2020 | 00:03

Պա­պե­րիս հրա­շա­գործ բա­հը

Կար­նո նա­հան­գի Ար­ծա­թի գյու­ղից գաղ­թե­լիս պա­պիս պապն այն­տեղ թո­ղած օ­ջա­խից կա­րո­ղա­ցել էր ըն­դա­մե­նը մի բահ վերց­նել հե­տը և այդ բա­հը բե­րել-հասց­րել էր Ջա­վախք աշ­խարհ։

Հե­տո այդ բահն ան­ցել էր Գրի­գոր պա­պիս և նոր ոս­տա­նում նրա ձեռ­քին իր գոր­ծը շա­րու­նա­կել` տուն ու տեղ դրել, օ­ջախ ստեղ­ծել: Մե­նակ չէր պապս այդ նոր շե­նում, է­լի բա­հեր ու­նե­ցող­ներ կա­յին, և թեև ա­մեն մեկն ա­ռան­ձին, իր հա­մար էր ջա­նա­ցել, բայց ար­դյուն­քում գյու՛ղ էր հիմն­վել` Ար­ծա­թի-Ա­լաս­տան։

Աշ­խա­տան­քով, տք­նան­քով ու չար­չա­րան­քով պապս կա­րո­ղու­թյուն էր ստեղ­ծել` հո­ղի հետ ախ­պեր դար­ձած, հո­ղի բերք ու բա­րի­քին ա­պա­վի­նած: Հող ստեղ­ծած պապս, երբ գյու­ղում ա­ռա­ջին մարդն էր մա­հա­ցել, չէր խնա­յել` ա­ռանց աչք թար­թե­լու իր ա­մե­նա­լավ ար­տը տվել էր գե­րեզ­մա­նա­տեղ հիմ­նե­լու հա­մար: Ա­հա այդ­պես «Պի­ճա­մոնց ար­տը» մինչ օրս էլ գյու­ղի գե­րեզ­մա­նոցն է: Ճա­կա­տագ­րի դա­ռը հեգ­նան­քով նույն այդ պապս գե­րեզ­ման ու­նե­նա­լու բախ­տին չար­ժա­նա­ցավ:

Ան­սիրտ, ան­հո­գի ժա­մա­նակ­ներ… Կու­լա­կի ա­նուն կպց­րին ազ­նիվ ու աշ­խա­տա­վոր Գրի­գոր պա­պիս, խլե­ցին ողջ ու­նեց­վածքն ու աք­սո­րե­ցին ան­հայտ ուղ­ղու­թյամբ, ան­հայտ հե­ռու­ներ։ Այդ­պես էլ պապս, նրա հետ նաև նույն չար բախ­տին ար­ժա­նա­ցած հո­րեղ­բայրս` պա­պիս Հով­նա­թան որ­դին, ան­գե­րեզ­ման մնա­ցին ու հանգ­չում են չգի­տես որ­տեղ։

Հով­հան­նե­սը, ում որ­դին լի­նե­լու պա­տիվն ու­նի նվաստս, փոքր էր, նրա բախ­տը բե­րեց, թեև ի՞նչ բախ­տի մա­սին կա­րող է խոսք լի­նել: «Կու­լա­կի լա­կոտ» խա­րա­նը դեռ եր­կար պի­տի նրա հո­գին հա­ներ, նրան ցավ ու տա­ռա­պանք պատ­ճա­ռեր: Հա­զար փոր­ձու­թյան դեմ մե­նակ մնա­ցած աշ­խա­տա­վոր հայրս շատ հա­ճախ զայ­րա­նում, բար­կա­նում էր աշ­խար­հի ա­նար­դա­րու­թյան վրա, բայց դե ինչ ա­ներ, ինչ­պես և ում պատ­մեր ցավն իր ա­նա­մոք։

Ճիշտ է, այդ բահն ար­դեն չէր կա­րող ինձ բա­ժին հաս­նել, բայց պա­պե­րիցս ժա­ռան­գու­թյուն ստա­ցա­ծը գրե­թե նույնն էր` հող, աշ­խա­տանք, քր­տինք, ա­րա­րում… Եվ ես նոր բա­հով շա­րու­նա­կե­ցի ու այ­սօր էլ շա­րու­նա­կում եմ պա­պե­րիս գոր­ծը` ջա­նա­լով հա­վա­տա­րիմ մնալ նրանց թո­ղած բա­րի ա­վան­դու­թյա­նը, աշ­խա­տող ու ա­րա­րող բա­հի հրա­շա­գործ էու­թյա­նը։

Հա­ճախ իմ այ­գում բա­հիս հետ գործ ա­նե­լիս այն­քան հոգ­նած եմ լի­նում, որ ինձ թվում է, որ ոչ թե ես, այլ արևն է հոգ­նած: Եվ այս­պի­սի պատ­կեր է գա­լիս աչ­քիս ա­ռաջ` արևա­մու­տին արևը հոգ­նած, ա­սես գլոր-գլոր «թա­վալ­վում» է ուշ մայ­րա­մու­տի լույս կրակ­նե­րում: Ա­հա այդ­պես օ­րը տա­րա­ժամ ինձ տուն է կան­չում և հո­ղիս բա­րե­կամ բա­հից կտ­րում, բա­ժա­նում: Ի՜նչ լավ է, ի՜նչ ե­րա­նու­թյուն` հո­ղը հան­գս­տա­ցավ, դա­դար ա­ռավ ինձ­նից, բա­հը «քուն մտավ», իսկ ես էլ… Դե, ես էլ մնա­ցի հու­շե­րիս գր­կում, հու­շե­րիս ան­ծայր օվ­կիա­նո­սում...

Գյու­ղիս կա­րոտ­նե­րը

…Հի­շե­ցի իմ ծնն­դա­վայ­րը, գյու­ղի մեր տու­նը: Հի­շե­ցի Թա­գուշ մորս, որ ա­ռա­վոտ կա­նուխ խմոր էր հուն­ցում, գն­դեր սար­քում, հե­տո էլ դուռ ու եր­դիկ ավ­լում-սր­բում, շուրջ­բո­լո­րը ե­ռան­դով ու կո­կիկ մաք­րում, փայ­լեց­նում էր: Տի­րուն տատս էլ թո­նիրն էր վա­ռում, պատ­րաս­տու­թյուն տես­նում, որ մորս հետ հաց թխեն: Օ՜, թոն­րա­հա­ցի այն խեն­թաց­նող բույ­րը, որ պատ­կե­րա­վոր ա­սած` մոր կանչ է հի­շեց­նում, և որ ա­ռա­վոտ­վա սառ­նա­շունչ պար­զու­թյան հետ տա­րած­վում էր ողջ գյու­ղով մեկ, ընդ­միշտ մնա­ցել է հի­շո­ղու­թյանս ծալ­քե­րում, քա­նի որ հե­տո այդ­պի­սի ա­նուշ բույր ես այլևս ոչ մի տեղ չզ­գա­ցի…

Գրի­գոր պապս կով ու ոչ­խա­րի հետ էր, նրանց կե­րակ­րե­լու հոգ­սը միայն իր ու­սե­րին էր` տա­նե­ցի­նե­րից ոչ ո­քի այդ գոր­ծը չվս­տա­հե­լով: Պատ­ճա­ռը կամ գաղտ­նի­քը… Խո­տի ա­մառ­վա բույրն ա­սես մնա­ցած լի­ներ խր­ձե­րի մեջ, ին­չը և նա շատ զգու­շո­րեն ու խնամ­քով տա­նում, հասց­նում էր գոմ: Հայրս էլ իր գործն ու­ներ` ցախ էր ջար­դում և պա­տի տակ կար­գով շա­րում:

Մե­ծե­րը դր­սում` ի­րենց գոր­ծին, իսկ մենք տա­նը` մուշ-մուշ քնած: Մեծ սե­նյա­կում ա­ռա­վոտ շուտ վա­ռա­րանն էր զիլ ճար­ճա­տում: Պապս գործն ա­վար­տել ու ե­կել, ե­րե­խե­քիս գլ­խի վերև կանգ­նել` մեր արթ­նա­նա­լուն էր սպա­սում: Տատս նրան հան­դի­մա­նում էր` թող քնեն։ Ճիշ­տը որ ա­սեմ, իս­կի էլ քնած չէինք, սի­րում էինք պար­զա­պես պա­պի հո­գու հետ խա­ղալ… Գլուխ­ներս վեր­մա­կի տակ, իսկ ոտ­քե­րը` տե­ղա­շո­րից դուրս, մերկ: Միայն թե մե­կը կա­րո­ղա­նար հաշ­վել` այդ­քա՜ն շատ ոտ­քեր մի տան մեջ…

Բայց դե ինչ­քա՜ն կա­րող էինք քնած ձևա­նալ, ի վեր­ջո, վեր էինք կե­նում, քա­նի որ պա­պը սե­ղա­նի գլ­խին նս­տած` ան­համ­բեր մեզ էր սպա­սում: Սե­ղա­նը բո­լո­րիս չէր էլ տե­ղա­վո­րում, ի­րար գիրկ էինք նս­տում, նոր թխած հա­ցը պան­րի հետ վա­յե­լում ու… Հե­տո ա­մեն մեկն է­լի իր գոր­ծին էր անց­նում, մե­ծե­րը` ի­րենց, մենք էլ` մեր ան­վերջ խա­ղե­րի ու ան­գի­տա­կից վա­յելք­նե­րի հետ: Այդ­պես ապ­րե­ցինք` ի­րար հետ, ի­րար գր­կում, ի­րա­րով, հա­սակ ա­ռանք: Հե­տո մե­ծերն էն աշ­խարհ գնա­ցին, իսկ մենք էլ թռ­չու­նի պես չվե­ցինք` ուր պա­տա­հի։ Հի­մա…

...Հի­մա այդ մեծ գեր­դաս­տա­նից, ա­վե­լի շուտ` այդ գեր­դաս­տա­նը ցր­վել է, կա­րե­լի է ա­սել, աշ­խար­հով մեկ, բա­ժան-բա­ժան ե­ղել և ա­մեն մեկն իր հա­մար ա­ռան­ձին ապ­րում, աշ­խա­տում ու իր ե­րազ­նե­րի, ա­ռօ­րյա հոգս ու ցա­վի հետ է: Մեր հին տունն այլևս չկա, իսկ նոր` մեծ տան մեջ մնա­ցել ենք եր­կուսս` այր ու կին, հա­զիվ եր­կու զույգ ոտք, ան­սահ­ման հուշ ու կա­րոտ…

Գրի­գոր ԾԱ­ՏՈՒ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 3244

Մեկնաբանություններ