Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պա­տե­րազ­մում՝ ինչ­պես պա­տե­րազ­մում

Պա­տե­րազ­մում՝ ինչ­պես պա­տե­րազ­մում
06.10.2020 | 00:29

Ֆրան­սիա­կան ա­սաց­վածք կա. «A la guerre comme a la guerre»: Պա­տե­րազ­մում՝ ինչ­պես պա­տե­րազ­մում:


Սրանք, Եր­կիր մո­լո­րա­կի բնա­կե­ցու­մից ի վեր, մարդ­կու­թյանն ու­ղեկ­ցող մի­լիո­նա­վոր պա­տե­րազմ­նե­րի ա­մե­նաբ­նու­թագ­րա­կան բա­ռերն են: Այն, ինչ խա­ղաղ պայ­ման­նե­րում դուրս է ա­ռողջ տրա­մա­բա­նու­թյու­նից, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ դառ­նում է չգր­ված օ­րենք: Իր սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օ­րից սմ­բու­կա-բադր­ջա­նա­յին քիր­վա­յու­թյունն այս ա­նօ­րեն օ­րեն­քով հրե­տա­կո­ծում ու ռմ­բա­հա­րում է Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րը, թի­րա­խա­վո­րում խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, շենք-շի­նու­թյուն­ներ ա­վե­րում՝ հս­տակ նպա­տակ ու­նե­նա­լով թու­լաց­նե­լու և կազ­մա­լու­ծե­լու Հա­յոց բա­նա­կի թի­կուն­քը, ու հենց որ հա­մար­ժեք պա­տաս­խան ստա­ցավ, լիրբ վայ­նա­սու­նով նո­րից փոր­ձում է ա­պա­կողմ­նո­րո­շել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը: Ինչ­պես կար­ձա­գան­քի այս ա­մե­նին նույն այդ հան­րու­թյու­նը, ան­ձամբ ինձ նույն­քան է հե­տաք­րք­րում, որ­քան պա­տե­րազ­մի մեջ ներ­քաշ­ված հա­յե­րիս ճա­կա­տա­գիրն է հե­տաք­րք­րում որևէ եվ­րո­պա­ցու, ա­մե­րի­կա­ցու, ա­սիա­ցու կամ աֆ­րի­կա­ցու: Աշ­խար­հը ձեռ­քե­րը գր­պան­ներն է դրել ու շատ հան­գիստ սպա­սում է, թե ին­չով կա­վարտ­վի իր տե­սա­կի մեջ ան­նա­խա­դեպ այս պա­տե­րազ­մը: Մի­ջազ­գա­յին համ­բավ ու­նե­ցող ո­րոշ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներ հե­տո երևի մե­նագ­րու­թյուն­ներ կհե­ղի­նա­կեն այն մա­սին, թե ինչ­պես է եր­կու­մի­լիո­նա­նոց ազ­գը մի մար­դու նման դուրս գա­լիս 90-մի­լիո­նա­նոց թշ­նա­մու դեմ և տա­նում ոչ միայն բա­րո­յա­կան հաղ­թա­նակ: Բայց դա՝ հե­տո, հի­մա դեռ պա­տե­րազմ է, և Ար­ցա­խի նա­խա­գահ-գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րը շունչ քա­շե­լու ու տար­հան­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն է տվել ադր­բադր­ջա­նա­կան այն բնա­կա­վայ­րե­րում ապ­րող­նե­րին, որ­տեղ ռազ­մա­կան կարևո­րու­թյան կա­ռույց­ներ կան: Այդ­պես մեր Սաս­նա Ծուռն էր ա­նում. «Հե­տո չա­սեք, թե մենք քնած, Դա­վիթ գող-գող ե­կավ-գնաց»: Իսկ վա­ղը կլի­նի՝ պա­տե­րազ­մում, ինչ­պես պա­տե­րազ­մում:


Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 41718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ