16.04.2019|
02:41
Այս տարվա ձյան առատ տեղումներից հողը հագեցել է: Հողագործը դեռ փետրվար ամսից օրերն էր հաշվում, թե ձեռքը երբ է դիպչելու հողին, որպեսզի զգա նրա ջերմացնող ուժը: Ապրիլ ամիսն է, ու գյուղացուն ջերմացնող հողի ուժը ստիպում է վաղ առավոտից տքնել հողի վրա, մտովի զրուցել նրա հետ, ծանր ու թեթև անել տարվա անելիքները: