Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամենայն հայոց «տուրիստը»

Ամենայն հայոց «տուրիստը»
24.11.2020 | 22:21

Ժողովրդական «Ինձ մի նայեք, բախտիս նայեք» ասացվածքի նախատիպն ասես հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է: Աշխարհն աշխարհով՝ Սարգսյանն իր շրջագայություններով, անվրդով հայտարարություններով ու զբոսաշրջային հանդիպումներով:

Նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի մասին հայտարարության մասին մամուլից տեղեկացած նախագահն ասես այլ մոլորակում է բնակվում, որտեղ ինքը ոչ թե երկրի նախագահ, այլ անդարդ «տուրիստ» է, որ առիթը բաց չի թողնում այս կամ այն երկրում շրջագայելու համար: Իհարկե գիտենք, որ մեր նախագահն այդ երկրներում առաջին անգամ չէ լինում, բայց դե պետության հաշվին ևս մեկ անգամ շրջելը մի ուրիշ հաճույք է: Այս օրերին Սարգսյանը պետական այցով Հորդանանում է: Մեր բոլորի հարկերից սնվող պետական բյուջեից նրա այցի համար գումար է հատկացվել, հասել է Հորդանան, հանդիպել իր գործընկերոջն ու «մտքեր փոխանակել»: Թե ինչ է տալու հորդնանյան այցը, ինչով է օգնելու պատերազում պարտված պետությանն ու մեջքը կոտրած տնտեսությանը, հայտնի չէ:

Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, կառավարության շենքի դիմաց մարդիկ հացադուլ են հայտարարում, Փաշինյանը դավաճանների որս է հայտարարել, անհետ կորած զինծառայողների ծնողներն իրենց երեխաներին են պահանջում, դրամն արժեզրկվում է, իսկ մեր նախագահը Հորդանան «տուրիստ» է գնացել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ