ԱՄՆ-ի պետդեպի ու իրենց ստեղծած իշխանության խոսափող «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա հարցազրույցում թուրքերի հետ ժամանակին Արմուդի բաժակներով թեյ խմած ու հիմա էլ «քիրվայության բանագնաց» նշանակված Ռուբինյանն ասում է, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդիմությունն այդպես էլ չի ասում թե ինչ են ուզում և ինչ ծրագրեր ունեն առհասարակ:
Հուսամ՝ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են):
Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել կառուցել, մեծացնել ու հզորացնել իր բանակը։ Ամեն օր բարեփոխումների վրա են աշխատում, նոր սպառազինություն են ներկրում, ոչ միայն վերականգնում են պատերազմի ժամանակ կրած կորուստները, այլև անընդհատ նոր բան են բերում։
Իմ որոշ նախկին ուսանողներ, որոնք պաշտոնյաներ են, ինձ գրում են, թե ինչո՞ւ եմ իսպառ բացառում այլընտրանքային, ասել կուզի՝ թուրքի ու ադրբեջանցու հետ բարեկամության քաղաքականությունը։
Պատմության կեղծում-սրբագրումը տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում:
Հայաստանի գործող վարչախումբը այդ հարցում լկտիության նոր նշաձող է սահմանում՝ փորձելով կեղծել ընդամենը 3 տարի առաջ արտաքին քաղաքականության մեջ նախաձեռնած կործանարար գործընթացները՝ վերագրելով այդ ամենը նախկին բոլոր իշխանություններին և հակառակը՝ սևացնել մինչ այդ եղած ՀՀ բոլոր ձեռքբերումները: