Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դամ­բա­րան­ներ և թան­գա­րան­ներ Ա­րա­րա­տի հա­յաց­քի ներ­քո

Դամ­բա­րան­ներ և թան­գա­րան­ներ Ա­րա­րա­տի հա­յաց­քի ներ­քո
04.10.2019 | 01:43
«Գույ­նե­րի խոր­հր­դա­կար­գում սևը Ճա­պո­նիա­յում հա­մար­վում է ու­րա­խու­թյուն, ա­մե­րի­կյան հնդ­կա­ցի­նե­րի հա­մար՝ գի­շեր, օր­վա կար­միր գույ­նի հա­մադ­րու­թյուն, բուդ­դիզ­մում՝ կա­պանք­ներ, չի­նա­ցի­նե­րի հա­մար՝ հյու­սիս, մինչ ձմեռ, քրիս­տո­նյա­նե­րի հա­մար՝ վիշտ, ժխ­տում, ե­գիպ­տա­ցի­նե­րի հա­մար՝ վե­րած­նունդ, պտ­ղա­բե­րու­թյուն, հրեա­նե­րի հա­մար՝ հաս­կա­ցո­ղու­թյուն, ար­քա­յու­թյուն, հն­դիկ­նե­րի հա­մար` զգա­յա­կան և դե­պի վեր ուղղ­ված շար­ժում, ժա­մա­նակ, մա­յա­նե­րի հա­մար՝ թշ­նա­մու մահ, իս­լա­մում՝ հա­տու­ցում»։
«Խոր­հր­դան­շան­նե­րի հան­րա­գի­տա­րան»
ԼԳԲՏ-Ա­ԿԱՆ ՍԱՐ, Ա­ՂԱՆ­ԴԱ­ՎՈ­ՐԱ­ԿԱՆ ՀԱՆ­ՔԱ­ՎԱՅՐ
Ե­կեք մինչև կեր­պար­վես­տա­յին խնդ­րի ար­ծար­ծու­մը անն­շան խմ­բագ­րենք հան­րա­հայտ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան եր­գի նշա­նա­վոր տո­ղը՝ «Իս­թամ­բու­լը պի­տի դառ­նա ա­րյան ծով...», և ներ­կա­յաց­նենք հան­րու­թյան դա­տին այս տես­քով. «Ա­մուլ­սա­րը պի­տի դառ­նա մի նոր Իս­թամ­բուլ»։
Իր բնույ­թով, չզար­մա­նաք, Ա­մուլ­սա­րը ԼԳԲՏ-ա­կան սար է և ա­ղան­դա­վո­րա­կան հան­քա­վայր։ Զի խախ­տում է բնա­կա­նի և բա­րո­յա­կա­նի հայտ­նի ու ան­հայտ բո­լոր սահ­ման­նե­րը։ Սարն իր բնա­կան կար­գա­վի­ճա­կում բնաշ­խար­հի զարդն ու հան­գույցն է։ Բա­րո­յա­կան տե­սան­կյու­նից այն Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի մի դր­վագն է, ո­րը հա­մալ­րում է Ա­րա­րա­տի և Նեմ­րու­թի, Աժ­դա­հա­կի և Ա­րա­գա­ծի, Ա­րա լե­ռան և մյուս­նե­րի առ­նա­կան հան­դե­սը, սա­կայն այ­սօր ա­մոր­ձատ­ված է, զի ո­մանց հա­մար այն հաս­կա­ցու­թյուն է, ար­քա­յու­թյուն, այ­լոց հա­մար թշ­նա­մու մահ, հարս­տա­ցում և վե­րած­նունդ։ Արևե­լաք­րիս­տո­նեա­կան երկ­րի բնա­կիչ­նե­րիս հա­մար այն վիշտ է և ժխ­տում։
Երկ­րի (այն է՝ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի) բո­լոր հան­քե­րը նախ անհ­րա­ժեշտ է հայ և օ­տար նկա­րիչ­նե­րի ձե­ռամբ պատ­կե­րագ­րել։ Հե­տո պետք է դրանք ան­հա­պաղ զմռ­սել և վե­րա­ծել դամ­բա­րան­նե­րի բաց եր­կն­քի տակ։ Ան­կաս­կած, սա կար­դա­լով հո­գե­խան­գար­մուն­քի մեջ կհայ­տն­վեն երկ­րի տն­տե­սու­թյան վար­կա­յին զար­գաց­ման թու­նա­հա­բե­րով գեր­հա­գե­ցած տն­տե­սա­գետ-տե­սա­բան­նե­րը և կհա­ռա­չեն ու կշա­ռա­չեն ի լուր աշ­խար­հի (ի­մա՝ ՄԱԿ-ի և Հա­մաշ­խար­հա­յին բան­կի, և, ի­հար­կե, Սո­րո­սի), «Հա­սեք և փր­կեք, հան­քե­րը զմռ­սե­լով՝ եր­կի­րը շե­ղում են բնա­կա­նոն զար­գաց­ման, այն է՝ հան­քե­րի շա­հա­գործ­մամբ ա­նա­պա­տաց­նե­լու վսեմ ճա­նա­պար­հից»։ Ի դեպ ժա­մա­նակն է, որ վե­րա­կան­գն­վի ՀՀ թիվ 1, երկ­րա­պաշտ­պան և ազ­գափր­կիչ օ­րեն­քի, այն է` Ան­կա­խու­թյան հռ­չա­կագ­րի 7-րդ հոդ­վա­ծը, հա­մա­ձայն ո­րի ՀՀ բո­լոր ռե­սուրս­նե­րը` հո­ղը, ջու­րը, ըն­դեր­քը, ժո­ղովր­դի, այն է` ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի սե­փա­կա­նու­թյունն է։
«ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍՏ» ՀԱՆ­ՔԻ ՇԱ­ՀԱ­ԳՈՐ­ԾՈՒ­ՄԸ
Ի հե­ճուկս երկ­րի ժա­մա­նա­կա­վոր թշ­վա­ռու­թյամբ և կա­խյա­լու­թյամբ ¥«Նոր Հա­յաս­տա­նը, ցա­վոք, օր օ­րի նման­վում է ճո­ճա­նա­կից կախ­ված, ոտ­նիգ­լուխ պճն­ված զվար­թե­րես մա­նե­կե­նի¤ օր­նի­բուն հրճ­վող հան­րա­հայտ (նաև ան­հայտ) մո­գե­րի և քր­մե­րի, ՀՀ-ի ներ­կա և ան­ցյալ կա­ռա­վա­րող ու­ժա­կենտ­րոն­նե­րի, այս աշ­նա­նը մի ան­նա­խա­դեպ թան­գա­րան-պատ­կե­րաս­րահ կբաց­վի մայ­րա­քա­ղա­քի Փոքր կենտ­րո­նում, մեկ ու­րի­շը՝ Նորք-Մա­րաշ վար­չա­կան շր­ջա­նում։ Սա հրա­շա­լի մեկ­նարկ է, Երևա­նը, ինք­նա­բե­րա­բար դառ­նում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին կեր­պար­վես­տի կենտ­րոն։
Ա­ռաջն Աստ­ված, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում եր­կի­րը կներգ­րավ­վի կեր­պար­վես­տա­յին գոր­ծա­րա­րու­թյան մի­ջազ­գա­յին գոր­ծըն­թաց­նե­րում։ Վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը կա­յուն հիմ­քեր և ցայ­տուն հե­ռան­կար­ներ ու­նի։ Ա­հա­վա­սիկ, երկ­րում ստեղ­ծա­գոր­ծում են 2500-3000 կեր­պար­վես­տա­գետ­ներ։ Նկա­րիչ դառ­նա­լու հայտ են ներ­կա­յաց­նում բազ­մա­թիվ ու­սա­նող­ներ։ Այ­սինքն՝ նե­րուժն ան­բավ է, չե՞ք հա­վա­տում, կաս­կա­ծու՞մ եք։ Հա­վա­տա­ցեք, որ ի­զուր։ Հա­րյու­րա­վոր ար­վես­տա­նոց­նե­րում բազ­մա­հա­զար գոր­ծեր են ամ­բար­ված։ Ա­վե­լին հայ դա­սա­կան վար­պետ­նե­րի ընտ­րա­նու մի ստ­վար մա­սը ան­տես է աշ­խար­հին։ Միով բա­նիվ, հարկ չկա հո­րի­նե­լու մի նոր հե­ծա­նիվ, զի կեր­պար­վես­տա­յին հան­քե­րը կան և սպա­սում են ի­րենց նվի­րա­կան շա­հա­գոր­ծող­նե­րին։
Փոր­ձենք ա­ռայժմ տե­սա­կա­նո­րեն դրանք շա­հա­գոր­ծել։
Նախ՝ ձևա­վո­րենք «Ազ­գա­յին կեր­պար­վես­տի հիմ­նադ­րամ»։ Գրե­ցի և մի պահ մո­լոր­վե­ցի, զի ա­ռաջ­նա­յի­նը պե­տու­թյան դերն է այս ա­մե­նում։ Պե­տու­թյու­նը, ի դեմս խոր­հր­դա­րա­նի, պետք է ստեղ­ծի առն­վազն ե­րեք հե­ղաշր­ջիչ օ­րենք։
Նախ՝ օ­րենք նկար­չի մա­սին (նման օ­րենք­ներ գոր­ծում են, ի դեպ, աշ­խար­հի մի շարք եր­կր­նե­րում, ի մաս­նա­վո­րի՝ նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն, ներ­կա­յումս ան­կախ պե­տու­թյուն Էս­տո­նիա­յում), ո­րը կհս­տա­կեց­նի, թե ՀՀ քա­ղա­քա­ցի լի­նե­լուց բա­ցի, հայ նկա­րի­չը որ­քա­նով է ու­նակ իր նե­րու­ժը ծա­ռա­յեց­նե­լու երկ­րին։ Նկա­րի­չը պի­տի պահ­պան­վի օ­րեն­քով, որ­պես պե­տա­կան ար­գե­լոց և պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան։ Նկար­չի գոր­ծու­նեու­թյու­նը իր ար­վես­տա­նո­ցում պետք է հա­մար­վի աշ­խա­տան­քա­յին ներդ­րում, հա­մա­հա­վա­սար գո­նե ԱԺ պատ­գա­մա­վո­րի և ՀՀ սու­պեր­նա­խա­րա­րի ներ­դր­ման պե­տա­կա­նա­շի­նու­թյու­նում։ Սա` նախ և ա­ռաջ։ Նախ և հե­տո՝ նկար­չի և պե­տու­թյան պար­տա­վո­րու­թյուն­նե­րը մի­մյանց նկատ­մամբ պետք է ամ­րագր­վեն հետևյալ կերպ.
ա) նկա­րի­չը պար­տա­վոր է, պահ­պա­նե­լով հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ար­ժե­հա­մա­կար­գը, հա­մըն­թաց քայ­լել հա­մաշ­խար­հա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ, ա­րա­րել մշ­տա­պես, ստեղ­ծել բարձ­րար­ժեք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ,
բ) պե­տու­թյու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել նկար­չի հա­մար ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց (ոչ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քով),
գ) նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հան­րահռ­չա­կել և վա­ճա­ռել Եր­կիր մո­լո­րա­կի չորս ծա­գե­րում, ի­րա­վունք ու­նե­նա­լով տնօ­րի­նե­լու վա­ճառ­քից գո­յա­ցած հա­սույ­թի 50 տո­կո­սը։
Նաև՝ պե­տու­թյու­նը պար­տա­վոր է ստեղ­ծել օ­րենք «Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան մա­սին»։ (Պե­տու­թյու­նը, այն է՝ ԱԺ-ն)։
Միա­ժա­մա­նակ անհ­րա­ժեշտ է հայ դա­սա­կան նկա­րիչ­նե­րի տուն-թան­գա­րան­նե­րը ստեղ­ծել և դրանք դարձ­նել մշա­կու­թա­յին զբո­սաշր­ջու­թյան հան­գու­ցա­յին հան­գր­վան­ներ։ Նշեմ մի քա­նի պատ­վա­վոր ա­նուն՝ Վարդ­գես Սու­րե­նյանց, Գեոր­գի Յա­կու­լով, Հա­կոբ Գյուր­ջյան, Ռու­բեն Շահ­վեր­դյան, Եփ­րեմ Սա­վա­յան, Հրա­չյա Հա­կո­բյան (նույն ին­քը՝ Սի­րուն Հրա­չը), Կա­րո Մկրտ­չյան, Ա­վո Այ­վա­զյան։
Ի­րա­զե­կում եմ ա­նի­րա­զեկ­նե­րին, որ կեր­պար­վեստ-բիզ­նե­սը գեր­շա­հա­վետ գոր­ծա­րա­րու­թյան պատ­վա­վոր քա­ռյա­կում է։ Ա­ռաջ­նա­դիր­քում զենք-զի­նամ­թեր­քի (այն է՝ զրա­հա­տեխ­նի­կա­յի և հե­ռա­կա­ռա­վար­վող հր­թիռ­նե­րի, ռազ­մա­նա­վե­րի և այլ­նի) մե­ծա­ծախ առևտուրն է։ Ե­թե հի­շո­ղու­թյունս ինձ չի մո­լո­րեց­նում, գեր­շա­հու­թա­բե­րու­թյամբ զենք-զի­նամ­թեր­քի առևտրին հետևում է թմ­րա­մի­ջոց­նե­րի բիզ­նե­սը։ Եր­րորդ ան­պատ­վա­բեր տե­ղում մարմ­նա­վա­ճա­ռու­թյունն է։ Չոր­րոր­դում՝ կեր­պար­վես­տի տե­սա­կա­նու առևտու­րը։ Մենք ա­րիաք­րիս­տո­նեա­կան քա­ղա­քակր­թու­թյան հան­գր­վանն ենք և հե­ռու ենք զի­նամ­թեր­քի, թմ­րա­նյու­թի և մարմ­նա­վա­ճա­ռա­յին գոր­ծե­րից։ Մե­րը քա­ղա­քակր­թա­կան առևտուրն է՝ սկ­սած հի­նա­վուրց ժա­մա­նակ­նե­րից։
Այս­պի­սով, «Կեր­պար­վեստ» հան­քի շա­հա­գոր­ծու­մը օր­վա, տար­վա, մեր բիրտ դա­րի գերհ­րա­մա­յա­կանն է։ Եվ որ աս­վա­ծը չհն­չի որ­պես ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի, փոր­ձեմ հի­շեց­նել, որ մեր տն­տե­սու­թյու­նը, ո­րը ե­րե­սուն տա­րի շա­րու­նակ ու դա­ժա­նո­րեն ան­փա­ռու­նակ սպա­սար­կում է տար­բեր դի­մակ դրած, պի­ջակ հա­գած և տա­րաբ­նույթ փող­կապ­նե­րով պճն­ված օ­լի­գար­խիկ հա­մա­կար­գի և վար­չա­կան օս­լա­յաօ­ձիք բյու­րոկ­րա­տիա­յի շա­հե­րը, դժ­վար քիչ, թե շատ լուրջ հայտ ներ­կա­յաց­նի մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում։ Պա­հա­ծո­ներ, կո­նյակ ու գի­նի, միրգ ու հա­տապ­տուղ, նաև գորգ ու կար­պետ. սրա­նով ենք սո­վո­րա­բար «զար­մաց­նում» աշ­խար­հին։ Զար­մաց­նում ենք, եր­բեմն ան­գամ հիաց­նում ենք, հա­ճախ սա­կայն կանգ­նում ենք կոտ­րած տաշ­տա­կի նո­րոգ­ման թն­ջու­կի ա­ռաջ։ Զի աշ­խար­հը վա­ղուց ար­դեն դա­դա­րել է զար­մա­նա­լուց, աշ­խար­հը հա­զա­րա­մյա­կա­յին խո­տո­րում­նե­րի մեջ է և փնտ­րում է խա­ղաղ ու կեն­սա­բեր հան­գր­վան­ներ, որ­տեղ մարդն ի­րեն կզ­գա լիար­ժեք ա­դա­մոր­դի, բա­նա­կան ա­րա­րած, ի վեր­ջո՝ ա­սուն, ոչ ա­նա­սուն։
Հա­յաս­տա­նը կա­րո՞ղ է դառ­նալ քա­ղա­քակր­թա­կան կղ­զյակ հա­մաշ­խար­հա­յին ա­լե­ծուփ օվ­կիա­նո­սում։ Ի­հար­կե։ Աս­վա­ծը հաս­տատ­ված է վերևում։ Եվ կամ­րագր­վի ստորև։
ՎԵ­ՐԱԾՆ­ՎԵՆՔ ԵՎ ՀԱՍ­ՏԱՏ­ՎԵՆՔ ԱՇ­ԽԱՐ­ՀՈՒՄ
Տո­նա­վա­ճառ։ Բառն այս նա­խընտ­րե­լի և ան­գամ սի­րե­լի է բառ ու խոս­քի նվաս­տիս կազ­մած բա­ռաշ­խար­հում։ Օ­րի­նակ, «վրձ­նա­հար­վա­ծը» շատ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է, քան այ­լընտ­րան­քը, իսկ «տո­նա­վա­ճա­ռը» գե­րա­դա­սե­լի է «օ­րա­կար­գից», զի մեր ի­րա­կա­նու­թյան մեջ ոչ այ­լընտ­րանք կա, ոչ, կնե­րեք, օ­րա­կարգ։ Սա­կայն կան տո­նա­վա­ճառ­ներ։ Այս­պի­սով, տո­նա­վա­ճառ. ստու­գա­բա­նե­լով բա­ռը` ստա­նում եմ ցան­կա­լի ար­դյունք՝ տո­նի վա­ճառք։ Կռա­հե­ցի՞ք, թե դե­պի ուր է ճկ­վում միտքս. միան­գա­մայն ճիշտ եք, մենք պետք է հան­րահռ­չակ­վենք աշ­խար­հում, դառ­նանք ճա­նա­չե­լի և, հա­մակ­րե­լի կո­նյա­կով ու կար­պե­տով, նաև կեր­պար­վես­տով։ Այ­սինքն, վե­րածն­վենք ու հաս­տատ­վենք աշ­խար­հում կեր­պար­վես­տի կղ­զյա­կի կար­գա­վի­ճա­կում, ուր ա­մեն քայ­լա­փո­խի կեր­պար­վես­տի տո­նա­վա­ճառ է, քան­դակ են վա­ճա­ռում և կտավ, միա­ժա­մա­նակ ըն­դու­նում են պատ­վեր­ներ, աշ­խար­հի այս ու այն բնա­կա­վայ­րում ար­ձան են կեր­տում, որմ­նան­կա­րում են, պար­զա­պես նկա­րում են... Ան­շուշտ, զար­մա­ցա­խառն թե­րա­հա­վա­տու­թյան դրոշ­ներ են ծա­ծան­վում նշյալն ըն­թեր­ցե­լիս։
Սի­րե­լի­ներս, վար ի­ջեց­րեք դրոշ­նե­րը և հի­շեք, որ աշ­խար­հում բա­զում են եր­կր­նե­րը, ուր հայ վար­պետ­նե­րը կգ­նա­հատ­վեն, ան­գամ կգե­րագ­նա­հատ­վեն։ Զար­մա­նու՞մ եք, ի­զուր, շատ են եր­կր­նե­րը, որ­տեղ հայ նկա­րիչ­նե­րը էա­պես գե­րա­զան­ցում են տե­ղի ա­րա­րիչ­նե­րին բնա­տուր շնորհ­քով։ Ի դեպ, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին մեր վար­պետ­նե­րը կայս­րու­թյու­նով մեկ ձևա­վո­րում էին գյու­ղա­կան ա­կումբ­ներ և գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­ներ, ար­ձան­ներ և քան­դակ­ներ էին տե­ղադ­րում, հա­վա­տա­ցեք, ա­մե­նուր։ Ի դեպ, 1982-ին ա­զեր­բայ­ջա­նա­կան Նու­խի քա­ղա­քում տե­ղադր­վեց «Մայր Ադր­բե­ջան» 15-մետ­րա­նոց հու­շար­ձա­նը։ Ստեղ­ծա­գոր­ծա­կան խմ­բի ղե­կա­վարն ու ար­ձա­նի հե­ղի­նա­կը երևա­նաբ­նակ, այ­սօր էլ ապ­րող և ա­րա­րող քան­դա­կա­գործ Վլա­դի­միր Ան­տա­շյանն էր։ 1990-ին ա­զե­րի հայ­րե­նա­սեր­նե­րը հու­շար­ձա­նը պայ­թեց­րին։
Ի ՀԵ­ՃՈՒԿՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ
Երկ­րի ա­ռաջ դր­ված գեր­խն­դի­րը պի­տի լու­ծել՝ Սահ­մա­նադ­րու­թյամբ եր­կի­րը դարձ­նե­լով դամ­բա­րան և թան­գա­րան բաց եր­կն­քի ներ­քո։ Եվ հի­մա ես սար­սա­փով եմ մտա­ծում՝ ի՞նչ կլի­նի, ե­թե մի հրաշ­քով Արևմտյան Հա­յաս­տա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծը հենց այ­սօր նվի­րա­բեր­վի երկ­րին։ Ա­յո, կռա­հե­ցիք, Ա­րա­րատն ու Նեմ­րու­թը և մյուս լեռ­նե­րը իս­կույն ևեթ կշա­հա­գործ­վեն և կպա­տու­հա­սեն շր­ջա­կա ան­տառ­ներն ու լճե­րը։ Այն­պես որ, «Կեր­պար­վեստ» հան­քը պետք է ժամ ա­ռաջ շա­հա­գոր­ծել։ Եվ եր­կի­րը ուղ­ղա­կի դարձ­նել կեր­պար­վես­տի ան­նա­խա­դեպ թան­գա­րան բաց եր­կն­քի տակ։ Ա­րա­րա­տի հա­յաց­քի ներ­քո։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 5855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ