Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նորաբաց արվեստի կենտրոնի առաջին ցուցադրությունը

Նորաբաց արվեստի կենտրոնի առաջին ցուցադրությունը
10.07.2013 | 09:55

«Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնը հուլիսի 11-ին, ժամը 18:30-ին հանդես կգա իր առաջին հանրային նախաձեռնությամբ՝ ներկայացնելով վանաձորցի երիտասարդ գեղանկարիչ Մհեր Չատինյանի առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը Երևանում:

Ցուցադրության համար ընտրված սրահում (Պուշկին 10/6) կներկայացվի գեղանկարչական երկու շարք՝ «Ծաղկած ծառեր» և «Նավեր»: Միջոցառման ընթացքում «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնը կհայտարարի նաև իր պաշտոնական բացման մասին:
Ինչո՞վ է առանձնանում արվեստի նորաբաց կենտրոնը` հետաքրքրվեցի: Կազմակերպիչները նշեցին, որ «Ներկայ»-ի առաջնային նպատակներից է մշակութային դաշտում գործող, ոլորտի առաջատար և սկսնակ բոլոր հնարավոր կազմակերպությունների ու անհատների հետ բաց համագործակցությունն ու միասնական ցանցի ձևավորումը:

Կենտրոնը միտում ունի ոչ թե առանձնանալու, այլ որակյալ, գրագետ ու բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ