Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ուկրաինայի նախագահի ընտրություններում Զելենսկին Պորոշենկոյից եռակի շատ քվեներ է ստացել

Ուկրաինայի նախագահի ընտրություններում Զելենսկին Պորոշենկոյից եռակի շատ քվեներ է ստացել
22.04.2019 | 11:57

Այսօր առավոտյան Ուկրաինայի ԿԸՀ-ն հաղորդեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տրված քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 73 տոկոսից մի փոքր ավելին, Պյոտր Պորոշենկոն՝ 24,5 տոկոսը՝ մրցակցից մոտ եռակի պակաս:


Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց կիրակի օրը: Առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին: Երկրորդ փուլում մասնակցությունը բավականին բարձր էր՝ քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 30,2 միլիոն ընտրողների 63 տոկոսը:
Ուկրաինացիները երեկ դրական, ակտիվ, աշխույժ տրամադրություններ ունեին, մարդիկ հույս ունեն, որ այս ընտրություններով նոր ժամանակներ կգան երկրում՝ փոփոխությունների ժամանակներ, և մեծ մասն էլ հենց այդ ակնկալիքով էր քվեարկում: Ուկրաինացիներին առաջին հերթին մտահոգում են կոռուպցիայի հետ կապված հարցերը: Մեծամասնության կարծիքով՝ Պյոտր Պորոշենկոն ձախողվել է ու 2014-ից գլխավորելով երկիրը՝ կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի մղել:


Պորոշենկոն խոշոր սեփականատեր է և համարվում է Ուկրաինայի մեծահարուստներից:

Դիտվել է՝ 257

Մեկնաբանություններ