Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերգեյ Լավրով. Այլևս չենք հանդուրժի, որ Ամերիկան մեզ խրատներ տա

Սերգեյ Լավրով. Այլևս չենք հանդուրժի, որ Ամերիկան մեզ խրատներ տա
22.04.2019 | 12:08

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստերին հետայսու կմասնակցի միայն զինվորականների մակարդակով:
Լավրովի փոխանցմամբ, «ամերիկացիները սովորություն են դարձրել այդ հարթակում մեզ քննադատել և Ուկրաինայի թեմայով դասախոսություն կարդալ»:


«Մենք դա չենք հանդուրժի», - ասել է նախարարը «Զվեզդա» հեռուստակայանին հարցազրույցում: Նա ասել է, որ Ռուսաստանը բնականոն երկխոսություն է վարում եվրոպական յուրաքանչյուր պետության հետ, սակայն ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը դժվար է իրականացվում: «Ռուսաստանն այլևս նման միջոցառումներին մասնակցելու ցանկություն չունի, եթե Վաշինգտոնը մտադիր է լուրջ խոսակցություն վարել, պետք է գումարել «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհուրդը՝ զինվորականների մակարդակով», - ասել է Լավրովը:
Նա հարցազրույցում անդրադարձել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերթիս Սքափարոթիի հայտարարությանը:
Սքափարոթին ասել էր, որ առաջիկայում հեռանալու է և գլխավոր հրամանատար է նշանակվելու ամերիկացի մեկ ուրիշ գեներալ՝ Թեդ Ուոլթերզը: Սքափարոթին ասել է, որ Արևմուտքի երկրներն այսօր չեն հասկանում ռուսներին: «Հիմա Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններն ավելի լարված են, քան «սառը պատերազմի» տարիներին», - ասել է գեներալը՝ նշելով, որ չափազանց կարևոր է երկխոսություն պահպանել: «Լավ է ուշ, քան երբեք, տա Աստված, որ Սքափարոթիին փոխարինողը հասկանա այդ խորհուրդը և օգտվի դրանից», - ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ