Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայ ժո­ղովր­դի մա­սին հո­գա­լը չի ե­ղել ա­մե­րի­կա­ցի օ­րենս­դիր­նե­րի մտ­քում

Հայ ժո­ղովր­դի մա­սին հո­գա­լը չի ե­ղել ա­մե­րի­կա­ցի օ­րենս­դիր­նե­րի մտ­քում
12.11.2019 | 01:18

(Նախորդ մասը)

Մենք վե­րա­պա­հում ա­րե­ցինք ա­մե­նաս­կզ­բում, որ հոկ­տեմ­բե­րի 29-ը նշա­նա­կա­լի ամ­սա­թիվ է։ Եվ ա­հա՝ երկ­րորդ պատ­ճա­ռը։ Աշ­խար­հը վկա դար­ձավ, որ այդ օրն ԱՄՆ-ի խոր­հր­դա­րա­նի (Կոնգ­րե­սի) ստո­րին պա­լա­տը՝ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը, ձայ­նե­րի ճն­շող գե­րակշ­ռու­թյամբ հեր­թա­կան ան­գամ բա­նաձև է ըն­դու­նում 1915-23 թթ. Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ։ Հա­յաս­տա­նում ի­րա­րան­ցումն այն­պի­սին էր, որ հա­մա­ցան­ցով ու­ղիղ հա­ղոր­դում­ներ էին գա­լիս ԱՄՆ-ի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տից, «մո­լեգ­նում» էին հայ­կա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը և այլն։ Մի՞­թե պարզ չէ, թե ին­չու։ Նշա­նա­կում է Հա­յոց ե­ղեռ­նի հար­ցը կարևո­րու­թյուն է ստա­ցել ԱՄՆ-ի հա­մար, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի ա­մե­րի­կա­մետ քա­ղա­քա­ցի­նե­րի ու քա­ղա­քա­կան խա­վի հա­մար, ո­րոնք կար­ծես «մո­ռա­ցել» են հի­շեց­նել մարդ­կանց, որ այդ նույն Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լատն ար­դեն առն­վազն եր­րորդ ան­գամ է ըն­դու­նում այդ­պի­սի բա­նաձև։ Բայց ի՞նչ օ­գուտ։ Այ­նու­հետև ա­մեն ինչ և միշտ, որ ըն­դու­նում էր Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը, շր­ջա­փակ­վում էր Կոնգ­րե­սի վե­րին պա­լա­տի՝ Սե­նա­տի կող­մից։ Կամ էլ ԱՄՆ-ի այս կամ այն նա­խա­գա­հի անձ­նա­կան մի­ջամ­տու­թյամբ ընդ­հան­րա­պես եր­կար տա­րի­նե­րով «ան­հե­տա­նում» էր Կոնգ­րե­սի օ­րա­կար­գից։ Հա­յաս­տա­նում 2019-ի հոկ­տեմ­բե­րի 29-ին ոչ ոք դա «չհի­շեց»։ Եվ ի­զուր։


Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ըն­դու­նած բա­նաձևը պետք է դի­տար­կել բա­ցա­ռա­պես այն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղու­թյուն­նե­րի լույ­սի ներ­քո, ո­րոնց հոր­ձա­նու­տում Սի­րիա­յի շուրջ ա­մե­րի­կա-թուր­քա­կան վեր­ջին դի­վա­նա­գի­տա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, Սպի­տակ տան ղե­կա­վա­րի քա­ղա­քա­կան վար­քի «անտ­րա­մա­բա­նու­թյու­նը» խա­ղա­ցին ի­րենց գլ­խա­վոր ու ամ­փո­փիչ դե­րը։ Ա­վե­լի պարզ՝ դա «Թուր­քիա­յին պատ­ժե­լու» ցու­ցադ­րա­կան ու ակն­հայ­տո­րեն թա­տե­րա­կա­նաց­ված գոր­ծո­ղու­թյուն էր, այ­սինքն, պա­տաս­խան էր այն բա­նի, որ Թուր­քիան ար­տա­քուստ վերջ­նա­կա­նո­րեն ան­ցել է արևմտյան գոր­ծըն­կեր­նե­րի թույ­լատ­րած սխալ­մունք­նե­րի «կար­միր գի­ծը»։ Բայց դա ա­վե­լի շատ այն է, ինչն աշ­խար­հին, որ­պես «բա­ցատ­րու­թյուն», կու­զեին մա­տու­ցել հենց ա­մե­րի­կա­ցի­ներն ու թուր­քե­րը։ Ստորև պարզ կդառ­նա, թե ին­չու է ար­ված այս վե­րա­պա­հու­մը։ Չնա­յած այն բա­նին, որ նման բա­նաձևի ըն­դուն­ման հե­տաձ­գու­մը Վա­շինգ­տո­նի վեր­ջին հաղ­թա­թուղ­թը չէր, այ­նուա­մե­նայ­նիվ, նման քայ­լը կա­րող է նշա­նա­կել Էր­դո­ղա­նի հեր­թա­կան մար­տա­վա­րա­կան թե­քու­մը դե­պի Կրեմլ, նույ­նիսկ Ի­րա­նի կող­մը, և այդ դեպ­քում ան­պայ­ման նոր «սա­կար­կու­թյուն­ներ» են լի­նե­լու ԱՄՆ-ի և Թուր­քիա­յի միջև։ Բայց չէ՞ որ միշտ էլ այդ­պես է ե­ղել։ Սո­չիի վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ պարտ­վե­ցին և Թուր­քիան, և ԱՄՆ-ը, իսկ Սի­րիա­յում ու­ժե­ղա­ցան Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի դիր­քե­րը։ Ա­յո, թուր­քա­կան ինք­նա­բա­վու­թյան ցու­ցադ­րու­մը բազ­մաս­տի­ճան ան­հա­ջո­ղու­թյուն կրեց, այդ պատ­ճա­ռով ճիշտ չէր լի­նի պն­դել, թե Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման բա­նաձևի ըն­դու­նումն ան­պայ­ման պետք է լի­ներ «հե­ղա­փո­խա­կան» Փա­շի­նյա­նի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ։ Ոչ, ԱՄՆ-ի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի նման քա­ղա­քա­կան, ա­վե­լի ճիշտ՝ քա­ղա­քա­կա­նաց­ված ո­րոշ­մա­նը Երևա­նը չի կա­րող ար­դյու­նա­վետ քա­ղա­քա­կան ար­ձա­գանք տալ՝ գտ­նե­լով հա­մար­ժեք ու սթափ գնա­հա­տա­կան­ներ։ Ա­վե­լին, Երևա­նի նման սթա­փու­թյան բա­ցա­կա­յու­թյան ու գերզ­գա­յուն ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան ըն­կալ­ման վրա էլ հաշ­վարկ­ված է տվյալ բա­նաձևը։ Ո­րով­հետև այն ա­մե­նը, ին­չը կա­րող էր խա­ղար­կել սթափ դի­վա­նա­գի­տու­թյու­նը, քա­ղա­քա­կան ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կեղծ կողմ­նո­րո­շիչ­նե­րով ղե­կա­վար­վող հայ­կա­կան «թավ­շյա» կա­ռա­վա­րու­թյու­նը վե­րա­ծում է զրո­յի՝ ըն­թա­ցիկ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին հատ­կաց­նե­լով ազ­գա­յին շա­հե­րի նկատ­մամբ գե­րիշ­խող ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան գոր­ծոն­նե­րի դեր։


Այժմ Ան­կա­րան ակ­տի­վո­րեն «վի­րա­վոր­վա­ծու­թյուն» է խա­ղար­կում։ Թուր­քիան ամ­բող­ջու­թյամբ մեր­ժում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու մա­սին ԱՄՆ-ի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի ըն­դու­նած բա­նաձևը՝ աս­վում է Թուր­քիա­յի ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ։ «Ամ­բող­ջու­թյամբ մեր­ժում ենք «Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ ԱՄՆ-ի դիր­քո­րո­շու­մը հաս­տա­տե­լու մա­սին» N 296 բա­նաձևը։ Այդ փաս­տա­թուղ­թը նա­խա­տես­ված է ներ­քին լսա­րա­նի հա­մար և չու­նի որևէ պատ­մա­կան և ի­րա­վա­կան հիմ­նա­վո­րում»,- ըն­դգ­ծել են Թուր­քիա­յի ԱԳՆ-ում։- Այդ ո­րո­շու­մը Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նի։ Քա­ղա­քա­կա­նա­պես հիմ­նա­վոր­ված փաս­տա­թուղ­թը ծա­ռա­յում է հայ­կա­կան լոբ­բիի և ԱՄՆ-ի հա­կա­թուր­քա­կան շր­ջա­նակ­նե­րի շա­հե­րին, ոչ ա­վե­լի։ Պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը դի­տա­վո­րու­թյամբ խե­ղա­թյու­րե­լը սար­սա­փե­լի սխալ է»։ Ա­հա նաև Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուի զր­պար­տանք­նե­րը։ Ըստ նրա, դրա­նով ԱՄՆ-ը «վրեժ է լու­ծել» այն բա­նի հա­մար, որ Թուր­քիան Սի­րիա­յում իր «Խա­ղա­ղու­թյան ա­կունք» գոր­ծո­ղու­թյամբ խան­գա­րել է ԱՄՆ-ի պլան­նե­րին։ «Նրանք, ում պլան­նե­րը խա­փան­վել են, դի­մում են ար­դեն հնա­ցած բա­նաձևե­րի։ Ե­թե նրանք հա­վա­տում են, թե այդ­պի­սով վրեժ կլու­ծեն, սխալ­վում են։ Պատ­մու­թյու­նը քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ օգ­տա­գոր­ծող­նե­րի տվյալ խայ­տա­ռակ ո­րո­շու­մը ո­չինչ չի նշա­նա­կում մեր կա­ռա­վա­րու­թյան ու ժո­ղովր­դի հա­մար և ի­րա­վա­կան որևէ ուժ չու­նի»,- «Թվի­թե­րում» գրել է Չա­վու­շօղ­լուն։ Նա նշել է, որ Թուր­քիան Վա­շինգ­տո­նին կպա­տաս­խա­նի հա­կա­թուր­քա­կան բա­նաձևի ըն­դուն­ման կա­պակ­ցու­թյամբ։


Տա­րօ­րի­նակ է, բայց թուրք նա­խա­րարն ինչ-որ բա­նում ճիշտ է։ Բա­նաձևն ան­զոր է, այն օ­րենք չէ։ Այն չի նա­խա­տե­սում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի անձ­նա­կան ու գույ­քա­յին ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգ­նում։ Բա­ցի դրա­նից, դեռ հաս­տատ­ված չէ ԱՄՆ-ի բարձ­րա­գույն գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան կող­մից։ Այս­տեղ մեզ փոր­ձել են լկ­տիո­րեն խա­բել, թե իբր պետք չէ Սե­նա­տի հա­վա­նու­թյու­նը, բա­նաձևն իս­կույն ու­ժի մեջ է մտ­նում։ Նախ, ե­թե Սե­նա­տը պետք չէ, ա­պա կոնգ­րես­մեն­ներն ին­չու սկ­սե­ցին Սե­նա­տին կոչ ա­նել, որ ըն­դու­նի Ցե­ղաս­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ բա­նաձևը։ Միայն եր­կու պա­լատ­նե­րի միա­ձայ­նու­թյան դեպ­քում է նա­խա­գա­հը հաս­տա­տում այս կամ այն ո­րո­շու­մը։ Երկ­րորդ, ըն­դուն­ված ո­րո­շու­մը չի նա­խա­տե­սում Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի անձ­նա­կան ու գույ­քա­յին ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կանգ­նում։ Եվ ո՞վ կա­րող է նա­խօ­րոք ա­սել, թե այդ բա­նաձևը կհաս­տա­տեն գո­նե Սե­նա­տում։ Մենք չենք կա­րող ա­սել «ա­յո» կամ «ոչ»։ Եվ ա­մե­րի­կա­ցի­նե­րին բո­լո­րո­վին չի ան­հան­գս­տաց­րել ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի ժա­մա­նու­մը Հա­յաս­տան։ Իսկ թե հենց ին­չը, այժմ կդի­տար­կենք։


Լու­ծու­մը թաքն­ված է ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հոկ­տեմ­բե­րի 26-ի հայ­տա­րա­րու­թյան, ինչ­պես նաև այն բա­նի մեջ, որ Դո­նալդ Թրամ­փը, պարզ­վում է, Ռոկ­ֆել­լեր­նե­րի ըն­տա­նի­քի նավ­թա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րին «հրա­վի­րել» է Սի­րիա­յի նավ­թա­դաշ­տեր, ո­րոնք սի­րիա­ցի­նե­րից՝ դրանց ի­րա­կան տե­րե­րից պաշտ­պա­նե­լը ա­մե­րի­կա­ցի­նե­րը ոչ մի կերպ չեն ու­զում դա­դա­րեց­նել։ Հի­շեց­նենք՝ ՌԴ ՊՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ, գե­նե­րալ-մա­յոր Ի­գոր Կո­նա­շեն­կո­վը հոկ­տեմ­բե­րի 26-ին հայ­տա­րա­րել է, թե ռուս զին­վո­րա­կան­նե­րը հաս­տա­տում են ստա­ցել այն բա­նի, որ ԱՄՆ-ի Պեն­տա­գո­նը վե­րահս­կել և մինչ օրս վե­րահս­կում է Սի­րիա­յի տա­րած­քում նավ­թի հա­նույթն ու ար­տա­հա­նու­մը։ ՌԴ ՊՆ-ն տիե­զե­րա­կան հե­տա­խու­զու­թյան լու­սան­կար­ներ է ներ­կա­յաց­րել, ո­րոն­ցում երևում են Սի­րիա­յի տա­րած­քից ԱՄՆ-ի հա­տուկ գոր­ծո­ղու­թյան ու­ժե­րի (ՀԳՈՒ) զին­ծա­ռա­յող­նե­րի և ա­մե­րի­կյան մաս­նա­վոր ռազ­մա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի (ՄՌՈՒ) աշ­խա­տա­կից­նե­րի պաշտ­պա­նու­թյան ներ­քո հե­ռա­ցող նավ­թա­տար ավ­տո­ցիս­տեռն­նե­րը։ Ռու­սաս­տա­նի զին­վո­րա­կան­նե­րը հրա­պա­րա­կել են նավ­թի հան­քա­վայ­րե­րի քար­տե­զը և տիե­զե­րա­կան հե­տա­խու­զու­թյան լու­սան­կար­նե­րը, ո­րոնք ար­վել են 2019 թ. սեպ­տեմ­բե­րին։ Ինչ­պես ըն­դգ­ծել է Կո­նա­շեն­կո­վը, սի­րիա­կան նավ­թը ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րի ջախ­ջա­խու­մից և՛ ա­ռաջ, և՛ հե­տո ԱՄՆ-ի զին­ծա­ռա­յող­նե­րի պաշտ­պա­նու­թյան ներ­քո Անդ­րեփ­րա­տում ակ­տի­վո­րեն ար­դյու­նա­հան­վել և բեն­զա­տար­նե­րով զանգ­վա­ծա­բար ու­ղարկ­վել է վե­րամ­շակ­ման Սի­րիա­յի սահ­ման­նե­րից դուրս։ Կո­նա­շեն­կո­վը նշել է, որ ա­մե­րի­կյան զոր­քե­րը Սի­րիա­յի նավ­թա­յին հան­քա­վայ­րե­րում պահ­պա­նա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու օ­րի­նա­կան ի­րա­վունք չու­նեն։ Կո­նա­շեն­կո­վի խոս­քով, այն, ին­չով այժմ զբաղ­վում է Վա­շինգ­տո­նը, այն է՝ Սի­րիա­յի արևել­քում նավ­թա­դաշ­տե­րը գրա­վե­լը և իր զին­ված հս­կո­ղու­թյան տակ պա­հե­լը, «պարզ ա­սած, մի­ջազ­գա­յին պե­տա­կան բան­դի­տիզմ է»։ Նա ըն­դգ­ծել է, որ «ո՛չ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քում, ո՛չ ա­մե­րի­կյան օ­րեն­սդ­րու­թյու­նում չի կա­րող որևէ օ­րի­նա­կան ա­ռա­ջադ­րանք լի­նել ա­մե­րի­կյան զոր­քե­րի հա­մար, որ նրանք Սի­րիա­յի ած­խաջ­րած­նա­յին հան­քա­վայ­րե­րը պաշտ­պա­նեն հենց Սի­րիա­յից ու նրա ժո­ղովր­դից»։


Այս­պի­սին է մո­լո­րա­կի այս շր­ջա­նում շա­րու­նակ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քը, և Սի­րիա­յում «նավ­թա­յին սկան­դալ» է հա­սու­նա­նում ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րի և ՄՌՈՒ-նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ «պահ­պա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի» առն­չու­թյամբ։ Բայց թե ուր է գնում գո­ղաց­ված սի­րիա­կան նավ­թը, այս­տեղ տրա­մա­բա­նու­թյու­նը հետևյալն է. 1) կամ՝ Թուր­քիա, 2) կամ՝ Ի­րաք, ա­վե­լի ճիշտ՝ Ի­րա­քյան Քրդս­տան։ Երկ­րորդ տար­բե­րա­կը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­րե­լի է ու­շադ­րու­թյան չառ­նել, ո­րով­հետև Ի­րա­քում ան­կար­գու­թյուն­ներ են տի­րում առն­վազն հոկ­տեմ­բե­րի սկզ­բից, իսկ ի­րա­քյան Քրդս­տա­նի մեր­ձա­կայ­քում՝ Խա­նա­կի­նում, «որ­տե­ղից որ­տեղ» կր­կին հայ­տն­վել են ԻՊ-ի ա­հա­բե­կիչ­նե­րը։ Այ­սինքն՝ նավ­թը գնում է Թուր­քիա։ Իսկ ու­րիշ ու՞ր կա­րող էր գնալ։ Հենց Թուր­քիա­յից, թուր­քա­կան նա­վա­հան­գիստ­նե­րից է հնա­րա­վոր գո­ղաց­ված նավ­թը (Հյուս. Սի­րիա­յից, թե Հյուս. Ի­րա­քից) ա­ռա­վել ա­րագ ու հեշ­տու­թյամբ հասց­նել այդ նավ­թի իս­կա­կան ստա­ցո­ղին՝ Իս­րա­յե­լին։ Այս­տեղ ան­հաս­կա­նա­լի բան չկա։ Գո­ղաց­ված, հետևա­բար շատ է­ժան նավթ է, ո­րը չա­փա­զանց պետք է Իս­րա­յե­լին։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը հա­վա­նա­բար հի­շում է Պար­սից ծո­ցում «նավ­թա­նա­վա­յին պա­տե­րազ­մի» շուրջ ստեղծ­վող «ան­հաս­կա­նա­լի» շր­ջա­դար­ձե­րը, սաու­դյան ՆՎԳ-նե­րի վրա կա­տար­վող «ան­հաս­կա­նա­լի» հար­ձա­կում­նե­րը և այլն։ Բայց այդ դեպ­քում առ­կա են ոչ թե սի­րիա­ցի քր­դե­րի պատ­ճա­ռով թուր­քե­րի նկատ­մամբ ԱՄՆ-ի «ո­խա­կա­լու­թյու­նը», ոչ էլ հայ ժո­ղովր­դի հան­դեպ ԱՄՆ-ի կոնգ­րե­սա­կան­նե­րի «հո­գա­տա­րու­թյու­նը». այս­տեղ առ­կա է ջուր պղ­տո­րե­լու ակն­հայտ ձգ­տում, իբր Թուր­քիան «նե­ղա­ցած է» Ա­մե­րի­կա­յից, և գո­ղաց­ված սի­րիա­կան նավ­թը Թուր­քիա­յով չի հե­ռա­նում Սի­րիա­յից։ Հա­վա­նա­բար ա­մե­րի­կա­ցի­նե­րին, իս­րա­յել­ցի­նե­րին ու թուր­քե­րին թվում է, թե ամ­բողջ աշ­խար­հում տխ­մար­ներ են, ո­րոնք չգի­տեն, որ հա­րա­վում Սի­րիան սահ­մա­նա­կից է Հոր­դա­նա­նին և Իս­րա­յե­լին, արևմուտ­քում՝ Լի­բա­նա­նին, հյու­սի­սում՝ Թուր­քիա­յին, արևել­քում՝ Ի­րա­քին։ Որ Սի­րիա­յի հյու­սի­սա­յին Դեյր էզ Զոր և Ռաք­քա նա­հանգ­նե­րից գրե­թե անհ­նար է անն­կա­տե­լիո­րեն տոն­նա­նե­րով նավթ տե­ղա­փո­խել, այն էլ՝ ավ­տո­ցիս­տեռն­նե­րի շա­րա­սյու­նե­րով, Սի­րիա­յի հա­րա­վում գտն­վող ա­մե­րի­կա-անգ­լիա­կան Էթ Թանֆ ռազ­մա­բա­զա, երբ ա­վե­լի անվ­տանգ է գո­ղաց­ված նավ­թը դուրս տա­նել հյու­սի­սա­յին ուղ­ղու­թյամբ, այ­սինքն՝ Թուր­քիա­յով։ Մա­նա­վանդ, Էր Ռաք­քա­յում և Ռաք­քա նա­հան­գում ար­դեն եր­րորդ շա­բաթն է, ինչ գտն­վում են սի­րիա­կան զոր­քերն ու ռու­սա­կան ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյու­նը։ Ո՞վ կփոր­ձի այդ տա­րած­քով հա­նել գո­ղա­ցա­ծը։ Իսկ ա­հա Թուր­քիա­յով միան­գա­մայն կա­րե­լի է։ Չէ՞ որ դեռ մո­ռաց­ված չեն ԻՊ-ի զի­նյալ­նե­րի հետ նավ­թա­յին գոր­ծարք­նե­րում նա­խա­գահ Էր­դո­ղա­նի ըն­տա­նի­քի ներգ­րավ­վա­ծու­թյան մա­սին սկան­դալ­նե­րը։


Որ­պես ա­պա­ցույց մեջ­բե­րում ա­նենք հա­մա­ցան­ցա­յին «ԹպրՑՌ.Րց» կայ­քի 2015 թ. նո­յեմ­բե­րի 25-ի հոդ­վա­ծից. «Նոր ա­պա­ցույց­ներ են հայ­տն­վել, որ ԻՊ-ի գո­յու­թյու­նը և Սի­րիա­յի ան­կա­յուն ի­րադ­րու­թյու­նը շատ շա­հա­վետ են թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան և ան­մի­ջա­կա­նո­րեն երկ­րի նա­խա­գա­հի ըն­տա­նի­քի հա­մար։ Ռե­ջեփ Էր­դո­ղա­նի որ­դի Բի­լա­լը, ինչ­պես պարզ­վել է, սեր­տո­րեն շփ­վում է ԻՊ-ի զի­նյալ­նե­րի հետ, ընդ­հուպ մինչև այն, որ ու­րախ ժպի­տով լու­սան­կար­վում է նրանց հետ։ Ընդ ո­րում, հենց Բի­լալ Էր­դո­ղանն է փաս­տա­ցի վե­րահս­կում Թուր­քիա­յի նավ­թա­յին հոս­քե­րը և իս­լա­միստ­նե­րից նավթ գնում ստ­վե­րա­յին շու­կա­յում։ Կրտ­սեր Էր­դո­ղա­նի նա­վագ­նա­ցա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րը սե­փա­կան նա­վա­մա­տույց­ներ ու­նեն լի­բա­նա­նյան Բեյ­րու­թի և թուր­քա­կան Ջեյ­հա­նի նա­վա­հան­գիստ­նե­րում, ուր մաք­սա­նենգ­նե­րը հումք են հասց­նում նավ­թա­նա­վե­րով։ Եվ դա գաղտ­նիք չէ ոչ մե­կի, ան­գամ թուր­քե­րի հա­մար։ Հենց զի­նյալ­նե­րի նավ­թա­յին պա­հեստ­նե­րի վրա ռու­սա­կան օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի (Օ­ՏՈՒ) հար­ված­նե­րը կա­րող էին վեր­ջին կա­թի­լը լի­նել թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար։ Ան­կա­րան պար­զա­պես զգա­ցել է, որ կորց­նում է շա­հույ­թի աղ­բյու­րը։ Գոր­ծա­րան­նե­րի, թեր­թե­րի ու նավ­թե­րի տեր, հա­մա­տե­ղու­թյամբ՝ ԻՊ-ի դաշ­տա­յին հրա­մա­նա­տար­նե­րի մեծ բա­րե­կամ։ Մի լու­սան­կա­րում նա ընթ­րում է ըն­կեր­նե­րի հետ, մեկ ու­րի­շում լսում է ի­մա­մին, ինչ­պես մյուս հա­վաք­ված­նե­րը։ Այդ ա­մե­նը՝ ո­չինչ, բայց ա­մե­րի­կյան զոր­քե­րի սև դրոշ­նե­րը լա­վա­գույն ֆո­նը չեն թուրք ա­ռաջ­նոր­դի երկ­րորդ որ­դու հա­մար։ Լու­սան­կարն ար­ված 2013 թ. օ­գոս­տո­սին, այն բա­նից մեկ տա­րի ա­ռաջ, երբ ԻՊ-ա­կան­ներն սկ­սե­ցին ակ­տի­վո­րեն տա­րածք­ներ գրա­վել»։


Հոկ­տեմ­բե­րի 26-ին ՌԴ ՊՆ-ն ա­մե­րի­կա­ցի­նե­րին և թուր­քե­րին ապ­շեց­նում է՝ հրա­պա­րա­կե­լով Սի­րիա­յի շա­րու­նակ­վող կո­ղո­պու­տի մա­սին տիե­զե­րա­կան հե­տա­խու­զու­թյան լու­սան­կար­նե­րը և դրանց կցում Կո­նա­շեն­կո­վի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը՝ մի­ջազ­գա­յին պե­տա­կան բան­դի­տիզ­մի մե­ղադ­րանք­նե­րով։ Հոկ­տեմ­բե­րի 28-ին Թրամ­փը Ռոկ­ֆել­լեր­նե­րին «հրա­վի­րում» է սի­րիա­կան նավ­թա­դաշ­տեր։ Հոկ­տեմ­բե­րի 29-ին ԱՄՆ-ի Կոնգ­րե­սի Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տը բա­նաձև է ըն­դու­նում իբր այն նույն բա­րե­կա­մի դեմ, որն ԱՄՆ-ին օգ­նում է այդ նույն մի­ջազ­գա­յին պե­տա­կան բան­դի­տիզ­մի, այ­սինքն՝ սի­րիա­կան նավ­թի կո­ղո­պու­տի և ար­տա­հան­ման մեջ։ Ընդ ո­րում, և՛ ԱՄՆ-ը, և՛ Թուր­քիան վերջ­նա­հաշ­վում «աշ­խա­տում» են ի շահ Իս­րա­յե­լի։ Աստ­ված իմ, ինչ զգա­յա­ցունց «հո­գա­տա­րու­թյուն» է հայ ժո­ղովր­դի հան­դեպ։


Բայց, բա­ցի նավ­թից, կան նաև այլ, ա­ռայժմ քիչ նկա­տե­լի նր­բու­թյուն­ներ։ Ի վեր­ջո, ո՞վ չի տես­նում, որ ԱՄՆ-ը Սի­րիա­յի քր­դե­րին «հանձ­նել» է Ան­կա­րա­յի ո­ղոր­մա­ծու­թյա­նը։ Ա­ռայժմ «չի հան­ձն­ված» միայն Ի­րա­քի քր­դե­րի՝ Բար­զա­նիի կլա­նը։ Կար­ծում ենք, կգա ժա­մա­նա­կը, և աշ­խարհն ստիպ­ված կլի­նի լր­ջո­րեն ու­սում­նա­սի­րե­լու ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից քր­դե­րին հանձ­նե­լու պատ­ճա­ռը։ ԱՄՆ-ի կող­մից հեր­թա­կան ան­գամ, նույ­նիսկ դժ­վար է ա­սել, թե ո­րե­րորդ, դի­մե­լը «Հայ­կա­կան հար­ցին» հա­զիվ թե տա­րա­ծաշր­ջա­նին որևէ կա­յուն բան խոս­տա­նա։ Սի­րիա­յի քր­դե­րի ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կը տա­րա­ծաշր­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րին ինչ-որ բան սո­վո­րեց­նում է, թե ոչ, դժ­վար է հի­մա ա­սել։ Հա­յաս­տա­նում մերթ ընդ մերթ սթափ ձայ­ներ են հն­չում, բայց դա սոց­ցան­ցե­րի «մշ­տա­դի­տարկ­ման» սի­րա­հար­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան նյութ է, ոչ թե այն հիմ­նա­կան խն­դիրն ու­սում­նա­սի­րող­նե­րի գոր­ծը, ո­րի շուրջն ար­դեն յո­թե­րորդ տա­րին չի հան­դարտ­վում ի­րա­րան­ցու­մը։ Բայց նկա­տե­լի է, որ, փորփ­րե­լով պատ­մու­թյան խճող­ված ու փո­շե­պատ «պա­հես­տը», ա­մե­րի­կա­ցի օ­րենս­դիր­նե­րը «Հայ­կա­կան հար­ցը» դուրս են բե­րել այն բա­նից հե­տո, երբ Պեն­տա­գոնն ու պետ­դե­պար­տա­մեն­տը սի­րիա­ցի քր­դե­րին հանձ­նել են թուր­քե­րին։ Այս­պի­սով հենց ա՞յդ քր­դերն այլևս պետք չեն Ա­մե­րի­կա­յին, թե՞ բո­լոր քր­դերն ամ­բող­ջու­թյամբ։ Փնտ­րե­լու ենք ինչ­պես այդ, այն­պես էլ այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե «Հայ­կա­կան հար­ցի» հետ ինչ են ո­րո­շել ա­նել ԱՄՆ-ում։ ՈՒ թեև մենք չու­նենք ա­պա­ցույց­ներ, այլ կա միայն կան­խազ­գա­ցում, այ­նուա­մե­նայ­նիվ, քր­դե­րի ու սի­րիա­կան գո­ղաց­ված նավ­թի գծով ԱՄՆ-ի ու Թուր­քիա­յի վե­րը թվարկ­ված բո­լոր «մի­ջո­ցա­ռում­նե­րը» կա­պենք Հա­յաս­տան և Ադր­բե­ջան ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ս. Շոյ­գուի այ­ցե­րի հետ։ Չա­փա­զանց հե­տաքր­քիր կո­լաժ կս­տաց­վի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ