Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՏՄՊՊՀ. Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում

ՏՄՊՊՀ. Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում
22.01.2021 | 16:40

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտի խնդիրների վերհանմանը, լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018-ի հունվարից մինչև 2020-ի հոկտեմբեր ժամանակահատվածը: Առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը, ոլորտի իրավիճակը, զարգացումները և այլն:

Մասնավորապես իրականացվել են ոլորտի պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը և այլն»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է ծավալով փոքր, սակայն բարձրարժեք արտադրանք: Արդյունահանված արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, երկրի ներսում իրացված մետաղական հանածոների ծավալներն իրացման ամբողջ ծավալի մեջ կազմում են ընդամենը 1.23 տոկոս: Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում հիմնականում իրականացվում է արդյունաբերական նշանակության հանածոների, լցանյութերի և շինարարական քարերի արդյունահանում: Թույլտվությունների քանակը գրեթե 14 անգամ գերազանցում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում տրված թույլտվությունների քանակը, սակայն ոլորտի տնտեսական նշանակությունը փոքր է, քանի որ ստացվող արտադրանքի արժեքը ծավալային մեծության համեմատ փոքր է: Հանքարդյունաբերության ոլորտը դեռևս չի ապահովում կայուն զարգացում, ոը կբավարարի ներկա կարիքները՝ առանց վտանգելու գալիք սերունդների՝ սեփական կարիքները բավարարելու հնարավորությունը:
Ոլորտում կան նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունեցող մի շարք խնդիրներ:

Դիտվել է՝ 10038

Մեկնաբանություններ