Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շախ­մա­տի ո­լոր­տում ի­րա­վի­ճակ չի փոխ­վել

Շախ­մա­տի ո­լոր­տում ի­րա­վի­ճակ չի փոխ­վել
25.10.2019 | 00:57

«Ի­րա­տե­սի» նա­խորդ հա­մա­րում գրել էինք, որ Հա­յաս­տա­նի շախ­մա­տի ա­կա­դե­միա­յի հիմ­նա­դիր-տնօ­րեն, գրոս­մայս­տեր ՍՄ­ԲԱՏ ԼՊՈՒ­ՏՅԱ­ՆԻ նկատ­մամբ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց է սկս­վել: Տե­ղե­կու­թյան առն­չու­թյամբ օ­րերս կա­րո­ղա­ցանք հե­ռա­խո­սա­յին պար­զա­բա­նում ստա­նալ պա­րոն Լպու­տյա­նից: «Նման բան չկա, ես կամ ա­կա­դե­միան ի­րա­վա­կան որևէ գոր­ծըն­թա­ցի մեջ ներգ­րավ­ված չենք»,- պա­տաս­խա­նեց նա:


Գրոս­մայս­տեր Լպու­տյա­նը նշեց նաև, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո շախ­մա­տի ո­լոր­տում ի­րա­վի­ճակ չի փոխ­վել: «Հի­մա էլ ենք լավ վե­րելք­ներ գրան­ցում, որևէ խո­չըն­դոտ չկա նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ շփում­նե­րում, աշ­խա­տան­քում: Հիմ­նա­կա­նում հա­մա­գոր­ծակ­ցում ենք ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ, քա­նի որ շատ հար­ցե­րով կր­թու­թյան ո­լոր­տի հետ ենք կապ­ված»,- եզ­րա­փա­կեց մեր զրու­ցա­կի­ցը:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 3751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ