-
10.03.2024|
00:01
Տէր Աստուա՛ծ մեր,
Դու պահեա՛ զմեզ խաղաղութեամբ
ի գիշերիս յայսմիկ
եւ յամենայն ժամանակի:
-
09.03.2024|
16:35
Կինը տղամարդու կողից ստեղծվեց:
Ո՛չ ոտքից, որպեսզի նվաստացվի:
-
09.03.2024|
00:01
Լուսովդ Քո,
Քրիստո՛ս,
ամենեքեան լուսաւորեցաք,
եւ ի սուրբ խաչ Քո,
Փրկի՛չ,
հաւատացեալքս ապաւինեցաք:
-
08.03.2024|
16:02
Մարտի 8-ը, որպես տոն՝ թյուրիմացություն է և հակաքրիստոնեական իմաստ ունի։ Այն պատահական չի ընտրված։ Այդ օրը Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրից (սեպտեմբերի 8-ից) տրամագծորեն, ուղիղ վեց ամիս հետ է տարված։
-
08.03.2024|
13:14
Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպէս կը հնազանդուեն Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. եւ ինքն է Փրկիչը այդ մարմնի։
-
08.03.2024|
09:02
Աստվածաշնչում յահվեն «եհովան» հատուկ անուն չէ, և բնագրում միայն «լինել» է նշանակում, և թարգմանելի բառ է, հատկանիշ, և ո՛չ թե անուն: Որպես անուն աշխարհում տարածվեց 13-րդ դարից սկսած` անգլերեն լեզվով մի շեղ թարգմանությամբ (Գայլեր մեր մեջ, Երևան 1995):
-
08.03.2024|
00:01
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
-
07.03.2024|
00:01
Գիտակցելով մեր ազգի ու Սրբազան Հայրենիքի առջև ծառացած, օրեցօր ահագնացող սպառնալիքները, առաջարկում ենք Մեծ Պահքի շրջանի մեր ամենօրյա միասնական աղոթքներում ընդգրկել նաև Աստծո ողորմության դռները թակող զղջման ու ապաշխարության աղոթք։
Այն կազմված է Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգության մեջ ներառված ապաշխարության շարականներից:
Աղոթակից լինենք միմյանց և հայցենք Տիրոջ գութն ու ողորմությունը մեր անձերի ու մեր ազգի փրկության համար:
-
06.03.2024|
11:11
Ադամից սկսած մինչև հիմա 2 պատերազմներ կան՝ պատերազմ Աստծո դեմ և պատերազմ ինքդ քո ցանկությունների դեմ։ Մնացած բոլոր համաշխարհային, միջազգային, քաղաքացիական ու ընտանեական պատերազմներն այս երկուսից են։