Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգությունը» ո՞ւմ կժառանգի

    Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգությունը» ո՞ւմ կժառանգի

    08.06.2013| 11:03
    Ըստ մեր տեղեկությունների՝ «Ժառանգություն» կուսակցությունում շուտով փոփոխություններ են լինելու: Միացյալ նահանգներից վերադարձած, ամերիկահայերին յուր ջերմագին բարևներն ու ողջագուրանքները տարած և ազգային քաղաքական ինտրիգների հայրենիք վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է, վայր դնի կուսակցության ղեկավարի լիազորությունները: «Ամեն ինչ տանում է դրան»,- ասաց կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը. «Մինչև հունիսի վերջ հարցը կլուծվի: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում»: Ո՞վ կլինի կուսակցության նախագահը, թեկնածուներ կա՞ն` հարցրինք: «Կան, իհարկե, կարող են անսպասելի բաներ լինել այդ առումով»` ասվեց:
  • ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից պատժել ոստիկաններին

    ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից պատժել ոստիկաններին

    07.06.2013| 23:15
    Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիային կոչ է արել հետաքննություն անցկացնել ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ շատ դաժան վերաբերմունքի առնչությամբ և պատժել մեղավորներին։
  • Վրաստանում այսօր սգո օր է

    Վրաստանում այսօր սգո օր է

    07.06.2013| 23:14
    Ահաբեկիչների հարձակման հետևանքով Աֆղանստանում վրացի յոթ զինծառայող է զոհվել։ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրականացրել վրացական ռազմակայանում, ինչի հետևանքով 7 զինծառայող է զոհվել: Ինը մարդ վիրավոր է: Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի որոշմամբ հայտարարվել է սգո օր։ Երկրի ամբողջ տարածքում խոնարհվել են պետական դրոշները:
  • Ծառերի և ծաղիկների նոր տեսականի

    Ծառերի և ծաղիկների նոր տեսականի

    07.06.2013| 15:02
    Մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
  • «Ռենեսանս Արմենիան» նախաձեռնողները ափյուռքից են

    «Ռենեսանս Արմենիան» նախաձեռնողները ափյուռքից են

    07.06.2013| 14:57
    Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Սփյուքում արդեն ձևավորվել է «Ռենեսանս Արմենիա» անունով համահայկական մի կառույց, որի ստեղծմանը նպաստել է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախոհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
  • Էրդողանը պահանջել է վերջ դնել հուզումներին

    Էրդողանը պահանջել է վերջ դնել հուզումներին

    07.06.2013| 14:42
    Վերադառնալով Հյուսիսային Աֆրիկա կատարած իր այցելություններից Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանը պահանջել է վերջ դնել երկրում սկիզբ դրած անկարգություններին։
  • Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով

    Հայաստանում ամեն ինչ շնչում է Արամ Խաչատրյանով

    07.06.2013| 14:41
    Մեկնարկեց Ա. Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, մրցույթի պատվավոր հյուր, Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիտգենշտայն-Բերլեբուրգը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվավոր այլ հյուրեր։
  • Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

    Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

    07.06.2013| 13:22
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:
  • ԱՄՆ-ն պահանջում է «Հզբոլահին» և Իրանին լքել Սիրիան

    ԱՄՆ-ն պահանջում է «Հզբոլահին» և Իրանին լքել Սիրիան

    07.06.2013| 12:28
    Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Քուսեյր քաղաքի գրավման գործողությունը։ Սպիտակ տունը նշում է, որ Ասադի հաջողություններն անհնար են առանց Իրանի և լիբանանյան «Հզբոլահ» շարժման աջակցության։
  • Միասին կառուցենք «Իրական հոգեբանական թատրոնը»

    Միասին կառուցենք «Իրական հոգեբանական թատրոնը»

    07.06.2013| 01:27
    «Իրական հոգեբանական թատրոնը» ստեղծվել է 2008-ին և մինչև 2012-ը, չունենալով իր հիմնական տարածքը, թատրոնի անձնակազմը, առանց որևէ մեկի ֆինանսական աջակցության, բեմադրել է 8 ներկայացում և դրա հետ մեկտեղ հոգացել թատրոնի անհրաժեշտ կարիքները: