ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ով գրի, ումից դժգոհեն

Ով գրի, ումից դժգոհեն
14.06.2019 | 10:46

Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջարկեց Վահե Գրիգորյանին, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոշ քաղաքական գործիչներ նրան քննադատեցին՝ համարելով անսկզբունք։ Սակայն դիվանագետ Արմեն Սարգսյանը նեղ միջավայրում բավական դիպուկ է արտահայտվել այս առնչությամբ՝ նկատելով, թե նախկիններն են այդպիսի Սահմանադրություն գրել ու հրամցրել իրեն, որտեղ նախագահին ոչ մի լիազորությամբ չեն օժտել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս, իրենց «հագով» գրած Սահմանադրությա՞ն։ Նախագահը նաև ընդգծել է, որ նախկին իշխանության ձեռամբ գրած մայր օրենքի համաձայն նախագահը համարվում է պետության գլուխ և հետևում է Սահմանադրությանը։ «Հիմա ձիու վրա նստա՞ծ կհետևեմ, թե՞ նախագահականի աշխատասենյակից, իմ հայեցողությանն է թողած»,- փաստել է նախագահը։ Ասել է՝ անգամ հստակ դրույթներ չկան, թե ինչպես պետք է նախագահը հետևի Սահմանադրությանը, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իր իմացածով ու գիտեցածով է առաջնորդվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ