-
30.11.2013|
11:09
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
-
30.11.2013|
11:07
Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում:
-
30.11.2013|
11:05
Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր:
-
30.11.2013|
11:00
ԱՄՆ Պետդեպարտամենտը վճռել է նվազեցնել Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների կարգավիճակը` անվտանգության պահանջների բավարարման և միջոցների տնտեսման նպատակով որոշվել է փակել Վատիկանի դեսպանատունը և աշխատակիցներին տեղափոխել Իտալիայում ԱՄՆ դեսպանատուն: Որոշումն արդեն տագնապ է հարուցել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում, նրանք գտնում են, որ դեսպանատան փակման պատճառը ոչ այնքան տարեկան 1,4 միլիոն դոլար խնայելու ցանկությունն է, որքան ԱՄՆ-ի ու Վատիկանի կոնֆլիկտը: Նոր շենք տեղափոխվելը նախատեսված է 2015 թ.:
-
30.11.2013|
10:58
ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Սիրիայի քիմիական զենքը ծովում ոչնչացնելու հնարավորության հարցը: Այս տարբերակը նախատեսվում է խուսափելու համար ցամաքում այն ոչնչացնելու հնարավոր մի շարք բարդություններից` դիվանագիտական խնդիրներ, անվտանգության և շրջապատող միջավայրի աղտոտման հետ կապված հարցեր:
-
29.11.2013|
16:19
Պարույր Հայրիկյանն այսօր հանրահավաք է հրավիրել ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրման: Նա, ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում, կարծում է, որ ՄՄ-ն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, և մեր ազգին սպառնացող այս վտանգը հնարավոր է կանխել ազգովին «ոչ» ասելով «մեզ պարտադրվող հերթական բռնի միությանը»:
-
29.11.2013|
15:47
Արդեն հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ընդունվել է համատեղ հայտարարություն:
«Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»,- նշված է հայտարարության նախաբանում:
-
29.11.2013|
14:33
Վիլնյուսյան գագաթնաժողովից սպասելիքներ չունեցող հայ հասարակությանը ՀՀ իշխանությունները վերջին շրջանում փորձում էին ամեն կերպ հավաստիացնել, որ եթե չի նախաստորագրվելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ապա դրա փոխարեն կստորագրվի ինչ-որ հռչակագրային փաստաթուղթ:
-
29.11.2013|
12:43
ՈԻկրաինան չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Երեկ մինչև ուշ գիշեր ընթացած քննարկումները, փաստորեն, ոչինչ չփոխեցին: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ արդեն իսկ հայտարարել էր, որ Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրի համաձայանագիրը:
-
29.11.2013|
12:39
Պուտինի այցը տեղի է ունենում անցյալ և «այժմեական» պատմական անցքերի «լայն» ֆոնի վրա: Գոնե մեզ համար: Եվ որքան էլ ասում են` պատմության անիվը հետ չի պտտվում, պարզվում է` հայոց դեպքում այդ «ոսկե կանոնը» չի աշխատում: Պտտվում է, և այն էլ ինչպես` ընկնելով նույն ծանոթ փոսի մեջ: Այս առնչությամբ կատարենք մեկ հոգևոր ընդհանրացում ու անցնենք քաղաքական բաղադրիչին. եթե պատմության դասը կրկնվում է նույնքան անողոք, եթե վեց հարյուր տարիե ի վեր դու կրկին հայտնվում ես կոտրված տաշտակի` ինքնությանդ ու անչափելիորեն դժվար ձեռք բերած անկախությանդ որոշակի կորստի առաջ, մեղադրիր քեզ, գտիր շտկումիդ ուղին: