Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա

Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը՝ ցրտահարության վտանգ չկա
21.04.2019 | 14:16

Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա՝ ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը. «Ինչպես զգուշացված էր երեկ՝ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում լեռանային բոլոր մարզերում ձյան տեսքով տեղումներ են եղել, ձյուն է տեղացել նույնիսկ Սյունիքում: Զավեշտալին այն է, որ Մեղրիում ամբողջ ձմռան ընթացքում ձյուն չեկավ, բայց այսօր՝ ապրիլի 20-ին այս տարվա առաջին ձյունն է տեղացել: Բայց ցրտահարության վտանգ, այս պահին չենք տեսնում»:


Հովտային գոտում, որտեղ ձյունը տեղացել է՝ Տավուշ, Սյունիքի հովիտներ, գրանցվել են դրական ջերմաստիճաններ: «Այսինքն՝ եղել է +2, +3 ջերմաստիճան: Նման պայմաններում որևէ վտանգ չի կարող սպառնալ պտղատուներին՝ թաց ձյուն է, որը արագ հալվում է: Արարատյան դաշտում և հարող նախալեռնային գոտում էլ, որտեղ պտղատուները ծաղկած են ամբողջությամբ, առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չկա, որովհետև գիշերային ժամերին ամպամածության խիտ ծածկը պահպանվում է, իսկ ամպամածության ծածկի պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանի նվազում չի լինում՝ ամպամածությունը «վերմակի» դեր է կատարում:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ