ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Զոհրաբ Մնացականյանը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին

Զոհրաբ Մնացականյանը համերաշխություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին
21.04.2019 | 22:26

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Շրի Լանկայում պայթյուններից զոհերի կապակցությամբ և համերաշխություն հայտնել երկրի ժողովրդին և կառավարությանը:

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսային իրավիճակը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրվա սիրո ուղերձի ամենակոպիտ խախտում է: Մեր հավատը և համերաշխությունը Շրի Լանկայի կառավարության և ժողովրդի հետ ամուր են ինչպես միշտ: Մեր աղոթքներն ու մտքերը զոհերի և նրանց հարազատների հետ են», - ասվում է նախարարի թվիթերյան հաղորդագրության մեջ: «Լիովին ջախջախված և վշտացած եմ եկեղեցիներում և այլ հանրային վայրերում ահաբեկչության և զանգվածային պայթյունների մասին լուրով, որի պատճառով այդքան անմեղ մարդիկ են զոհվել» - հավելել է Մնացականյանը:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ