Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Ցրտահարության հետևանքով Գյումրիում մարդ է մահացել

    Ցրտահարության հետևանքով Գյումրիում մարդ է մահացել

    19.01.2013| 23:05
    Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա: Նշված վայր են ժամանել Ոստիկանության Ամասիայի բաժնի օպերտիվ խումբը՝ Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ:
  • Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆ. «Երկու ամսվա ընթացքում հնարավոր է Վ. Չախալյանը ազատ արձակվի»

    Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆ. «Երկու ամսվա ընթացքում հնարավոր է Վ. Չախալյանը ազատ արձակվի»

    19.01.2013| 16:08
    Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆԸ «Նոյյան Տապան»-ում ամփոփելով Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցը` ասաց, որ դրական է գնահատում այն, թեև ակնկալում էր, որ այցի ժամանակ կքննարկվեն նաև հայ-վրացական սահմանի հետ կապված հարցեր:
  • Կայացավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը

    Կայացավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը

    19.01.2013| 15:11
    Հունվարի 18-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
  • Ահաբեկչությունները Ալժիրում և Մալիում կարող են սպառնալ Եվրոպային

    Ահաբեկչությունները Ալժիրում և Մալիում կարող են սպառնալ Եվրոպային

    19.01.2013| 15:02
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բարձր է գնահատել Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների օպերատիվ գործողությունները Ալժիրում։
  • Մեքսիկայում 150 ոստիկան է ձերբակալվել

    Մեքսիկայում 150 ոստիկան է ձերբակալվել

    19.01.2013| 15:01
    Ավելի քան 150 ոստիկան է ձերբակալվել Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգում։ Վերջիններս կասկածվում են կազմակերպված հանցագործությունների հետ ունեցած կապերի համար։ Ձերբակալվել են նաև նահանգի երկու քաղաքների՝ Գոմես Պալասիո և Լերդո, անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներ։
  • Ի՞նչ է ուզում Մեծ Բրիտանիան

    Ի՞նչ է ուզում Մեծ Բրիտանիան

    19.01.2013| 14:45
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Ամստերդամում պետք է հանդես գար իր երկրի և Եվրամիության փոխհարաբերությունների վերաբերյալ ծրագրային ելույթով, որը նախապատրաստել էր մի քանի շաբաթ և անվանել առանցքային Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության համար:
  • Արվեստը պահանջում է զոհեր ու զոհողություններ

    Արվեստը պահանջում է զոհեր ու զոհողություններ

    19.01.2013| 14:43
    Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակվել են անհայտ անձինք և ծծմբաթթու լցրել դեմքին` վնասելով արտիստի աչքերն ու դեմքը:
  • Օբամա 2

    Օբամա 2

    19.01.2013| 14:38
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Քենիայում բնակվող զարմիկը որոշել է քաղաքականության մեջ մտնել: 54-ամյա Մալիք Օբաման մարտին կմասնակցի Քենիայի տեղական կառավարման մարմինների ընտրություններին:
  • Կվերագործարկվի՞ աբխազական երկաթուղին

    Կվերագործարկվի՞ աբխազական երկաթուղին

    19.01.2013| 14:34
    Վրաստանի Ռազմավարական և միջազգային հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին աբխազական երկաթուղու վերաբացման առնչությամբ գտնում է, որ հարցի լուծումը կախված է ոչ միայն Հայաստանից ու Վրաստանից, այլև Ռուսաստանից ու Աբխազիայից: Նա հիշեցնում է, որ ժամանակին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էլ փորձում էր այդ հարցը լուծել, բայց պարզվեց, որ խանգարող գործոններն ավելի շատ են:
  • Պուտինի նորահայտ եղբայրը

    Պուտինի նորահայտ եղբայրը

    19.01.2013| 14:32
    «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինձ կապում են եղբայրական հարաբերություններ: Նրան համարում եմ լավագույնը: Ռուսաստանի բախտը ուղղակի բերել է»: