Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Հակոբ Սիրունու արխիվի կատալոգը կթարգմանվի հայերեն և ռուսերեն

    Հակոբ Սիրունու արխիվի կատալոգը կթարգմանվի հայերեն և ռուսերեն

    20.11.2013| 15:43
    Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցել են ռումինահայ ժառանգության պահպանության և հանրահռչակամն գործում մեծ ավանդ ունեցող անվանի գիտնականններ և հետազոտողներ Հայաստանից, Ռումինիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, այլ երկրներից: Եվրոպային, մասնավորապես Ռումինիային ներկայացվել են ռումինահայ մշակութային ժառանգության հետքերը, պատմությունը: Ցեղասպանության մոտեցող100-ամյակին ընդառաջ նման միջոցառումներ են նախատեսվում Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, կան նախնական պայմանավորվածություններ:
  • «Ձայն ընդդեմ պատերազմի»

    «Ձայն ընդդեմ պատերազմի»

    19.11.2013| 16:02
    Երբ ռոքը գլուխդ է ընկնում, աշխարհում ամեն բան մոռանում ես, նույնիսկ թե կողքիդ ով կա ու ինչպես կընկալի երաժշտության կախադրանքի տակ բանականությանդ չենթարկվող խենթ շարժումներն ու մարմնիցդ հորդող ազատության տենչանքը: Երեկ մոտավորապես այսպիսի վիճակ էր Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, ուր տրվեց «Ձայն ընդդեմ պատերազմի» («Sound against war») ռոք փառատոնի մեկնարկը: Փառատոնը բացեց «Compass» խումբը:
  • Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

    Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

    19.11.2013| 12:23
    Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:
  • «Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

    «Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

    19.11.2013| 12:03
    «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը հյուրընկալվել է Վայոց ձորում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում: Ծրագրի շրջանակում մարզերում ցուցադրվել են «Ոսկե ծիրան» 2012-13 թթ. «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:
  • Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    19.11.2013| 11:33
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
  • Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    19.11.2013| 11:10
    Այս տարվա վաղ աշնանը լրացավ կլոր մի տարեդարձ, որը, թվում է, պիտի հետաքրքրեր մեր ԶԼՄ-ներին, բայց մատնվեց լռության և անցավ աննկատ: Լուռ էր նույնիսկ գրական-մշակութային մամուլը, մինչդեռ նրանք պիտի որ անպայման անդրադառնային… 50 տարի առաջ` 1963 թվականի սեպտեմբերի 12-ին, երկու օրով Հայաստան ժամանեցին Ժան-Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը: Ես բախտ ունեցա մի ամբողջ օր անցկացնելու նրանց հետ, լուսանկարելու և նույնիսկ զրուցելու:
  • «Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

    «Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

    19.11.2013| 10:51
    2011 թվականին ստեղծված «Orange» գրքի մրցանակը 2012-ին «Լավագույն վեպ» անվանակարգում շնորհվել է Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպին, որը վերջերս լույս է տեսել և ներկայացվել արդեն նաև ոչ համացանցային ընթերցողին:
  • «Ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ, դա շատ վատ քննադատություն էր»

    «Ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ, դա շատ վատ քննադատություն էր»

    18.11.2013| 16:45
    «Այս երկիրը քեզ նման է», «Անձրևի երգը», «Ճամփեն բռնեցի», «Դու»... ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ հեղինակային երգի սիրահարները ճանաչում են այս և այլ երգերով: Ապրում է Բելգիայում: Աշխատում է պետական համակարգում, ուսումնասիրություններ է կատարում տարբեր երկրների առողջապահական համակարգերի, բուժծառայությունների մատչելիության վերաբերյալ:
  • «Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ»

    «Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ»

    18.11.2013| 14:51
    Այսօր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեց թատերական գործիչների հերթական համագումարը: Ստեղծագործական միությունների մասին խոսվում է համագումարից համագումար, կամ երբ աղմուկ-աղաղակ է լինում դրանց շուրջ: Խոսակցություններ կան նաև առ այն, որ միությունները կորցրել են իրենց դերը մեր օրերում:
  • «Չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»

    «Չեք գտնի մի երկիր, որտեղ քարոզից հետո Հայաստանի հիմն են երգում` հայերեն չիմանալով»

    15.11.2013| 17:21
    Բուխարեստում կայացած «Հայ-ռումինական մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին նվիրված ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ խոսեց մի քանի կարևոր հարցերի մասին: Բանախոսը նշեց, որ իր զեկուցումը նվիրված էր Հակոբ Սիրունուն, ով մեր մշակույթի, հայագիտության, արևելագիտության գագաթներից է և վերջին տարիներին հայ-ռումինական բարեկամության խորհրդանիշներից մեկն է համարվել: Իսկ որ հայերը մեծ ներդրում ունեն Ռումինիայի և մշակույթի, և գիտության մեջ, ըստ բանախոսի, կասկած չի հարուցում: