Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սննդային էքզիթ փոլ. Զելենսկին հավաքում է ձայների 72.5%-ը

Սննդային էքզիթ փոլ. Զելենսկին հավաքում է ձայների 72.5%-ը
21.04.2019 | 22:35

Լրագրողները և վերլուծաբանները քողարկված միջանկյալ տվյալներ են հրապարակում, քանի որ Ուկրաինայում արգելված է քվեարկության նախնական արդյունքների հրապարակումը: Հարցումների (էքզիթ փոլերի) վերջնական արդյունքների համաձայն Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների ավելի քան 70%-ը հավաքում է Վլադիմիր Զելենսկին: Այսպիսի տվյալներ է հրապարակում քաղտեխնոլոգ Դմիտրի Ռաիմովը: Նա խոսում է «կիևյան սուպերմարկետում շոկոլադի և կանաչ ավոկադոյի գներից»՝ քողարկված նշելով Պորոշենկոյին և նրա մրցակից Զելենսկուն:


«Ես գնում եմ սուպերմարկետ: Իսկ այնտեղ այսօր կանաչ ավոկադոն 72.5 է, շոկոլադե կոնֆետները՝ 26»,- գրում է Ռաիմովը: Նա պարզաբանում է, որ, ինչպես և առաջին փուլում, «կոնֆետները կթանկանան», բայց «ավոկադոյի զեղչեր չեն լինի»:
Ուկրաինացի լրագրող Իգոր Գուժվան Facebook-ի իր էջում էքզիթ փոլերը, ինչպես և վերջին անգամ, հրապարակել է ալկոհոլային խմիչքների նկատմամբ ուկրաինացիների նախասիրությունների ուսումնասիրության քողի տակ:
«Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տալիս հետևյալ իրավիճակը՝ շոկոլադի լիկյորը՝ 28.2%, եղինջի թուրմը՝ 71.8%»- գրում է նա:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ