Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ընդ­հատ­ված թռիչք

Ընդ­հատ­ված թռիչք
23.10.2020 | 01:10

«Լու­սա­բաց» հրա­տա­րակ­չու­թյու­նը տպագ­րու­թյան է պատ­րաս­տում լի­բա­նա­նա­հայ բա­նաս­տեղծ ՊԵՏ­ՐՈՍ ՀԵ­ՐՅԱ­ՆԻ (Պե­տիկ Հեր­կե­լյան, 1954-1987 թթ.) ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն` աշ­խա­տա­սի­րու­թյամբ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ԹՈՓ­ՉՅԱ­ՆԻ: Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րու­թյանն ենք ներ­կա­յաց­նում գրա­կա­նա­գե­տի մտո­րում­նե­րը վա­ղա­մե­ռիկ բա­նաս­տեղ­ծի ու նրա աշ­խար­հի մա­սին:

Կա­յու­նա­ցած մի օ­րի­նա­չա­փու­թյուն է նկատ­վում գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան մեջ: Ա­ռա­ջին քայ­լերն ա­նող բա­նաս­տեղծ­նե­րի ջախ­ջա­խիչ մե­ծա­մաս­նու­թյու­նը, ե­թե ոչ բո­լո­րը, մի ո­րոշ շր­ջան, մինչև հա­սու­նա­նա­լը, մինչև սե­փա­կա­նը հաս­տա­տե­լը, գտն­վում են մե­ծե­րի մո­գա­կան ազ­դե­ցու­թյան ներ­քո, դրա­նով իսկ ա­սես նշե­լով ի­րենց ա­կուն­քը, քեր­թո­ղա­կան նա­խա­սի­րու­թյուն­նե­րը: Բա­վա­կան է հի­շել թե­կուզ Չա­րեն­ցի օ­րի­նա­կը, ո­րի ա­ռա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում նկատ­վում է Տե­րյա­նի բա­ցա­հայտ ազ­դե­ցու­թյու­նը: Ֆրան­սիա­ցի դրա­մա­տուրգ և ար­ձա­կա­գիր Ժան Ժի­րո­դուն էլ հե­տաքր­քիր դի­տար­կում ու­նի` գր­ված նման մի ա­ռի­թով: Խո­սե­լով իր ա­ռա­ջին քայ­լե­րի մա­սին գրա­կա­նու­թյան մեջ, գրում է. «Ես հյու­րա­սի­րում էի ինձ ոչ թե գր­քե­րով, այլ հենց նույն Ռա­սի­նի, նույն Լակ­լո­յի, Լա­ֆոն­տե­նի, Ռոն­սա­րի ըն­կե­րակ­ցու­թյամբ: Նրանց` իս­կա­պես տի­րա­կան, ներ­կա­յու­թյու­նը ո­րոշ ժա­մա­նակ դառ­նում էր իմ բա­ցա­կա­յու­թյու­նը»:


Պետ­րոս Հե­րյա­նի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն` «Պա­տու­հա­նէն դուրս», լույս տե­սավ 1972 թ., երբ բա­նաս­տեղծն ըն­դա­մե­նը տաս­նութ տա­րե­կան էր: Ա­մե­նայն ու­շադ­րու­թյամբ կար­դա­լով այդ գր­քույ­կը, դժ­վա­րա­նում ես հա­մաշ­խար­հա­յին կամ հայ գրա­կա­նու­թյան որևէ մե­ծի` ան­գամ հե­ռա­վոր ազ­դե­ցու­թյան վկա­յու­թյու­նը գտ­նել, և ան­կա­րե­լի է հա­վա­տալ, որ այդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը գրել է տասն­չորս-տասն­հինգ տա­րե­կա­նում: Ի դեպ, մո­լի ըն­թեր­ցող էր, տի­րա­պե­տում էր ա­րագ ըն­թերց­ման ար­վես­տին և կա­րող էր մեկ ժա­մում մի ամ­բողջ վեպ կար­դալ: ՈՒս­տի պա­տա­հա­կան չէ, որ այդ տա­րի­քում ար­դեն հասց­րել էր պար­զա­պես կլա­նել արևմտա­հայ և արևե­լա­հայ քեր­թու­թյան մե­ծե­րի հա­տոր­նե­րը կամ ինչ­պես ֆրան­սիա­ցի գրողն է ա­սում` ինքն ի­րեն ա­ռա­տո­րեն «հյու­րա­սի­րել» նրանց տի­րա­կան ներ­կա­յու­թյամբ: Ան­գամ Չա­րեն­ցի` իր կուռ­քի հետ­քը չենք նկա­տում նրա տո­ղե­րում: Ա­վե­լին, հե­ղի­նա­կը` բազ­մա­թիվ սկս­նակ­նե­րի պես, բնավ «բա­ցա­կա» չէ իր իսկ գր­քում: Ճիշտ է, փոքր-ինչ վա­րա­նոտ, ա­սես առ­խար­խափ, բայց հա­մա­ռո­րեն ձգ­տում է իր ա­րա­հե­տը բա­ցել խա­վար թա­վու­տում, ուր մեծ է վտան­գը մո­լոր­վե­լու, շատ շա­տե­րի պես ան­հետ կորս­վե­լու: «Արևա­գա­լի // և // Մայ­րա­մու­տի // Ա­հեղ մարտ մը կայ // Նե­րաշ­խար­հիս մեջ», - գրում է նա «Արևա­գալ և Մայ­րա­մուտ» բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ: Եվ այդ­պես շա­րու­նա­կում է իր քեր­թո­ղա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը «Ի սէր գա­լի­քի պայ­քա­րող շո­ղին»:


Պա­տա­նի բա­նաս­տեղծն իր ա­ռա­ջին գր­քով և բնավ ոչ վա­րա­նոտ քայ­լե­րով ազ­դա­րա­րում է ոչ միայն իր մուտ­քը, այլև իր գա­ղա­փա­րա­կան-գե­ղա­գի­տա­կան դա­վա­նան­քը, ո­րին պի­տի ան­նա­հանջ հետևեր ամ­բողջ կյան­քում: Իս­կա­պես որ հան­դուգն սկիզբ: Եվ ոչ միայն բա­նաս­տեղ­ծի, այլև անձ­նա­վո­րու­թյան վա­ղա­հաս ձևա­վոր­ման ա­կա­նա­տեսն ենք դառ­նում: Իս­կա­պես ե­զա­կի երևույթ:
Տա­րի­ներ անց, 1985 թ., Վազ­գեն Շու­շա­նյա­նի «Սի­րո և ար­կա­ծի տղա­քը» ինք­նա­կեն­սագ­րա­կան վե­պի իր ա­վար­տա­ճառ-վեր­լու­ծա­կա­նում նա պի­տի հան­գա­մա­նա­լից զն­ներ այս երևույ­թը: Խո­սե­լով վե­պի գլ­խա­վոր հե­րոս Եր­վան­դի և Վազ­գեն հե­ղի­նա­կի մա­սին, «Հե­րո­սին խառն­ված­քը» գլ­խում Պ. Հե­րյա­նը ներ­կա­յաց­նում է եր­կու ի­րա­պա­տում դիպ­ված, մե­կը Եր­վանդ-Վազ­գե­նի մա­սին` վերց­ված քն­նարկ­վող եր­կից, մյու­սը Վազ­գե­նի մա­սին` վերց­ված Վահ­րամ Թա­թու­լի «Որ­բը» հն­չյա­կից: Եր­կու հա­ման­ման դր­վագ:
Ա­ռա­ջի­նում ու­սու­ցի­չը Եր­վանդ-Վազ­գե­նին հայտ­նում է. «Օ­րիորդ Սի­րար­փին խնդ­րեց, որ քեզ հա­մո­զեմ, որ մնաս Կով­կաս: Հայ­րը հա­րուստ է…»: Որբ տղան, սա­կայն, մեր­ժում է` ա­սե­լով. «Ես սր­տիս հետ սա­կար­կու­թեան չեմ նս­տիր»:


Իսկ բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ ներ­կա­յաց­վում է մի տե­սա­րան, ուր հայ մե­ծա­հա­րուստն ա­ռա­ջար­կում է. «Կ’ըլ­լա՞ս իմ որ­դին: // Քե­զի ու­սում, քե­զի պերճ կեանք, // սի­րոյ գանձ… // Կեր­պա­րան­քիդ` տես, չի վա­յե­լեր ցն­ցո­տին…»: Հե­րո­սը, սա­կայն, կտ­րուկ մեր­ժում է` միան­գա­մից ա­պա­հով կյան­քով ապ­րե­լու այդ գայ­թակ­ղիչ ա­ռա­ջարկն էլ. «Գի­տեմ իմ պարտքս վա­ղուան…»:
Ա­նակն­կալ, ան­բա­ցատ­րե­լի վճիռ թշ­վա­ռու­թյան մեջ հայ­տն­ված, գաղ­թի ճա­նա­պարհ­նե­րին բո­լոր հա­րա­զատ­նե­րին կորց­րած պա­տա­նու հա­մար: Եվ սա միայն նրա ար­ժա­նա­պատ­վու­թյան, հպար­տու­թյան դրսևո­րու­մը չէ: Երևույթն ա­վե­լի խորն է, և Պ. Հե­րյա­նը ման­րազ­նին հո­գե­բա­նի պես տա­լիս է դրա ճշգ­րիտ բա­ցատ­րու­թյու­նը. «Գիր­քին հե­րո­սը ե­թէ ըլ­լար սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու մը, բռ­նազ­բո­սիկ պի­տի հն­չեր ա­նոր հպար­տու­թիւ­նը այն­պի­սի պա­հու մը, երբ ինք այն­քա՜ն պէտք ու­ներ նիւ­թա­կան, բա­րո­յա­կան և զգա­ցա­կան ա­պա­հո­վու­թեան: Մինչ, մեր հե­րո­սը ար­տա­կարգ տի­պարն է, եւ ի­րեն ձրի տրուած նման ա­պա­հո­վու­թիւն­նե­րը պար­զա­պէս վի­րա­ւո­րա­կան են ի­րեն հա­մար: Ար­տա­սո­վո­րին հա­մար` ար­տա­սո­վոր չէ նման կե­ցուածք մը, այլ բնա­կան»:


Ճա­կա­տագ­րի կող­մից դա­ժա­նո­րեն զարկ­ված ու զրկ­ված պա­տա­նին կտ­րուկ հրա­ժար­վում է նյու­թա­կան, բա­րո­յա­կան և զգա­ցա­կան նման ա­ջակ­ցու­թյու­նից, քա­նի որ նա «ար­տա­սո­վոր­նե­րից» է, նրան­ցից, ով­քեր, չնա­յած կյան­քի սուղ փոր­ձին, անս­խալ ուղ­ղորդ­վում են Աստ­ծո կող­մից շնորհ­ված բա­րո­յա­կան և ստեղ­ծա­րար տա­ղան­դով, ո­րը ճշգ­րիտ կողմ­նա­ցույ­ցի պես պի­տի տա­նի կյան­քի թե­կուզ դժ­վա­րին, բայց ար­դար և անս­խալ ճա­նա­պար­հով: ՈՒս­տի ի­րե՛նք, սե­փա­կան ջան­քե­րով պի­տի վաս­տա­կեն այն ա­մե­նը, ին­չը վի­ճա­կա­խա­ղում շա­հա­ծի պես ա­ռա­տո­րեն ա­ռա­ջարկ­վում է նրանց:


«Հե­րո­սը պայ­քա­րի՛ մարդն է:
Ձրի տրուած, դիւ­րին նուա­ճուած ո­րե­ւէ ստա­ցուածք… կը մեր­ժուի, ո­րով­հե­տեւ.
Բա­վա­րա­րու­թիւ­նը պի­տի գայ դժուա­րը յաղ­թա­հա­րե­լու իր կամ­քէն: Իսկ փր­կու­թիւ­նը` ինք­նիշ­խան կեր­պով ինք­զինք ի­մաս­տա­ւո­րե­լու ի­րա­գոր­ծու­մէն, եւ ոչ` ար­տա­քին աշ­խար­հի ա­պօ­րէն թե օ­րի­նա­ւոր նպաստ­նե­րէն», - գրում է Պ. Հե­րյա­նը ա­ռա­վել քան ճշգ­րիտ բնո­րո­շե­լով շու­շա­նյա­նա­կան հե­րո­սի և իր` գի­տակց­ված թե ան­գի­տա­կից գոր­ծե­լա­կերպն ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուի պա­րա­գա­յում:
Մեր հա­մե­մա­տու­թյու­նը գու­ցե ո­մանց տա­րօ­րի­նակ թվա, սա­կայն, ըստ էու­թյան, եր­կու դեպ­քում էլ ա­կա­նա­տեսն ենք միևնույն երևույ­թի: Այն, որ Պ. Հե­րյա­նի ա­ռա­ջին գր­քում մե­ծե­րի «ներ­կա­յու­թյան» ոչ մի հետք չենք գտ­նում, թերևս ան­հեր­քե­լի վկա­յու­թյունն է այն բա­նի, որ նրա հա­մար գրա­կան-մշա­կու­թա­յին ազ­դե­ցու­թյու­նը նույն­պես «Ձրի տրուած, դիւ­րին նուա­ճուած ո­րե­ւէ ստա­ցուածք» է, ուս­տի գե­րա­դա­սում է «ինք­նիշ­խան կեր­պով ինք­զինք ի­մաս­տա­ւո­րե­լու», ան­շուշտ դժ­վա­րու­թյամբ, քայլ առ քայլ, բայց սե­փա­կան ա­րա­հե­տը բա­ցե­լով, քան­զի հայ­տա­րա­րեց, որ ին­քը և՛ս «Պայ­քա­րի մարդն է»: Իր երկ­րորդ` ար­դեն կա­յու­նա­ցող հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նող «Բա­ռը» ժո­ղո­վա­ծուի մեջ հե­տա­դարձ հա­յաց­քով նա անդ­րա­դառ­նում է այս հո­գե­վի­ճա­կին.

Երկ­չո­տու­թեամբ պի­տի
առ­նես քայլն ա­ռա­ջին,
Պի­տի մտ­նես ա­նոնց մռայլ
թա­ւու­տին մէջ,
ՈՒ շն­չե­լով բոյ­րը տա­մուկ
թուղ­թե­րուն`
Կաս­կա­ծան­քով պի­տի փնտ­ռես
քեր­թուա­ծը քու…

Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որ­տե­ղից վերց­րել ենք այս քա­ռա­տո­ղը, կրում է «Քու քեր­թուա­ծը» վեր­նա­գի­րը: Ա­սել է, թե նա­յում է իր ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լին ար­դեն Ի՛Ր քերթ­վա­ծը ստեղ­ծո­ղի հա­յաց­քով:
Պ. Հե­րյա­նի հե­տա­գա եր­կու ժո­ղո­վա­ծու­նե­րը հաս­տա­տե­ցին, որ նա կյան­քին նա­յում է ոչ թե գե­ղա­գի­տա­կան կի­սա­պատ­րաս­տուկ­նե­րի հար­մար կի­րառ­ման, այլ հենց ժա­մա­նա­կի, օր­վա հրա­տապ խն­դիր­նե­րին անդ­րա­դառ­նա­լու տե­սան­կյու­նից: Կա­րող ենք նույ­նիսկ ա­սել, որ նա սր­բո­րեն հետևեց Մ. Նալ­բան­դյա­նի նշա­նա­վոր հոր­դո­րին. «Ներ­կա օ­րե­րում այլ ինչ սև քնար // սուր է հար­կա­վոր կտ­րի­ճի ձեռ­քին», այն տար­բե­րու­թյամբ, որ նա գրի­չը վայր չդ­րեց` զեն­քը վերց­նե­լու, այլ գոր­ծա­ծեց եր­կու­սը միա­ժա­մա­նակ:
Հե­տա­գա նրա ժո­ղո­վա­ծու­ներն ամ­բող­ջու­թյամբ հա­գե­ցած են քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քի գի­տակ­ցու­թյամբ: Այլևս մութ թա­վու­տում վա­րա­նոտ քայ­լե­րով հա­ռա­ջա­ցող սկս­նա­կը չէ մեր առջև, այլ իր ա­նե­լի­քը հս­տակ գի­տակ­ցող անձ­նա­զոհ բա­նաս­տեղծ-մար­տի­կը, որ ձգ­տում է գե­ղե­ցիկն ու հե­րո­սա­կա­նը բա­րե­խառ­նել իր քերթ­ված­նե­րում.

Բարձր պա­հած
Սկիհն ան­բիծ ա­րուես­տի
- Ո­րուն տար­տամ ա­փե­րէն
Հե­րոս­նե­րու պաղ­պա­ջուն
Ա­րիւնն է, որ կը կա­թի…
Փառ­քի՛ն հա­մար
Մեր հր­դե­հուած պայ­քա­րին…

Ժո­ղո­վա­ծուի մեջ հա­ճա­խա­կի հան­դի­պող «պայ­քար», «մարտ», «ա­րյուն» և «հե­րոս» բա­ռե­րը քեր­թո­ղա­կան զար­դա­րանք­ներ չեն, այլ ներ­կա­յաց­նում են 80-ա­կան­նե­րի լի­բա­նա­նյան դա­ժան, պա­տե­րազ­մա­կան ի­րա­կա­նու­թյու­նը, երբ տա­րի­ներ շա­րու­նակ եր­կի­րը դար­ձել էր քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ­նե­րի թա­տե­րա­բեմ: Զգա­յուն բա­նաս­տեղ­ծը և հանձ­նա­ռու մտա­վո­րա­կա­նը ձևա­վոր­վեց հենց այս մթ­նո­լոր­տում` իր ա­մե­նօ­րյա մաս­նակ­ցու­թյու­նը բե­րե­լով ոչ միայն խոս­քով, այլև գոր­ծով:
Ա­կա­նա­տես­ներն, ի թիվս այ­լոց, պատ­մում են այս­պի­սի մի դր­վագ: Այդ օ­րե­րին կա­ցու­թյունն Արևմտյան Բեյ­րու­թում, որ­տեղ գտն­վում էր «Ազ­դակ» թեր­թի խմ­բագ­րու­թյու­նը, դար­ձել էր չա­փա­զանց վտան­գա­վոր: Խմ­բագ­րա­կազմն ամ­բող­ջու­թյամբ, վասն ա­պա­հո­վու­թյան, տե­ղա­փոխ­վում է Արևե­լյան Բեյ­րութ, Բուրջ Հա­մուդ: Պետ­րոս Հե­րյա­նը հրա­ժար­վում է հետևել նրանց, և մի քա­նի զի­նյալ­նե­րի հետ` ինքն էլ զին­ված, մնում է այդ­տեղ և հս­կում ա­կում­բը, խմ­բագ­րու­թյու­նը և տպա­րա­նը հա­վա­նա­կան հար­ձա­կում­նե­րից: Ըն­կեր­ներն ու աշ­խա­տա­կից­նե­րը նրան հոր­դո­րե­ցին, որ ին­քը ևս միա­նա խմ­բագ­րա­կազ­մին և տե­ղա­փոխ­վի Արևե­լյան Բեյ­րութ, սա­կայն հրա­ժար­վեց հետևել այդ խոր­հուրդ­նե­րին` ա­սե­լով, թե մեկ էլ երբ ա­ռիթ կու­նե­նա ար­դար պա­տե­րազ­մի մաս­նակ­ցե­լու: Հե­տաքր­քիր մեկ այլ փաստ. չնա­յած և ար­վես­տա­գե­տը, և մար­տի­կը ան­բա­ժա­նե­լիո­րեն միա­վոր­ված էին նրա­նում, բեյ­րու­թա­հայ ա­կա­նա­վոր գե­ղան­կա­րիչ Պոլ Կի­րա­կո­սյանն այ­նու­հան­դերձ հարկ հա­մա­րեց ստեղ­ծել եր­կու տար­բեր դի­ման­կար` բա­նաս­տեղ­ծը և մար­տի­կը: Վեր­ջինս զար­դա­րում է սույն ժո­ղո­վա­ծուի շա­պի­կը:


Թվում է, թե Պ. Հե­րյա­նը, հաս­տատ­վե­լով քեր­թու­թյան տի­րույթ­նե­րում, պի­տի շտա­պեր չոր­րորդ ժո­ղո­վա­ծուն հրա­տա­րա­կել, սա­կայն հա­վա­տա­րիմ իր պրպ­տուն նկա­րագ­րին, 1986 թ. լույս է ըն­ծա­յում «Եու­հու» ար­ձա­կը, ըստ ո­րում ոչ սո­վո­րա­կան, այլ եր­գի­ծա­կան, խայ­թող, կծու, որ­քան գե­րի­րա­կան, նույն­քան էլ շո­շա­փե­լիո­րեն ի­րա­կան ար­ձա­կը: Ըստ ո­րում ճա­նա­չե­լի ար­ձա­կը, և այն աս­տի­ճան, որ գա­ղու­թի ազ­գա­յին ջո­ջե­րից և ջո­ջու­հի­նե­րից ո­մանք ի­րենց դի­ման­կարն էին տե­սել այն­տեղ և վր­դով­վել:
Պետք է ըն­դու­նել, որ մեր գրա­կա­նու­թյան արևմտա­հայ և սփյուռ­քա­հայ հատ­վածն արևե­լա­հայ հատ­վա­ծից ա­վե­լի զո­րա­վոր ե­ղավ եր­գի­ծան­քի աս­պա­րե­զում: Բա­վա­կան է հի­շել Հա­կոբ Պա­րո­նյա­նին, Եր­վանդ Օ­տյա­նին, «Միա­մի­տի մը ար­կած­նե­րի» Օն­նիկ Չիֆ­թե-Սա­րա­ֆին, «Հայ աղ­բր­տի­քի» Նշան Պե­շիկ­թաշ­լյա­նին, «Հա­րա­լեզ­նե­րու դա­վա­ճա­նու­թյան» Շա­հան Շահ­նու­րին, սփյուռ­քյան ի­րա­կա­նու­թյունն իր «Ա­րուար­ձան» ժո­ղո­վա­ծուում անգ­թո­րեն ձաղ­կող Վա­հե Օ­շա­կա­նին, եր­գի­ծա­կան անկ­րկ­նե­լի տա­րեր­քով հարս­տաց­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի Զահ­րա­տին, աֆ­րի­կյան ող­բա­լի ի­րա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող, բայց փաս­տո­րեն ար­դի Հա­յաս­տանն ակ­նար­կող «Փտախ­տը» վե­պի հե­ղի­նակ Պո­ղոս Գու­բե­լյա­նին… Եվ այս փա­ռա­հեղ ցու­ցա­կին, լիո­վին ար­դա­րա­ցի, ա­վե­լա­նում է ևս մեկ ա­նուն` Պետ­րոս Հե­րյանն իր «Եու­հու»-ով:
Իր եր­գի­ծա­վե­պի հրա­տա­րա­կու­թյու­նից մեկ տա­րի ա­ռաջ Պ. Հե­րյա­նը դրսևո­րել էր գրա­կան իր տա­ղան­դի մեկ այլ ե­րե­սը` գրա­կա­նա­գետ-մտա­վո­րա­կա­նը: Խոս­քը Վազ­գեն Շու­շա­նյա­նի «Սի­րոյ եւ ար­կա­ծի տղա­քը» ա­վար­տա­ճա­ռի մա­սին է, ո­րը 1985 թ. հա­ջո­ղու­թյամբ պաշտ­պա­նել էր Բեյ­րու­թի Հա­մազ­գա­յի­նի բարձ­րա­գույն հա­յա­գի­տա­կան հիմ­նար­կում:


Այս ա­վար­տա­ճա­ռը փաս­տո­րեն մի փոք­րիկ և յու­րօ­րի­նակ մե­նագ­րու­թյուն է, որն ա­վե­լի շատ հո­գե­բա­նու­թյան տի­րույթ­նե­րում է, քան զուտ գրա­կա­նա­գի­տու­թյան: Հե­ղի­նա­կը զար­մա­նա­լի հմ­տու­թյամբ կա­տա­րում է վի­պա­կան հե­րո­սի և հե­ղի­նա­կի զու­գա­հեռ խո­րազ­նին մի վեր­լու­ծու­թյուն և անս­պա­սե­լի հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ ա­նում: Ծա­նո­թա­նա­լով Պ. Հե­րյա­նի կեն­սագ­րու­թյան ո­րոշ ման­րա­մաս­նե­րին, հա­մոզ­վում ես, որ իս­կա­պես բազ­մա­թիվ ընդ­հան­րու­թյուն­ներ են ե­ղել նրանց միջև` թե՛ որ­պես գրող-մտա­վո­րա­կան, թե՛ որ­պես անձ­նա­վո­րու­թյուն: Եր­կու­սին էլ բնո­րոշ էր Վազ­գեն Շու­շա­նյա­նի հետևյալ դի­տար­կու­մը ա­վար­տա­ճա­ռի նյութ դար­ձած վե­պից. «Տղա­մարդ ը­սածդ իր ճամ­փան պետք է բա­նայ ի՛ր ե­ղունգ­նե­րով»:
Մեզ քաջ ծա­նոթ են ոչ միայն Վ. Շու­շա­նյա­նի գրա­կա­նու­թյու­նը, այլև նրա ան­ձի և ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին գր­ված քիչ թե շատ հայտ­նի հոդ­ված­նե­րը և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, և պի­տի ա­սենք, որ Պ. Հե­րյա­նի ա­վար­տա­ճառն իր խո­րու­թյամբ, իր վեր­լու­ծա­կան ու­ժով, իր ար­տիս­տիզ­մով և իք­նա­տի­պու­թյամբ գե­րա­զան­ցում է բո­լո­րին: Հաշ­վի առ­նե­լով նրա բա­ցա­ռիկ սերն ու նվիր­վա­ծու­թյու­նը Վ. Շու­շա­նյա­նի ան­ձի և գրա­կա­նու­թյան հան­դեպ, հնա­րա­վոր է հե­տա­գա­յում նա մի ծա­վա­լուն ու­սում­նա­սի­րու­թյուն գրեր նրա մա­սին, բայց, ա­վա՜ղ, նրա կյան­քի թե­լը կտր­վեց ժա­մա­նա­կից շուտ` 1987 թ. մար­տի 10-ին:


Վա­ղա­մե­ռիկ տա­ղանդ­նե­րի մա­սին եր­բեմն ցա­վով և, մեր խո­րին հա­մոզ­մամբ, հա­նի­րա­վի, ո­մանք գրում են, որ ե­թե գո­նե մի տա­սը-տասն­հինգ տա­րով ա­վե­լի ապ­րեին, ա­պա ինչ­պի­սի՜ հրաշք­ներ պի­տի ա­րա­րեին: Հնա­րա­վոր է, չենք ժխ­տում: Սա­կայն այդ` թե­կուզ ան­կեղծ ար­տա­հայտ­ված ափ­սո­սան­քով, ա­սես ա­կա­մա, ստ­վեր են գցում այն ա­մե­նի վրա, ինչ հասց­րեց ստեղ­ծել ժա­մա­նա­կից շուտ գնա­ցածն իր կար­ճատև կյան­քում:
Մենք ու­րիշ կերպ կա­սեինք:
Ե­թե Պետ­րոս Հե­րյանն իր ե­րեք ժո­ղո­վա­ծուից, մեկ վի­պա­կից և ա­վար­տա­ճա­ռից հե­տո այլևս ո­չինչ չգ­րեր և կա­մոքն Աստ­ծո այ­սօր մեր կող­քին լի­ներ, մենք դար­ձյալ մեր գնա­հա­տու­մի և ե­րախ­տա­գի­տու­թյան խոս­քը կա­սինք այդ թե­կուզ ծա­վա­լով ոչ մեծ, բայց ար­ժե­քա­վոր ժա­ռան­գու­թյան հա­մար:


Ա­լեք­սանդր ԹՈՓ­ՉՅԱՆ

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ