Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Մելքոնյան. Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը

Ռուբեն Մելքոնյան. Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը
23.01.2021 | 15:42

Սպառնալիք պետությունների զորավարժությունների, ռազմական գործողությունենրի նախապատրաստման ու մյուս քայլերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպառնալիք, ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությանը:

«Այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, թե այդ պատերազմը երբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն՝ Իրա՞նը, թե՞ Ռուսաստանը՝ դեպքերը ցույց կտան: Բայց ամեն զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ, Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ», - նշեց թուրքագետը:

Դիտվել է՝ 4743

Մեկնաբանություններ