Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ադր­բե­ջա­նա­կան զոր­քին ո՞վ էր «կա­նաչ լույս» տվել, որ մի գի­շե­րում Հադ­րու­թից Շու­շի հա­սան»

«Ադր­բե­ջա­նա­կան զոր­քին ո՞վ էր «կա­նաչ լույս» տվել, որ մի գի­շե­րում Հադ­րու­թից Շու­շի հա­սան»
17.11.2020 | 00:31

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Հա­յաս­տա­նի Մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռա­ջին պաշտ­պան ԼԱ­ՐԻ­ՍԱ ԱԼԱ­ՎԵՐ­ԴՅԱ­ՆԸ։

-Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն այս օ­րե­րին տար­բեր հար­թակ­նե­րից փոր­ձում է բա­ցատ­րել, թե ինչ­պես ե­ղավ, որ ստո­րագ­րեց կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը: Փաս­տարկ­նե­րը հա­մո­զի՞չ են, այլ ելք չկա՞ր:
-Դեռ վեր­ջերս էի նշել, որ այն ա­նո­րո­շու­թյու­նը, ո­րով հան­դես է գա­լիս վար­չա­պետն Ար­ցա­խի հար­ցում, ա­մե­նավ­տան­գա­վորն է,- ա­սում է տի­կին Ա­լա­վեր­դյա­նը։- Ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, երբ հաս­կա­ցավ, որ ժո­ղովր­դի կար­ծիքն ազ­նիվ է, հա­կա­ռակ իր տե­սա­կե­տին` ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցավ ու հրա­ժա­րա­կան տվեց։ Ի տար­բե­րու­թյուն նրա` այ­սօր այն­պի­սի ղե­կա­վար ու­նենք, որն իր քա­ղա­քա­կան ողջ կա­րիե­րան կա­ռու­ցել է ստի վրա: Մինչև պա­տե­րազ­մը մեկ այլ ա­ռի­թով ար­տա­հայտ­վել ու ան­վս­տա­հու­թյուն եմ հայտ­նել թե՛ վար­չա­պե­տի, թե՛ կա­ռա­վա­րու­թյան նկատ­մամբ։ Հա­մե­մա­տե­լով եր­կու­սու­կես տար­վա ըն­թաց­քում նրա ար­տա­բե­րած բո­լոր մտ­քե­րը՝ ա­ռանձ­նաց­րել եմ՝ դրանք ան­ձի պաշտ­պա­նու­թյան, իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար աս­ված խոս­քեր են։ Ցան­կա­ցած պե­տու­թյան ղե­կա­վար, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պետ նման պար­տու­թյու­նից հե­տո ոչն­չի չեն սպա­սում, միան­գա­մից հրա­ժա­րա­կան են տա­լիս։ Ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող պաշ­տո­նա­տար ան­ձանց է բնո­րոշ ըն­դու­նե­լով ան­հա­ջո­ղու­թյու­նը՝ հրա­ժա­րա­կան տալ:
-Բայց վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հաս­կա­նում ենք, որ իշ­խա­նու­թյու­նը չի պատ­րաստ­վում զի­ջե­լու:
-Վար­չա­պե­տը շա­րու­նա­կում է իր հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Հա­մոզ­ված եմ, որ 2018-ի ապ­րի­լի ամ­բողջ քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րի հիմ­քում Ար­ցախն է ե­ղել, ա­վե­լի կոնկ­րետ` հանձ­նել այն և դրա­նով պատ­մու­թյան մեջ որ­պես «հե­րոստ­րատ» մնալ: Բայց, վս­տա­հեց­նում եմ, որևէ մե­կը չի մո­ռա­նա­լու այս աս­տի­ճա­նի ծանր հան­ցա­գոր­ծու­թյու­նը։ Ե­ռա­կողմ այդ հայ­տա­րա­րու­թյու­նը կամ փաս­տա­թուղ­թը նաև սահ­մա­նադ­րա­կան կար­գի և պե­տու­թյան անվ­տան­գու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն է: Այժմ կաս­կած չու­նեմ, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­տուկ ե­կել է Ար­ցա­խի «խն­դի­րը լու­ծե­լու» հա­մար, և նա, ցա­վոք, կանգ չի առ­նե­լու. Փա­շի­նյա­նը դա իր ա­ռա­քե­լու­թյունն է հա­մա­րում։
-Կար­ծում եք, որ նա պատ­րաստ է ա­նե­լու վատ­թա­րա­գույ­նը, միայն թե պատ­մու­թյան մե՞ջ մնա:
-Ա­յո, և իր քայ­լե­րի «ար­դա­րա­ցիու­թյան» մեջ ոչ միայն ինքն է հա­մոզ­ված, այլև ու­զում է հա­մո­զել ու­րիշ­նե­րին նույն­պես, որ սա է փր­կու­թյան ճա­նա­պար­հը: Քիչ թե շատ խե­լա­ցի մար­դիկ հաս­կա­նում են՝ ինչ է ա­նում Փա­շի­նյա­նը, բայց ան­գամ ռուս քա­ղա­քա­գետ­ներն են գրում՝ ե­թե Հա­յաս­տա­նը կորց­նում է Ար­ցա­խը, կաս­կա­ծի տակ է դր­վում Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյունն ամ­բող­ջու­թյամբ:
-Ա­սա­ցիք, որ Ար­ցա­խը հանձ­նե­լու քայ­լին հա­ջոր­դե­լու է մեկ այլ քայլ։ Ի՞նչ նկա­տի ու­նեք:
-Այդ տի­պի մար­դիկ պատ­րաստ են ա­մեն ին­չի։ Այ­սօր ան­գոր­ծու­թյան է մատն­ված ոչ միայն կա­ռա­վա­րու­թյու­նը, այլև ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը բա­ցի ի­րա­վա­պահ­նե­րից։ Ներ­կա իշ­խա­նու­թյունն ա­նում է այն­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք հա­տուկ են քայ­քա­յիչ ա­ղանդ­նե­րին։ Ա­ռա­վել քան վտան­գա­վոր եմ հա­մա­րում այն «ֆեյք» օգ­տա­տե­րե­րին, որ այս օ­րե­րին «ա­ջակ­ցում» ու «սա­տա­րում» են վար­չա­պե­տին: Վարձ­կան-ա­հա­բե­կիչ­ներ են դրանք, ով­քեր այ­սօր պն­դում են, թե Փա­շի­նյա­նի այս քայ­լը ճիշտ էր, և մի բան էլ ու­զում են մե­ծա­րել իս­կա­կան հա­յա­տյաց քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րող և պե­տու­թյան անվ­տան­գու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­ղի­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Գի­տեք՝ այն տե­սա­կե­տին չեմ, թե դրանք ի­րա­կան մար­դիկ չեն, ի վեր­ջո, այդ «ֆեյ­քե­րի» հետևում մար­դիկ են, ու, ցա­վոք, հիմ­նա­կա­նում ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներ ու տղա­ներ: Նրանք ազ­գա­դավ գոր­ծո­ղու­թյուն­ներ են ա­նում, ա­նի­ծում են ի­րենք ի­րենց:
-Տաս­նութ քա­ղա­քա­կան ու­ժեր դուրս են ե­կել փո­ղոց և հան­րա­հա­վաք­ներ են ա­նում, ա­ռաջ­նոր­դում են հա­վաք­ված բազ­մու­թյա­նը և պա­հան­ջում վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը։ Ո՞րն է Ձեր վե­րա­բեր­մուն­քը այս հար­ցին։
-Այդ ու­ժե­րի պա­հանջն ամ­բող­ջո­վին ար­դա­րաց­ված է։ Կրկ­նում եմ՝ հրա­ժա­րա­կա­նի պա­հանջն ուղ­ղա­կի ար­ժա­նա­պատ­վու­թյան խն­դիր է, բայց և չեմ կար­ծում, որ այդ պա­հան­ջի ներ­քո Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­րաստ է հրա­ժա­րա­կան տա­լու։ Հա­մա­ձայ­նենք, ա­յո, որ զի­նա­դա­դարն անհ­րա­ժեշտ էր` առն­վազն հու­մա­նի­տար նպա­տակ­նե­րով, բայց Հա­յաս­տա­նի տա­րած­քին վե­րա­բե­րող այն կե­տե­րը, ո­րոնք վար­չա­պե­տը հա­մար­ձա­կու­թյուն է ու­նե­ցել ստո­րագ­րե­լու, ամ­բող­ջո­վին դա­վա­ճա­նու­թյուն է։ Խախ­տել մի քա­նի սահ­մա­նադ­րա­կան նորմ և այն­պի­սի կեց­ված­քով հան­դես գալ, թե ես ճշ­մա­րիտ ճա­նա­պար­հի վրա եմ, ուղ­ղա­կի քա­ղա­քա­կան խու­լի­գա­նու­թյուն է։ Ինձ խիստ հե­տաք­րք­րում է՝ այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ մի գի­շեր­վա մեջ Ադր­բե­ջա­նի զոր­քը, ծանր տեխ­նի­կա­յով, Հադ­րու­թից հայ­տն­վեց Շու­շիում, ո՞վ էր նրանց տվել այդ «կա­նաչ լույ­սը»։ Ոչ թե պարտ­վել է զին­վո­րը կամ սահ­մա­նին կռ­վո­ղը, այլ պարտ­վել և ա­վե­լին` հան­ձն­վել է քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը։ Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ու Ար­ցա­խի նա­խա­գա­հը հա­մա­ձայ­նեց­ված գոր­ծել են` հօ­գուտ այ­սօր­վա ար­դյուն­քի, հի­մա էլ ու­զում են ար­դա­րա­նալ և մեղ­քը գցել զին­վոր­նե­րի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ ներգ­րավ­ված ան­ձանց վրա։ Չի՛ ստաց­վի։


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ