Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Իշխանություններն անցողիկ են, պատմությունը` հարատև

    Իշխանություններն անցողիկ են, պատմությունը` հարատև

    09.05.2013| 18:11
    Անկախացած Հայաստանում, երբ սովետամերժ տրամադրությունները ոչ միայն թարմ էին, այլև կատաղի, շատ փողոցների անուններ փոխվեցին, Լենինի արձանը հանվեց ու նույնիսկ մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերացավ պաշտոնապես: Հայրենական պատերազմի վետերաններն ընդվզեցին, թեև նրանց ընդվզոցը իրենց ներսում էր` իրենց երազած անկախ Հայաստանում օրացույցներից ջնջեցին իրենց բաժին հաղթանակի օրը որպես տոն: Իմ լավ բարեկամուհի տիկին Վերգուշը` Վերգինե Ավետիսյանը, ում 17-ը լրացել էր պատերազմի դաշտում` ռմբակոծության տակ, և ով մինչև Ռումինիա էր հասել, ուներ մեդալներ, շքանշաններ, ամեն տարվա մայիսի 9-ին հաղթանակի օրվա միջոցառումների պատվավոր հյուրն էր: Երբ ասվեց, որ դա հայերի պատերազմը չի եղել, այլ Սովետական Միության, նեղվում էր. «Ախր դա իմ կյանքն է, իմ պատմությունն է, ոնց են մոռանում, որ մենք կռվեցինք»: Տիկին Վերգինեն արդեն ողջ չէր, երբ Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, վերականգնվեց:
  • Սպասեք նրանց՝ նրանք իրենց առաջնորդով հանդերձ ասպարեզ են գալու

    Սպասեք նրանց՝ նրանք իրենց առաջնորդով հանդերձ ասպարեզ են գալու

    09.05.2013| 17:52
    Չգիտես, ինչու հիշեցի՝ երբ հյուրընկալվել էի Կարեն Քոչարյանի “Կենդանի մատյան”-ին, հաղորդավարն ինձ հարց տվեց. - Այ Դուք, այդքան խոսում եք անապահովների մասին, եթե նրանք այդքան շատ են, ինչո՞ւ, ուրեմն, չեն համախմբվում, ինչո՞ւ չունեն առաջնորդ, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եղել է նոր զարգացող շատ երկրներում:
  • Արգելում աղիքային վարակիչ հիվանդության աղբյուրը խմելու ջուրն է

    Արգելում աղիքային վարակիչ հիվանդության աղբյուրը խմելու ջուրն է

    09.05.2013| 17:14
    ՀՀ Առողջապահության նախարարությունը օրերս հաղորդագրություն էր տարածել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում, բնակչության շրջանում, աղեստամոքսային գանգատներով դեպքեր են արձանագրվել:
  • Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

    Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

    09.05.2013| 12:35
    Չիլիում բողոքի հերթական ալիքն է բռնկվել վճարովի կրթության դեմ։ Տասնյակ հազարավոր ուսանողներ երթեր են կազմակերպել երկրի խոշոր քաղաքներում։ Մայրաքաղաք Սանտիագոյում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։
  • Եղածը ասֆալտ չի՞

    Եղածը ասֆալտ չի՞

    08.05.2013| 21:50
    Էսօր Երևան-Վարդենիս ճանապարհին դեգերում էի: «Գազելը» մեկ դես էր թեքվում, մեկ` դեն: Վարորդն էլ չէր նեղվում, փոսերի տեղերը անգիր գիտեր, ամեն օր էդ ճամփին է:
  • Տիգրան Առաքելյանը հնարավոր է շուտով ազատ արձակվի

    Տիգրան Առաքելյանը հնարավոր է շուտով ազատ արձակվի

    08.05.2013| 19:32
    ՀՀ վճռաբեկ դատարանը այսօր որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի փաստաբանների բողոքը, բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործը հետ ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության: Վերջապես երկարատև դատական պրոցեսի վերջում մի փոքրիկ լույս բացվեց: Եթե վերաքննիչ դատարանը նոր քննության արդյունքում արդարացման վճիռ կայացնի, ոչ միայն Տիգրան Առաքելյանը կհայտնվի ազատության մեջ, այլև մյուս երեք տղաներին ազատազրկում չի սպառնա:
  • Հերթական փոփոխությունը ոստիկանությունում

    Հերթական փոփոխությունը ոստիկանությունում

    08.05.2013| 18:22
    Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրան փոխարինել է Նորայր Մուրադխանյանը:
  • Նոր էլեկտրոնային համակարգ`ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը

    Նոր էլեկտրոնային համակարգ`ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը

    08.05.2013| 18:05
    ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել աղետների ազգային դիտացանցի հետագա օգտագործման խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ և փորձագետներ:
  • Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

    Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

    08.05.2013| 18:03
    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Գրին Բին սրճարանի հետ համատեղ, մայիսի 10-ից հունիսի 9-ը կազմակերպում է կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Երևանի կենդանաբանական այգուն` կենդանիների խնդիրները հոգալու նպատակով:
  • Ծախսել ենք, լավ ենք արել

    Ծախսել ենք, լավ ենք արել

    08.05.2013| 13:51
    Թեև ընտրություններն արդեն հետևում են, ընտրակաշառքի ակնկալիքները ևս, բայց մարդիկ դեռ ընտրակաշառքի արդյունքում ձեռք բերած գումարներն են հաշվում, ում «քցեցին», ում «խաթեր» ձայն տվեցին և այլն: