Մարդու տաղանդը երևում է նաև նրանից, թե քանի տարբեր ձևերով նա կարող է ինքն իրեն գովել։
Ե՛վ կյանքում, և՛ Ֆեյսբուքում արժի ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, քանի որ այն մեր կյանքի անբաժան մասն է...
Ի՞նչ կլինի լրագրողի հետ, եթե բարձրաձայնի ճշմարտության մասին։ Ճիշտ է, կմնա անգործ։
Ի՞նչ տեղի կունենա զինվորականի հետ, եթե պաշտպանի սահմանն ու չկատարի նահանջ հրամանը։
Ճի՛շտ է, կմնա անգործ։
Իհարկե պատմության վերաբերյալ չնչին գիտելիք ունեցողներն իսկ գիտեն, հիշում են, թե ով էր Չեմբեռլենը և ինչպիսի խայտառակ, դրամատիկ, ողբերգական արդյունքներ գրանցեց Մեծ Բրիտանիայի այդ պատուհաս վարչապետը։
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...