Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Վարչապետի և ՀՅԴ դիրքորոշումները չեն համընկել

Վարչապետի և ՀՅԴ դիրքորոշումները չեն համընկել
12.10.2020 | 22:39

Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր փակ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և այլք։


ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատությանն» ասել է, որ վարչապետը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, իր պատկերացումներն առաջիկա քայլերի մասին, որոնք չեն համընկնում ՀՅԴ դիրքորոշումներին։ Նա հրաժարվեց փակագծեր բացել՝ «Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ, մենք հանդիպել ենք պատերազմի մեջ գտնվող վարչապետի հետ՝ առաջին ձեռքից տեղեկություններ ստանալու և մեր տեսակետները փոխանցելու համար։ Շատ հստակ, շատ ուղիղ փոխանցել ենք այն, ինչ մենք մտածում ենք այս օրերին, պարզապես չեմ կարող հիմա հրապարակել՝ հաշվի առնելով ռազմական դրությունը ու էն բաները, որ էս պահին հրապարակման ենթակա չի»։
Հարցին՝ քննարկվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչման հարց, Իշխան Սաղաթելյանն արձագանքեց․ «Տարբեր հարցեր շոշափվել են․․․ Անկախությունը պետք է ճանաչեն Հայաստանից բացի նաև Մինսկի խմբի համանախագահ երկրները և այլ պետություններ։ Հայաստանը միշտ կարող է ճանաչել, բայց խնդիրը նաև միջազգային հանրության ճանաչումն է։ Արցախի անկախությունը և Արցախի ճանաչումը այլընտրանք չունի, դա չի քննարկվում։ Դա արդեն կախված է բանակցային պրոցեսներից, ճիշտ ժամանակից և ստեղծված իրավիճակից։ Իրադարձությունենրը րոպե-րոպե զարգանում են, դա օրվա իշխանությունների պատասխանատվությունն է, որ ճիշտ պետք է գնահատի իրավիճակը»։

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ