ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին
20.10.2020 | 21:35

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։

Հայոց Հովվապետն ընդգծել է, որ դեսպանն իր պարտականությունները ստանձնել է դժվարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի իրավունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործվող մի նոր ցեղասպանություն։ Անդրադառնալով արցախյան հակամարտությանը և վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության վճռական դիրքորոշումը և միջամտությունը՝ ի զորակցություն արցախահայության անկախ կյանքի արդար պահանջի։ Աղոթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը հավելել է՝ հավատքով ենք լցված, որ արդարությունը և ճշմարտությունը պիտի հաղթանակեն։ Հանդիպմանը Նորին Սրբությունը անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես խոսելով Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կարիքավոր զավակների հանդեպ Նիդերլանդների ժողովրդի դրսևորած մարդասիրությունը և զորակցությունը։ Վեհափառ Հայրապետը և դեսպանը զրուցել են նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա կապերի մասին։

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ